2021-2022 academic year review

This was my first academic year in Mkhitar Sebastatsi educational complex. It was very interesting. At first, this school’s educational system was strange to me. It wasn’t similar to the education in my previous schools. But when I got used, I started to improve my knowledge in many subjects. Of course, after a year in the educational complex I can see many advantages and disadvantages of its educational system. But it is obvious, that the level of English in the educational complex is great. I was never able to express myself in English as good, as I started to do this year, thanks to Mrs. Silva’s lessons (however, I still have a lot to learn). They are very productive. Besides class work, we have many other opportunities to improve our English level. One of them are debates/discussions. Besides allowing us to express our ideas, they also help us to start expressing ourselves in English. We’ve already had a few discussions, and we plan to have lots of them in the future. Overall, it was a very productive academic year.

What would my dream job be

Almost everyone in Armenia dreams to be a programmer. And the reasons are obvious: the salaries are big, work schedules are light, you don’t have to go to the workplace every morning etc. I also used to dream of being a programmer. But now I’ve decided that my dream job is being a classical musician. I can play lots of instruments: Electric guitar, classic guitar, piano, bass guitar, cello, zurna, duduk and accordion. But my favorite musical instrument from what I play is indeed the cello. I like classical music very much. My favorite classical composers are Bach, Liszt and Tchaikovsky. Currently, I play in my music school’s chamber orchestra, and I like it very much. But in the chamber orchestra there are string instruments only. My dream is playing in a big, symphonic orchestra.

Many people say that playing classical music is a bad career with small salaries  and no opportunities in Armenia. I can’t agree with this. Classical music is and will be very required, because it simply doesn’t get old or become boring.

Գյումրիից հյուրերի ընդունելություն

Ուրբաթ օրը մենք՝ նախագծային խմբով, ընդունեցինք Գյումրիից ժամանած հյուրերին՝ Գյումրու տնտեսագիտական քոլեջի ուսանողներին։ Նախ եւ առաջ՝ մենք նրանց ցույց տվեցինք մեր կրթահամալիրի մայր դպրոցը։ Ցույց տվեցինք նրանց մեր խոհանոցը, համերգասրահը, մարմարյա սրահը, ընթերցասրահը, գրադարանը, ինչպես նաեւ՝ ֆիզկուլտուրայի ընտրության ակումբները՝ նետաձգարանը, հրաձգարանը, սուսերամարտի, բասկեթբոլի, թենիսի դահլիճները, ֆուտբոլի եւ վոլեյբոլի դաշտերը։ Հետո ուղեւորվեցինք համերգասրահ՝ ունենալու փոքր մշակութային միջոցառում, որի ընթացքում նվագեցինք, երգեցինք եւ պարեցինք մի քանի պարերգ։ Հետո ուղեւորվեցինք փոքր դահլիճ, որտեղ տեղի ունեցավ, ըստ իմ կարծիքի, ընդունելության ամենակարեւոր հատվածը՝ քննարկումը։ Դրան հատկացրել էինք երկու ժամ, ընդ որում՝ մեկի ընթացքում մենք զրուցեցինք ժամանակի ճիշտ կառավարման եւ ծուլության մասին, իսկ երկրորդի ընթացքում՝ ունեցանք երկու հետաքրքիր քննարկում, մեկը օգտագործեցինք փորձի փոխանակման համար (խոսեցինք մեր դպրոցների կրթական համակարգերի մասին, եւ այլն, ընդ որում՝ մեր դպրոցը ներկայացնում էինք ես եւ Շահինյան Սարգիսը 10-րդ դասարանից), իսկ երկրորդ քննարկումը նախապես կարդացած երկու պատմվածքների վերաբերյալ էր՝ «Ներման աղոտքի» եւ «Մանուշակներ ամեն չորեքշաբթիի»։ Այս մի քննարկումը ես էի վարում։ Հետաքրքիր էր լսել ինչպես մեր սովորողների կարծիքները, այնպես էլ այլ կրթական միջավայրում սովորող գյումրեցիներինը։ Հետո նախաձեռնող խումբը գյումրեցիներին ցույց տվեց նաեւ կրթահամալիրի մի քանի այլ դպրոցներ, տեղի ունեցավ նաեւ ճաշկերույթ։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր էր, եւ ես կուզեի, որպեսզի մարզերի դպրոցների հետ կրթահամալիրը ունենար ամուր կրթական կապեր եւ պարբերաբար կազմակերպեր նման միջոցառումներ։

«Մանուշակներ ամեն չորեքշաբթի»․ վերլուծություն

Այս պատմվածքը պատմում է մի բավականին հայտնի դերասանուհու մասին, ում սիրահարվել էր պոլիտեխնիկի մի երիտասարդ ուսանող։ Նա ամեն չորեքշաբթի մանուշակներ էր բերում թատրոն եւ խնդրում պահակին, որ նա դրանք փոխանցի դերասանուհուն։ Իսկ վերջինս շատ էր շոյվում այդ մանուշակներից, սակայն չէր համաձրակվում հանդիպել տղային։ Այսպես անցնում է 6 ամիս։ Երբ մի չորեքաբթի օր դերասանուհին որոշում է տղայի մանուշակները, վերջապես, վերցնել անձամբ նրանից, տղան չի հայտնվում։ Նա չի հայտնվում նաեւ հաջորդ մի քանի չորեքշաբթիներին։ Շուտով պարզվում է, որ տղան, չդիմանալով հայտնի օրիորդի հանդեպ իր ունեցած անհույս եւ միակողմանի սիրուց, մեկնել է Մադագասկար՝ ծառայելու ֆրանսիական բանակում, որտեղ նա հեռու կլիներ նրանից, եւ, գուցե, կկարողանար մոռանալ նրա մասին։ Այնտեղ էլ տղան զոհվել էր կռվում։ Իմանալով հուզիչ իրականությունը, դերասանուհին երդվում է, որ մինչեւ իր մահը ամեն չորեքշաթի մանուշակներ կդնի տղայի գերեզմանին։

Ըստ ինձ՝ այս պատմությունը բազմաթիվ իմաստներ ունի։ Նախ եւ առաջ՝ պետք չէ հապաղել․ այդպես կարող ես մեծ հնարավորություններ բաց թողնել։ Բացի դրանից՝ դերասանուհու մոտ առկա էին, այսպես կոչված, «աստղային հիվանդության» ախտանիշներ։ Նա, զրուցելով պահակի հետ, նշում էր, թե չափազանց բարձր է ամեն մի երկրպագուի հետ անձամբ հանդիպելու համար։ Եւս մեկ բան՝ պահակն ու դռնապանը կարողացան ազդել դերասանուհու կյանքին եւ մահվանը վերաբերվող հարցերում կատարած որոշումների վրա։ Սա նշանակում է, որ պետք չէ թույլ տալ մարդկանց ազդել քեզ վրա եւ որեւէ բան համոզել՝ անկախ քո կամքից։

Վահան Թոթովենց – ներման աղոտքը

Պատմվածքն այն մասին է, թե ինչպես է տղան, որի մայրը շատ հավատացյալ էր, գողանում մոր պահած խնձորները, որպեսզի տա իր սիրելի աղջկան՝ որպես հրաժեշտի նվեր, քանի որ վերջինս ընտանիքով շուտով պիտի մեկներ Պոլիս։ Մայրը ստիպում է տղային աղոթել եւ ապաշխարհել խնձորի գողության համար, իսկ տղան լաց է լինում, սակայն ոչ թե խնձորի գողության համար մեղքի զգացողության պատճառով, այլ որովհետեւ չէր ուզում, որ աղջիկը հեռանա։ Այս պատմվածքի իմաստը, ըստ ինձ, նրանում է, որ ամեն ինչ հարաբերական է, եւ կախված է նրանից, թե որ տեսանկյունից ենք նայում հարցին։ Մինչ մայրը կարծում էր, թե տղան լաց է լինում այն պատճառով, որ խնձոր է գողացել, տղան աղոթում էր Աստծուն, որ նա այնպես անի, որ մի բան լինի եւ աղջիկը չկարողանա մեկնել։

Իսլամական հեղափոխությունը Իրանում (1979)

Իրանում 1925 թվականից իշխանության էր եկել Փահլավի արքայական տոհմը։ Տահմի առաջին շահը՝ Ռիզա Շահ Փահլավին փորձում էր վարել ուժի տարածաշրջանային կենտրոններից՝ ԽՍՀՄ-ից եւ Բրիտանական կայսրությունից անկախ քաղաքականություն։ Սակայն 2-րդ համաշխարհայինի սկսվելուց ի վեր ԽՍՀՄ-ն ու Բրիտանիան որոշեցին վերջ դնել սրան, որպեսզի Իրանը չանցնի Գերմանիայի կողմը։ Այդ նպատակով 1941 թվականին դաշնակիցները ներխուժեցին Իրան եւ գահընկեց արեցին Ռիզա Շահին՝ գահին նստեցնելով նրա որդուն՝ Մոհամեդ Ռիզա Փահլավիին, ով ավելի լոյալ էր իրենց։ Երբ պատերազմի ավարտից հետո դաշնակիցների զորքերը դուրս եկան Իրանից, Ռիզա Շահը սկսեց վարել անկախ քաղաքականություն․ նա ազգայնացրեց Իրանի ընդերքի օգտակար հանածոները, որոնք մինչ այդ 3/4-ով պատկանում էին բրիտանացիներին։ Նրա հողային բարեփոխումների շնորհիվ Իրանի վարելահողերը վերցվեցին մահմեդական էլիտաներից, բաժանվեցին եւ սկսվեցին վաճառվել հասարակ քաղաքացիներից, այսպիսով՝ Իրանում վերացվեցին ճորտատիրությանը նմանվող հողային օրենքները։ Ստեղծվեցին դպրոցներ եւ համալսարաններ, որտեղ ուսուցումը երկսեռ էր։ ԽՍՀՄ-ից եւ Եւրոպայից հրավիրվեցին գիտնականներ, տնտեսագետներ, այլ մասնագետներ, որոնք օգնեցին բարելավել երկիրը։ Բացի դրանից՝ սոցիալական առումով շահը ստեղծեց հարաբերական ազատություններ մի երկրում, որ արդեն հազարամյակներով ապրում էր պահպանողական սկզբունքներով։

Սակայն 70-ականների սկզբին աճի տեմպերը զգալիորեն իջան եւ ժողովուրդը, կապված նավթի գների իջեցման հետ, սկսեց աղքատանալ։ Սրան զուգահեռ՝ մարդկանց սկսեցին չհերիքել ազատությունները․ շահին ընդիմադիր հարապարակախոսները սկսեցին ձերբակալվել, մինչդեռ փողոցներում հասարակությունը պահանջում էր սահմանել խոսքի լիարժեք ազատություն։ Սակայն, լիբերալ տրամադրված մտավորականներն ու երիտասարությունը, չկարողացան երկրի համար ծանր իրադրության պայմաններում համախմբվել։ Այս ամենից շտապեցին օգտվել հենց այն տարրերը, ովքեր, ի նախանձախնդրություն լիբերալ մտավորականությանը, լավ էլ համախմբված էին՝ հոգեւորականները։ Կրոնն Իրանում, թերեւս, ամենաշատն էր տուժել․ մի քանի տասնամյակում ոչ միայն նրա դերը բավականին շատ էր իջել, այլ նաեւ այն զրկվել էր իր առաջվա ունեցած առավելություններից եւ իշխանությունից։ Այսպիսով՝ հոգեւորականները, օգտվելով ժողովրդական խռովություններից, համախմբվելով՝ եկան իշխանության։ Չի կարելի ասել, որ իսլամական հեղափոխությունը անարյուն էր ընդանում։ Մեծ քաղաքներում զոհվեց մինչեւ 10,000 մարդ։

Իրանում միանգամից արգելվեցին ալկոհոլը, առանց գլխաշոր կանանց դուրս գալը հասարակական վայրեր, նամազի ժամին աշխատելը, երկսեռ համալսարանները, արեւմտյան ֆիլմերն ու երաժշտությունը եւ շատ այլ մեզ համար սովորական բաներ։ Վերականգնվեց մահապատիժը։ Երկրի ներսում փխրուն նորաստեղծ իշխանությունը պահպանելու համար ստեղծվեց հատուկ բանակ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», որը մինչ այսօր գործում է եւ պատրաստ է ոչնչացնել երկրի ներսում գոյություն ունեցող ցանկացած ընդիմության։

Այսպիսով՝ հեղափոխությունը շատ դժվար թեմա է։ Երբեմն այն անհրաժեշտ է ներսից բորբոսնած պետությանը՝ թարմ շունչ քաշելու համար, իսկ մյուս կողմից՝ կարող է հեշտ հանգեցնել արյունահեղության, իսկ երկրի ներսում տիրող հեղափոխական իրավիճակից կարող են հեշտությամբ օգտվել շատ արմատական տարրեր։

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը այն բռնի գործողությունն է, որը ունի կոնկրետ նպատակ, հանգեցնում է մարդկային անմեղ զոհերի եւ կոչված է հասարակությունը վախեցնելու եղանակով նրա ուշադրությունը կոնկրետ հարցի վրա գրավելու։ Ահաբեկչությունը միշտ էլ գոյություն է ունեցել այս կամ այն եղանակնեով։ Հայոց պատմության մեջ եւս առկա են ահաբեկչական ակտեր։ Օրինակ՝ 1910 թվականին, դաշնակները, որպեսզի Եւրոպացիների ուշադրությունը գրավեն հայոց հարցի վրա, պայթեցրեցին Պոլսի միջազգային բանկը, ինչը հանգեցրեց տասնյակ անմեղ զոհերի։ Կամ՝ կարելի է նշել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (A.S.A.L.A) գործունեությունը։ Մեր հասարակությունում ընդունված է այդ շարժման մասնակիցների անունը հերոսացնելու պատրվակով ժխտել նրանց ահաբեկիչ լինելը, սակայն ես կարծում եմ, որ նրանք ահաբեկիչներ էին, ովքեր հետապնդում էին լավ նպատակներ եւ պատրաստ էին դիմել սպանությունների օգնությանը՝ դրանք հասնելու համար։ Եւ ես կարծում եմ, որ մասամբ նրանք հասան իրենց նպատակներին․ հենց նրանց գործունեության պատճառով աշխարհի շատ երկրների կառավարություններ ուշադրություն դարձրեցին հայոց հարցի վրա եւ ճանաչեցին Մեծ Եղեռնը։

Ժամանակակից աշխարհում ահաբեկչությունը սերտորեն կապվում է ծայրահեղական մահմեդականության հետ, շնորհիվ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զույգ աշտարակները ինքնաթիռներով պայթեցնելու տխրահռչակ ահաբեկչության, ինչպես նաեւ՝ այնպիսի հանրահայտ ծայրահեղական մահմեդական ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են «Իսլամական պետություն»-ը, «Թալիբան»-ը եւ «Ալ-Քաիդա»-ն։ Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, մասնավորապես՝ ԱՍԱԼԱ-ի գործունեությունից, մեր պետությունը այժմ պետք է հետեւողականորեն պայքարի ահաբեկչության դեմ՝ իր ինքնիշխան տարածքներում։ Դա անհրաժեշտ է, նախ եւ առաջ, պետության քաղաքացիների շահերից եւ կյանքի իրավունքից ելնելով, ինչպես նաեւ՝ պետության բարձր հեղինակության պահպանման համար։

Հայոց լեզու/Գրականություն․ հավաքից հավաք

Սա իմ առաջին ուսումնական տարին էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում։ Հայոց լեզվի եւ գրականության դասավանդումը, թերեւս, ամենապշեցուցիչն էր այս դպրոցում, քանզի այն առավել շատ է տարբերվում այլ դպրոցներում դասավանդվող հայոց լեզու եւ գրականություն առարկայից եւ դրանց մեթոդներից։ Ներկայացնում եմ այս տարի կատարված աշխա

Ազատություն

Երկնքի դարպասների մոտ, Դատաստանի տունը, Ագահության սիզբը

Երեք ինչու

Սասնա Ծռեր

“Անծանոթ աղջիկ” վերլուծություն

«Ընկերներիս մեղքով»․ վերլուծություն

Կոմիտասի կենսագրությունը և դերը հայկական մշակույթի պահպանման գործում

Կոմիտասը՝ ժամանակակիցների հուշերում

Կոմիտաս․ «Քելե-քելե» թավջութակով և էլեկտրական կիթառով

Կոմիտաս․ խաղեր և դրանց անգլերեն թարգմանությունները

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Չարլի Չապլինի նամակն՝ իր դստերը․ վերլուծություն

Թարգմանություն ուկրաիներենից․ «Ինչպես պատրաստել բորշչ»

«Գրաբարյան օրեր» նախագիծ․ ավանդական ուղղագրություն

Սեւակի նամակը Սուլամիթային․ ձայնագրություն

Ավետիք Իսահակյանի կենսագրությունը

Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը»․ վերլուծություն

Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն` Շուշանիկին

«Մի մրահոն աղջիկ տեսա»․ վերլուծություն

Վանո Սիրադեղյան – «Բուքը, ցուրտը, երեխան»․ վերլուծություն

Վանո Սիրադեղյան – «Արածե՛ք ձեր խոտը»

Ուսումնական ճամփորդություն դեպի Զանգակատուն

Վանո Սիրադեղյան․ «Արածե՛ք ձեր խոտը»․ տեսանյութ

Արեւմտահայերենից արեւելահայերեն թարգմանություն․ Մխիթար Սեբաստացու կենսագրությունը եւ դերը

Մխիթարյան միաբանության դերը հայ մշակույթում

«Բազմավեպ» պարբերականի մասին

Ալբեր Քամյու – Սիզիպոսի առասպելը

Սեբաստացիական օրեր․ փաթեթ

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»

Հովհաննես Թումանյանի գործունեությունը՝ քաղաքական ասպարեզում

Հովհաննես Թումանյան – Հայրենիքիս հետ – տեսանյութ

Կարսի սբ․ Առաքելոց եկեղեցի

Չարենցյան ընթերցում․ «Հեռացումի խոսքեր»

Չարենցյան ընթերցում․ «Մորս համար գազել»

Չարենցյան վիդեոպոեզիա․ «Հայրենիքում»

Սոց. ցանցերի դրական եւ բացասական կողմերը.

Ժամանակի ճիշտ կառավարում

Համո Սահյան – «Ոչինչ չի փոխվի»․ վերլուծություն

Վիլիամ Սարոյան – «Հայ մուկը»

Վիլիամ Սարոյան – «Պատերազմը»․ վերլուծություն

Համո Սահյան – «Պապը»․ վերլուծություն

Համո Սահյան․ «Պապը»․ Վիդեոպոեզիա