«Կարամազով եղբայրներ»․ վերլուծություն

«Կարամազով եղբայրներ»-ը Ֆյոդոր Դոստոեւսկու վերջին ստեղծագործությունն է, եւ պետք նրա ստեղծագործական մտքի գագաթնակետը լիներ։ Ցավոք՝ հեղինակը մահացավ՝ այս վեպը թողնելով անավարտ։ Նույնիսկ իր անավարտ տեսքով՝ «Կարամազով եղբայրներ»-ը մեծ նշանակություն ունի համաշխարհային գրականության մեջ։

Ստեղծագործության մեջ կան շատ գործող հերոսներ, սակայն նրանցից գլխավորը չորսն են՝ հենց Կարամազով եղբայրները եւ իրենց հայրը։ Վեպն այն մասին է, որ ավագ եղբայր Դմիտրին եւ եղբայրների հայրը՝ Ֆյոդորը, սիրահարվում են միեւնույն աղջկան՝ Ագրիֆինա Ալեքսանդրովնային, կամ Գրուշենկային։ Իր հերթին՝ Գրուշենկան կյանքից հիասթափություն ապրած շահամոլ երիտասարդ աղջիկ էր, ով փորձում էր իր համար լավագույն կյանքի պայմաններ ստանալ՝ խաղալով ե՛ւ հոր, ե՛ւ որդու զգացմունքների հետ։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովը եղբայրների հայրն է։ Նա հեշտամոլ է եւ խեղկատակ։ Իր ամբողջ կյանքում նա իր իսկ զզվելի բնավորության պատճառով ընկել է շատ անախորժությունների մեջ, եւ միշտ կարողացել է դուրս գալ դրանցից՝ շնորհիվ իր ճկունության։ Ֆյոդոր Պավլովիչն ունի բոլոր այն հատկությունները, որոնք կարող են ընթերցողի մոտ հակակրանք առաջացնել իր հանդեպ։ Նա հարբեցող է, սկանդալիստ, բամբասկոտ, ամբողջ քաղաքի գինետներով մեկ իր ընտանեկան խնդիրներն է բարձրացնում՝ խայտառակելով որդիներին եւ ինքն էլ խայտառակվելով բարձր հասարակության աչքերում։ Միշտ թքած է ունեցել իր երկու կանանց եւ իր սեփական երեխաների վրա՝ նույնիսկ հաճախ մոռանալով, թե ո՛ր երեխան ո՛ր մորից է։ Երկու կանանց էլ ծեծել է եւ երկուսի հանդեպ էլ հավատարիմ չի եղել։ Նրա ավագ որդին՝ Դմիտրին, մասամբ ժառանգել է հոր բնավորության բացասական կողմերը։ Նա էլ էր սիրում հարբել, ամենքին պատմել իր ընտանեկան գործերը, պոռոտախոսել, ծեծկռտուքներ հրահրել։ Չնայած այս ամենին՝ բոլորը նրան սիրում են, քանի որ հոգով նա բարի է։ Եւ նույնիսկ երբ Դմիտրիին մեղադրում են իր հորը սպանելու մեջ, նա, միեւնույն է, բարձր հասարակության աչքերում կա՛մ անմեղ, կա՛մ ներման արժանի է երեւում։ Դմիտրին նշանված է այլ կնոջ՝ Կատերինա Իվանովնայի հետ, սակայն չի սիրում նրան։ Կատերինա Իվանովնայի ազգակցուհիներին 3000 ռուբլի ուղարկելու հանձնարարությամբ այդ գումարը Կատերինայից ստանալով՝ նա մոռանում է հարսնացուի հանձնարարությունը եւ իսկույն վատնում գումարը՝ Գրուշենկայի հետ ժամանակ անցկացնելով։ Ափսոսալով իր պահվածքի համար՝ նա նամակ է գրում Կատերինա Իվանովնային հետեւյալ բովանդակությամբ՝ «ես ամեն ինչ կանեմ վաղն այդ գումարը քեզ տալու համար, իսկ եթե չկարողանամ հայթայթել այն, կսպանեմ մեկին եւ կթալանեմ նրան»։ Հոր հետ չափազանց վատ հարաբերությունների ֆոնին, որոնք փչացել էին Գրուշենկայի հանդեպ տածած նրանց սիրով, Դմիտրին որոշում է սպանել Ֆյոդոր Պավլովիչին։ Սակայն վճռական պահին նա չի կարողանում սպանել հորը եւ հեռանում է։ Ծառա Սմերդյակովը՝ Ֆյոդոր Կարամազովի խոհարարը, օգտվում է առիթից եւ ի՛նքն է սպանում տիրոջը՝ գողանալով նրանից 3000 ռուբլի։ Մինչ այդ Դմիտրին գնում է Գրուշենկայի մոտ, ով հասկանում է, որ ինքն ու Դմիտրին պիտի միասին լինեն, եւ որ Դմիտրին է իր ընտրյալը։ Բայց շուտով Ֆյոդոր Պավլովիչի դիակը հայտնաբերում են, եւ գլխավոր կասկածյալը Դմիտրին է դառնում, քանի որ նա մինչ այդ հասցրել էր գինետանը գոռգոռալ, թե, իբր՝ կսպանի հորը։ Եւ Ֆյոդոր Պավլովիչի մոտից էլ գողացվել էր 3000 ռուբլի, իսկ դա հենց այն գումարի չափն էր, որը Դմիտրին պարտք էր մնացել իր հարսնացուին։ Կարեւոր հանցանշան է դառնում նաեւ Դմիտրիի՝ Կատերինա Իվանովնային գրած վերոհիշատակյալ նամակը։ Ի վերջո՝ Դմիտրիին դատապարտում են տաժանակիր աշխատանքների, սակայն Իվանը՝ միջնեկ եղբայրը, Կատերինա Իվանովնայի հետ մեկտեղ նախագծում է նրա փախուստը Ամերիկա՝ Գրուշենկայի հետ միասին։ Իվանը կրթված երիտասարդ էր։ Լինելով չափազանց խելացի՝ նա չափազանց արագ էր ամեն ինչից ձանձրանում, եւ իրեն զբաղմունք գտնելու համար ամսագրերում հեգնական հոդվածներ էր գրում՝ պաշտպանելով հոգեւորականությունը, թեեւ՝ իրականում աթեիստ էր։ Երբ Սմերդյակովը նրան ակնարկում է, որ սպանելու է Ֆյոդոր Պետրովիչին, Իվանը ոչ միայն ոչինչ չի ձեռնարակում, այլ նաեւ ուրախանում է․ հայրը խայտառակում էր նրան հասարակության աչքերում, իր վրա (ինչպես եւ մյուս եղբայրների վրա) թքած ուներ, եւ, ի վերա այսր ամենայնի, տարիների խեղկատակության շնորհիվ կուտակել էր հսկայական ունեցվածք, որից Իվանը պիտի որ ժառանգություն ստանար, եթե հայրը մահանար։ Իվանը ուներ հոգեկան հիվանդություն, որը, վեպի ընթացքում զարգանալով, ի վերջո հանգեցնում է նրա գրեթե լիակատար խելագարությանը։ Ըստ ամենայնի՝ նա շուտով պետք է մահանար (սակայն անավարտ վեպը կանգ է առնում մինչեւ այդ պահը)։ Սմերդյակովը նրան խոստովանում է, որ ինքն է սպանել նրա՝ Իվանի հորը, եւ ցինիկորեն հայտարարում, թե Իվանի այն ժամանակ ցուցաբերած անգործությունը նրան դարձնում է իր հանցակիցը, ինչը մասամբ ճշմարտություն էր։ Իվանը սկսում է մտատանջվել սրա պատճառով, եւ դա վերջնականապես խարխլում է նրա առողջությունը։ Իվանը վաղուց էր սիրահարվել Կատերինա Իվանովնային, եւ փոխադարձաբար, սակայն երկուսն էլ պայքարում էին իրենց այդ զգացմունքների դեմ՝ իրենց հպարտությունից եւ պնդաճակատությունից դրդված։ Իվանը, ով միշտ խորշում էր ավագ եղբորից, հիմա սկսում է նրան է՛լ ավելի վատ վերաբերվել՝ ցանկանալով նրան կործանել, որպեսզի նա եւ Կատերինա Իվանովնան չամուսնանան, սակայն ի վերջո Իվանի մեջ բարին հաղթանակում է եւ նա դատարանում պատմում է այն ամենը, ինչ նրան խոստովանել էր Սմերդյակովը, բայց հիվանդության պատճառով ընկնում է տենդի մեջ, եւ չի կարողանում տեղը տեղին ամեն ինչ բացատրել։ Այնինչ պարզվում է՝ Սմերդյակովն ինքնասպան է եղել, եւ այլեւս անհնար է նրան հարցաքննելը։ Այսպիսով՝ Իվանին չեն հավատում։ Սակայն Մոսկվայից վարձված լավ փաստաբանը կարողանում է Դմիտրիին արդարացնել դատավորների աչքերում։ Հասկանալով, որ Դմիտրիին կարդարացնեն իրեղեն ապացույցների բացակայության պատճաով, եւ ի՛նքն էլ ցանկանալով ազատվել փեսացուից, որպեսզի ամուսնանա Իվանի հետ, Կատերինա Իվանովնան դատի ժամանակ, գտնվելով տենդային վիճակում, ցույց է տալիս Դմիտրիի նամակը, որն էլ դառնում է նրա դեմ վճռական փաստ։ Այնուամենայնիվ՝ երբ Դմիտրիին դատապարտում են, նա ափսոսում է եւ Իվանի հետ մեկտեղ որոշում կազմակերպել Գրուշենկայի եւ Դմիտրիի փախուստը։ Բացի դրանից՝ Իվան Կարամազովը հասցնում է կրտսեր եղբոր՝ Ալյոշայի հարսնացուին՝ հաշմանդամ Լիզային հրապուրել։ Աղջիկը հրապուրվում է ե՛ւ Իվանով, ե՛ւ նրա ցինիկ ու կործանարար գաղափարախոսությամբ։ Իվանի բացասական ազդեցությունը Լիզայի վրա այնքան մեծ էր, որ Լիզան Ալյոշային խոստովանում է, որ նրա հետ հանդիպելուց հետո ցանկանում է վառել իրենց տունը։ Իվանի պատճառով Լիզան նաեւ սկսում է զբաղվել ինքնախարազանմամբ, եւ չեղարկում է իր եւ Ալյոշայի նշանդրեքը։
Ամենաերիտասարդ եղբայրը՝ Ալյոշան, թողել էր ուսումը եւ մտել վանք՝ դառնալով դպիր։ Նա ամուր հոգեկան կապ էր ձեռք բերել իր սրբահոր՝ հայր Զոսիմայի հետ։ Հայր Զոսիմայի կյանքի պատմությանը, որը նա պատմում է մահանալուց անմիջապես առաջ, նվիրված են վեպի 1000-ից ավել էջերից 100-ը։ Այստեղ, իհարկե, երեւան է գալիս Դոստոեւսկուն բնորոշ կրոնամոլությունը եւ արմատական քրիստոնեականությունը։ Սրբահոր մահից հետո Ալյոշան, ըստ նրա պատգամի, դուրս է գալիս վանքից։ Նա հանդիպում է վերոհիշատակյալ Լիզային եւ իր եղբայրներին։ Երբ նա իմանում է, որ Դմիտրին կասկածվում է իրենց հորը սպանելու մեջ, Ալյոշան ոչ մի րոպե չի հավատում, որ դա կարող է Դմիտրին արած լինել։ Ալյոշան բարեսիրտ է, ազնիվ, իրատես, սիրում է երեխաներին։ Իր ընտանիքի մյուս անդամների համեմատ՝ Ալյոշան միակ «սուրբն է»։ Դա հեղինակի կողմից արված է միտումնավոր, որպեսզի մենք սկսենք նրան ամենաշատը սիրել։

Վեպն ի սկզբանե պիտի ունենար շարունակություն։ Ըստ Դոստոեւսկու կնոջ, ով պատմել է այս մասին հեղինակի մահից տարիներ անց, շարունակությունը պետք է լիներ հերոսների երեխաների մասին եւ կոչվեր «Дети» (երեխաներ)։ Իվանին եւ Կատերինա Իվանովնային պիտի չհաջողվեր փախցնել Դմիիտրիին, եւ նա պիտի ստիպված լիներ 20 տարի տաժանակիր աշխատանքներով զբաղվել։ Ալյոշան պիտի ամուսնանար Լիզայի հետ, բայց հետո թողներ նրան եւ գնար միայնակ մնացած Գրուշենկայի մոտ՝ հրապուրվելով նրանով իր «կարամազովականության» պատճառով (այս բառը վեպում հաճախ է օգտագործվում տարբեր հերոսների եւ հեղինակի կողմից՝ բնութագրելու համար Կարամազով ընտանիքի անդամների վատ մարդկային հատկանիշները)։ Ի վերջո, ծերանալով՝ Ալյոշան պետք է վերադառնար վանք եւ դառնար ճգնավոր։

Ընդհանուր առմամբ այս վեպը, ինչպես եւ Դոստոեւսկու մյուս վեպերը, այսօր էլ՝ երկու դար անց, արդիական է։ Բոլոր մարդիկ էլ, քիչ թե շատ, ունեն կարամազովականության տարր։ Կարամազովականությունը մարդու բնույթն է եւ էությունը։ Բոլոր մարդիկ էլ կարող են հեշտությամբ տրվել կիրքերին եւ գայթակղություններին այնքան, որ մոռանան իրենց հարազատների եւ մերձավորների մասին, եւ նույնիսկ նրանց վատը ցանկանան՝ հանուն իրենց այսրոպեական ցանկությունների իրագործմանը։ Կարամազով ընտանիքը մեր հասարակության աբսուրդիզացված արտացոլանքն է։ Այդ ամենը առավել արդիական էր Դոստոեւսկու ժամանակաշրջանում, երբ ուրբանիզացիայի մեծ մասշտաբների հետեւանքով մարդիկ հեռանում էին իրենց ընտանիքներից եւ ազգականներից, ովքեր ապրում էին գյուղերում, եւ հաստատվում քաղաքում՝ կտրվելով ավանդական ընտանեկան միջավայրից։ Այսօր էլ՝ հետարդյունաբերական աշխարհում, մարդիկ բախվում են այդ խնդրին։ Քանի որ բնակարանաշինությունը վերջին մի քանի տասնյակ տարիներում շատ է առաջ ընթացել, այժմ ամեն ընտանիք նույնիսկ քաղաքում ունի իր սեփական բնակարանը, եւ մարդիկ դառնում են է՛լ ավելի իրարից կտրված, է՛լ ավելի սառը եւ անզգա։ Կարծես՝ թքած ունենալը, ժամանակակից մարդու իմ ամենաատած խնդիրը, եւս սկիզբ է առնում, այդ թվում, միայնակ ապրելուց, ազգականներին մոռանալուց։ Ավելին՝ ի թիվս այլ խնդիրների՝ նաեւ հենց դա է պատճառը, որ ժամանակակից մարդն առավել եսակենտրոն է, քան երբեւէ։ Թեեւ՝ ես չեմ ասում, որ դա միանշանակ վատ է, միեւնույն է, դա էլ է բացասական ազդեցություն ունենում ամենամոտ մարդկանց հարաբերություններում։ Հետաքրքական է, որ Դոստոեւսկու գաղափարախոսության մեջ նաեւ առկա է հրեատյացություն․ բոլոր հրեաները ներկայացված են բացասական լույսի ներքո, ընդ որում՝ հեղինակը նրանց միշտ անվանում է «ջհուդ» անունով։ Այս ստեղծագործության մեջ նաեւ երեւում է հեղինակի բացասական վերաբերմունքը լեհերի նկատմամբ․ բոլոր գործող լեհ հերոսները կամ տխմար են, կամ անընդհատ աքլորանում են։ Դուրեկան հերոսները պարբերաբար լավ հատկանիշներ են վերագրում ռուս ժողովրդին, իսկ ոչ հասուն, երիտասարդ հերոսները, որոնք ներկայացվում են որպես անգրագետ կամ դեռ կյանքից չհասկացող, փնովում են ռուս ժողովրդին եւ Ռուսաստանը (չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, ուղղակի փաստն եմ արձանագրում)։

«Կարամազով եղբայրներ»-ը ստեղծագործություն է մարդու չար հատկանիշների մասին, մարդկային հարաբերությունների դժվարության, նրա, թե ինչքան հեշտ է մարդու հոգեկան աշխարհը կործանվում արտաքին նույնիսկ թեթեւ ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ վեպն ինձ դուր եկավ։ Եթե համեմատենք «Ոճիր եւ պատիժ»-ի հետ, ապա անշուշտ «Ոճիր եւ պատիժ»-ը ինձ վրա շատ ավելի խորը տպավորություն գործեց, եւ նույնիսկ հետք թողեց իմ կյանքում եւ աշխարհայացքի մեջ։

«Պարտուսի գերին» – վերլուծություն

Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» ստեղծագործությունը մի տղայի՝ Հենդոյի մասին պատմություն էր, ով մի քանի տարի շարունակ մնացել էր վեցերորդ դասարանում։ Նրա բոլոր առարկաների գնահատականներն 2-ներ էին, բացի աշխատանքից։ Հենդոն փայտագործության հանդեպ մեծ շնորհ ուներ, ի ծնե հյուսն էր։ Հենդոյի ծնողները, երեւի թե, աղքատ էին, որովհետեւ իրենք տղային շատ չէին նախատում իր վատ սովրելու պատճառով, ընդհակառակը՝ նրանք գովում էին տղային՝ նրան «տուն պահող տղես» անվանելով։ Մի օր, աշխատանքից էլ 2 ստանալով, Հենդոն վերջնանկանապես կատաղում եւ հեռանում դպրոցից։ Ինձ թվում է, որ Հենդոյի ծնողները նրան կաջակցեին այդ որոշման համար։ Այժմ Հենդոն կկարողանար աշխատել եւ ընտանիքը պահել, եւ ծնողները ուրախ կլինեին այդ բանի համար։ Իմ կարծիքով՝ Հենդոն 2 ստացավ աշխատանքից, քանզի ամեն ինչ չէր արել ըստ ուսպլանի ստանդարտների։ Սովետական ուսումնական համակարգը սահմանափակում էր երեխաների մտածելակերպը, նրանց փոքր տարիքից սովորեցնում էր անվերապահորեն հետեւել բոլոր ստանդարտներին եւ ոչ մի քայլ դրանցից չշեղվել։ Երեւի թե Հենդոն, իր փայտագործական շնորհով եւ պնդաճակատ բնավորությամբ, պարզապես ինչ-որ բան այնպես չի սաչքել, ինչպես ուսուցիչն է ասել, դրա պատճառով էլ 2 է ստացել։ Կապ չունի, թե ինչքան լավն է ստացվել նրա քանդակը, կապ չունի՝ ինչքան ջանք է նա թափել եւ ինչքան անկրկնելի քանդակ է ստացել, կապ ունի միայն այն, որ Հենդոյի աշխատանքն այնպիսին չէ, ինչպիսին պարտուսն ու դպրոցի տնօրինությունն են սահմանել, որ պետք է լինի։ Ըստ ինձ՝ հենց այս համակարգի թերության դատապարտումն է Վանո Սիրադեղյանի ասելիքն այս ստեղծագործությունում։

Շոպեն – Բալլադ No. 1․ վերլուծություն

Ստեղծագործության հղումը

Ֆեդերիկ Շոպենի այս ստեղծագործությունը ռոմանտիզմի շրջանի իմ սիրելի դաշնամուրային ստեղծագործություն է։ Այն սկսվում է որպես դանդաղ եւ տխուր վալս, հետո՝ բազմիցս վերափոխվում․ փոփոխվում են տոնայնությունները, դանդաղ եւ արագ մասերը հաջորդում են միմյանց, իսկ վերջին երեք րոպեները առավել քան հանճարեղ են։ Հատկանշական է, որ ստեղծագործության մեջ կան ինչպես հիասթափության եւ լուռ հեծկլտանքի, այնպես էլ՝ համառ, բայց, կարծես, ի սկզբանե պարտության դատապարտված պայքարի պահեր։ Միառժամանակ՝ ստեղծագործությունը պարունակում է նաեւ հանդարտ եւ ուրախ մասեր, դրանցից մի քանիսի մեջ առկա է նույնիսկ ցնծություն։ Այդ ցնծության պահերը ամեն անգամ տեւում են կարճ ժամանակ եւ դրանց հետեւում են մթին, խորհրդավոր, մելամաղձոտ հատվածները։ Իմ կարծիքով այս ստեղծագործությունը միայնության եւ պայքարի մասին է։ Նրա մեջ, կարծես, լսելի են հեղինակի «արցունքները»։ Եթե փորձենք որպես ինչ-որ հերոսի մասին ստեղծագործություն ներկայացնել այս բալլադը, ապա հերոսը պետք է որ դառը ճակատագրով մարդ լինի, ով անցնում է շատ փորձությունների միջով՝ կրելով կյանքի ծանր հարվածները եւ զուգահեռաբար փորփրելով ինքն իր հոգին՝ գտնելու համար իր «ես»-ը։ Թերեւս, նա նաեւ հանդիպում է սեր, եւ ստեղծագործության ցնծությամբ եւ խինդով լի հատվածը նվիրված է հենց նրան, որ հերոսը սկսում է ճաշակել սիրո պտուղները։ Սակայն հետո նրա սիրեցյալը, ըստ իմ մեկնաբանման, մահանում է, ինչը եւ դառնում է հերոսի դաժան կյանքի ճակատագրական պահը, ու դա հասցնում է նրան խելագարության։ Անսահման ցասման պահերից հետո հերոսն ի վերջո մի տեսակ «թմրում է» եւ լուռ ու դանդաղ մահանում, եթե ոչ ֆիզիկապես, ապա՝ հոգեպես։

Մաթեմատիկան եւ երաժշտությունը

Մաթեմատիկան եւ երաժշտութունը սերտորեն կապված են, ինչքան էլ՝ առաջին հայացքից թվա, թե այդ երկու իրերը ընդհանրապես կապ չունեն միմյանց հետ։ Առանց մաթեմատիկայի անհնար կլիներ պատկերացնել երաժշտության գոյությունը։

Տակտ
Տակտը երաժշտության մեջ ժամանակի չափման միավորն է։ Մեկ տակտը մի ստեղծագործության մեջ միշտ տեւում է նույնքան ժամանակ։ Տակտերը բաժանված են տակտի գծերով (կամ տրոհակներով, այս տերմինը մտցրել է Կոմիտասը)։ Հինգ գծերից բաղկացած տողը, որի վրա գրում են երաժշտությունը, կոչվում է հնգագիծ։

Հաշիվ
Ամեն ստեղծագործություն ունի իր հաշիվը։ Հաշիվն այն է, թե մի տակտում քանի հարված կա։ Օրինակ՝ ցանկացած վալսի մեջ ամեն տակտում կա երեք հարված։ Ժամանակակից փոփ երաժշտության մեծ մասի մեջ տակտերն ունեն 4-ական հարված։ Հարվածների միջեւ ընկած ինտերվալն անվանում են քառորդ։ Ըստ դրա՝ համապատասխան կոտորակով հնգագծի սկզբում նշում են, թե քանի քառորդ է պարունակվում տվյալ ստեղծագործության ամեն տակտում։ Օրինակ՝ եթե տվյալ ստեղծագործության ամեն տակտում առկա է 4 քառորդ, ստեղծագործության սկզբում դա նշվում է այսպես՝

Երաժշտությունը բաղկացած է նոտաներից։ Ստեղծագործության մեջ ամեն մի նոտա ունի երկու կարեւոր հատկություն՝ նրա տեւողության երկարությունը եւ նրա լադի բարձրությունը։ Նոտան ըստ տեւողության լինում է մի քանի տեսակի․

Չորս քարորդ նոտան, ինչպես եւ հետեւում է նրա անվանումից, տեւում է չորս հատ քառորդ։ Այսինքն՝ եթե երգենք մի որեւէ նոտա եւ երգելուն զուգահեռ սկսենք ծափ տալ 4 անգամ, եւ 4-րդ ծափից հետո դադարեցնենք նոտան պահելը, կստանանք չորս քառորդ տեւողությամբ նոտա։ Չորս քառորդ նոտան նաեւ հաճախ անվանում են «ամբողջ նոտա», քանի որ 4/4 հաշիվում այն զբաղեցնում է մեկ ամբողջական տակտ։ 3/4 հաշվով ստեղծագործության մեջ այս նոտան, բնականաբար, չի հանդիպում, քանի որ նրա տեւողությունն ավելի երկար է, քան 3/4 հաշվով ստեղծագործության մի տակտը։ Նմանապես չի կարող 4/4 հաշվով ստեղծագործության մեջ չեն կարող լինել 5 հատ մեկ քառորդ տեւողությամբ նոտա։

Երկու քառորդ, կամ կես նոտա

Երկու քառորդ նոտան, բնականաբար, չորս քառորդ նոտայի տեւողության կեսն ունի։ Այսինքն՝ եթե երգած պահենք մի որեւէ նոտա եւ դրան զուգահեռ սկսենք հավասարաչափ ծափահարել, եւ 2-րդ հարվածից հետո նոտան թողնենք, ապա կստանանք երկու քառորդ նոտա։ Երկու քառորդ նոտան չորս քառորդ նոտայի տեւողության կեսն ունի։

Քառորդ նոտա

Մեկ քառորդ տեւողությամբ նոտան ունի երկու քառորդ նոտայի տեւողության կեսը։

Նմանապես գոյություն ունեն 1/8 եւ 1/16 տեւողությամբ նոտաներ։ Պարզ է, որ 4/4 հաշվով գրված ստեղծագործության մեջ մի տակտում կարող է լինել 16 հատ 1/16 տեւողությամբ նոտա։ Նաեւ կարող է լինել 8 հատ 1/16 տեւողությամբ նոտա եւ 4 հատ 1/8 տեւողությամբ նոտա, եւ այլն։ Մի խոսքով՝ ամեն կոմպոզիտոր երաժշտություն գրելիս միշտ պետք է հաշվի առնի մաթեմատիկան։

Գոգոլ – «Աղոթք», հայերեն թարգմանություն

Ի քեզ, սրբազա՛ն դու Մայր
Տենչում եմ հասցընել ձայնն իմ
Դեմքըս արցունքով սրբելով։
Լսի՛ր ինձ այս վշտոտ ժամին։

Ընդունի՛ր ջերմ աղոթքներըս,
Հոգիս ազատի՛ր չարքից։
Լցրո՛ւ իմ սիրտը քնքշությամբ,
Փրկության ճամփի՛ն դիր ինձ։

Վերցրո՛ւ դու ճակատագիրն իմ քո ձեռքը,
Հանուն Աստծո պատրաստ եմ դիմանալ։
Դառը բախտում իմ դու ինձ պաշտպանի՛ր,
Մի՛ թույլ տուր վշտի մեջ մահանալ։

Դո՛ւ, դժբախտների օթեւան,
Դո՛ւ, մեզ համար աղոթող։
Պաշտպանիր, երբ լսեմ ես
Դատաստանի ձայնն Աստծո։

Երբ հավերժությունը փակի ժամանակը,
Փողյա ձայնը մեռյալներին կենդանացնի,
Եւ երբ ծանր բեռն իմ մեղքերի
Գիրքը խղճի բացահայտի։

Դո՛ւ, անջրպե՛տ բարեպաշտների,
Աղոթում եմ ողջ հոգով։
Օ՜, փրկի՛ր ինձ, դո՛ւ, ի՛մ պարիսպ,
Ողորմի՛ր ինձ քո գթով։

Ֆ․ Դոստոեւսկի – «Ոճիր եւ պատիժ», վերլուծություն

Դոստոեւսկու մասին շատ տարբերվող կարծիքներ եմ լսել։ Շատերը նրան ջանասիրաբար մեծարում են եւ ամեն հարմար առիթով նրան մեջբերում, իսկ մյուսները՝ ընդհակառակը, ասում են, որ Դոստոեւսկին չափից դուրս գերագնահատված է եւ արաժանի չէ այդքան մեծ հարգանքի։ Եւ, վերջապես, վերջերս կարողացա կարդալ «ոճիր եւ պատիժ»-ը։ Մեղմ ասած՝ շատ տարվեցի այդ գրքով։ Վեպն այն մասին է, թե ինչպես Ռոդիոն Ռասկոլնիկովը՝ ուսման վարձը չմուծելու պատճառով համալսարանից դուրս մնալով, տանը մենակ է մնում մի քանի շաբաթ, եւ, այդ միայնությունից, փաստացիորեն, ցնդվելով, իր գլխի մեջ հնարում է «իսկ ինչ կլինի, եթե սպանեմ պառավին, որ ինձ պարտք է տալիս գրավի դիմաց»։ Այսպիսով՝ նա անդադար սկսում է, ըստ իր կարծիքի, պարզապես խաղ խաղալ ինքն իր հետ՝ մտածելով «կայանալիք» սպանության հանգամանքների եւ մանրամասների մասին։ Այն, ինչ սկզբում ընդամենը խաղ էր, վերաճում է մի պահի, երբ Ռոդիոնը, իրեն անվերջ տանջող մտքերից թմրած վիճակում, որոշում է իրոք սպանել պառավին։ Նա դա անում է, կարելի է ասել, անգիտակցաբար։ Հանգամանքների բերումով՝ նա նաեւ ստիպված է լինում սպանել իրեն հանցանքի վայրում բռնեցրած պառավի երիտասարդ քրոջը՝ Լիզավետային։ Վեպի մեծ մասը կազմում են հերոսի հետագա ապրումները։
Դոստոեւսկու ստեղծած հերոսները այնքան իրականամոտ են, որ սկսում ես մտածել, թե հեղինակը, գուցե, ինչ-որ իրական դեպք է նկարագրում՝ իրական հերոսներով։ Հերոսների վրա կուզեի ավելի մանրամասն կենտրոնանալ։
Գլխավոր հերոսը՝ Ռոդիոն Ռոմանովիչ Ռասկոլնիկովը, ունի շատ տարօրինակություններ։ Նա շատ փակ է, ոչ ոքի հետ չի սիրում շփվել, օրերով կարող է պառկել եւ մտածել։ Բայց միեւնույն ժամանակ՝ ցնծության պահերին նա կարող է անճանաչելիորեն փոխվել, ուրախանալ, նույնիսկ հրճվել թեթեւ բաներից։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե գլխավոր հերոսը ունի անձի երկատում։ Ամեն դեպքում, ես այս հերոսին շատ եմ համակրում, գուցե որովհետեւ որոշ առումով նրան ինձ եմ նմանեցնում (անշուշտ՝ ոչ որեւէ մեկին սպանելու ունակությամբ)։ Շատ տեղերում այն, թե ինչպես է Ռասկոլնիկովը գործում, ըստ ինձ, շատ նման է նրան, թե ինչպես ես կգործեի, մասնավորապես՝ այն հարցերում, որոնք վերաբերվում են մարդկանց հետ շփմանը։ Նրան այլ հերոսներն անվանում են «բարի սրտով, բայց մենամոլ մարդ»։ Այսպես՝ Ռասկոլնիկովը սիրահարվել էր իր տանտիրուհու աղջկան՝ Նատալյա Զարնիցինային, հիվանդ եւ ոչ այնքան գեղեցիկ մի օրիորդի։ Ռասկոլնիկովին դուր էր եկել աղջկա խղճահար վիճակը, եւ նա արդեն ուզում էր ամուսնության առաջարկ անել, բայց աղջիկը մահանում է տիֆից։ Ինձ նաեւ հետաքրքրաշարժ են թվում Ռոդիոնի՝ հոդվածում արտահայտած գաղափարները, այն մասին, թե որոշ մարդկանց, օրինակ՝ Նապոլեոնին, Մուհամմեդին, Ալեքսանդր Մակեդոնացուն, պատմությունը «ներում է» իրենց կատարած ոճրագործությունները եւ նրանց խլած մարդկային կյանքերը, վասնզի նրանք իրենց հետ բերում են լուսավորություն, եւ նրանց վերցրած մարդկային կյանքերը շատ փոքր գին են այդ լուսավորության դիմաց։ Ռասկոլնիկովը այդ մտքով ենթագիտակցորեն փորձում էր արդարացնել իր ապագա ոճիրը։
Դմիտրի Պրոկոֆիչ Ռազումիխինը Ռասկոլնիկովի լավագույն ընկերն է։ Նա բարի է, բաց, միշտ պատրաստ օգնելու, մի քանի անգամ Ռասկոլնիկովին ուղղակիորեն փրկում է կործանումից։ Գլխավոր հերոսի եւ նրա փոխհարաբերությունները կարելի է «եղբայրական» բառով բնութագրել։ Դրա ապացույցն այն է, որ Ռոդիոնը, ի հեճուկս իր մենամոլությանը, այնքան է ենթագիտակցորեն Ռազումիխինի կարիքը զգում, որ առանց հասկանալու, թե ինչ է անում, ուղեւորվում է նրա բնակարանը (գրքի սկզբում)։ Ռասկոլնիկովն ու Ռազումիխինը իրար կարողանում են կես հայացքից հասկանալ, ինչպես, օրինակ, այն ժամանակ, երբ Ռոդյոնը Ռազումիխինին «պատմեց» իր ոճրագործության մասին՝ ընդամենը մի րոպե խորաթափանցորեն նայելով Ռազումիխինի աչքերի մեջ։
Ավդոտյա Ռոմանովնան՝ Ռասկոլնիկովի քույրը, ուժեղ բնավորությամբ եւ խելացի կին է։ Նա շատ է սիրում իր եղբորն ու մորը։ Բացի իր գեղեցիկ արտաքինից եւ խելացիությունից, նա ունի մեծ սիրտ, պատրաստ է զոհաբերել իր կյանքը եւ ապագան՝ ամուսնանալով գծուխ հարուստ Պյոտր Պետրովիչի հետ, հանուն եղբոր կրթության եւ մոր բարեկեցության։ Ռոդիոնի մասին նա շատ բարձր կարծիքի է։ Այսպես՝ երբ նրան պատմում են Ռոդիոնի կատարած ոճրի մասին, նա սկզբում չի հավատում։ Իսկ երբ նա իմանում է Ռոդիոնի եւ վերոհիշյալ Նատալյա Զարնիցինայի չկայացած ամուսնության մասին, նա ասում է, թե՝ «ես գիտեմ, որ նա բարի աղջիկ էր, այլապես՝ Ռոդյան ինչու՞ պետք է նրան սիրահարվեր»։
Հետախույզ Պորֆիրի Պետրովիչը եւս մի հետաքրքրագույն կերպար է։ Նա, ամենասկզբից Ռասկոլնիկովին կասկածելով, սկսում է նրան հանգիստ չտալ։ Նրա հարցաքննությունները եւ մանր ակնարկները Ռասկոլնիկովին գրեթե խելագարեցնում են։ Նա, անշուշտ, շատ փորձառու հետախույզ է․ եթե Ռասկոլնիկովը մի փոքր ավելի քիչ խելացի լիներ, Պորֆիրի Պետրովիչը միանգամից կբացահայտեր նրա մեղքը։ Պորֆիրի Պետրովիչն անգամ կարողանում է համոզել Ռասկոլնիկովի նման պնդաճակատին, որ նա ի՛նքը խոստովանի իր կատարած ոճիրը։
Սոնյա Մարմելադովան իմ երկրորդ սիրելի կերպարն է՝ Ռասկոլնիկովից հետո։ Դժբախտ ճակատագրով աղջիկը ընտանիքը պահելու համար ստիպված է լինում անառակության դրոշմ կրել։ Ռասկոլնիկովը, ճակատագրի բերմամբ Սոնյայի հետ առնչվելով, նրան է տալիս իր վերջին գումարը, ինչի պատճառով տարածվում են ասեկոսեներ, թե իբր՝ Ռոդյոնը սիրային կապեր ունի անբարոյական կնոջ հետ։ Նյարդայնանալով՝ եւ կողի ընկնելով բոլորի հանդեպ՝ Ռոդիոնը սկսում է բացեիբաց Սոնյային հատկացնել այն ուշադրությունը, որին, ըստ հասարակական կարծիքի, «Սոնյայի նմանները» արժանի չեն։ Ի վերջո, խորհրդակցելով Սոնյայի հետ, Ռասկոլնիկովը վերջնականապես որոշում է խոստովանել եւ արտաքսվում է Սիբիր։ Նույնիսկ այդժամ՝ Սոնյան որոշում է գնալ Ռասկոլնիկովի հետ։ Ռասկոլնիկովը, սառնանալով կյանքի հանդեպ, սկսում է ուշադրություն չդարձնել ոչ մեկին, եւ նույնիսկ Սոնյային, ով այդքան բան էր զոհաբերել հանուն նրա։ Սակայն երբ Սոնյան հիվանդանում է եւ Ռասկոլնիկովը վախենում է, թե կկորցնի նրան, միայն այդ ժամանակ է նա սկսում գնահատել եւ իսկապես սիրել Սոնյային։ Ընդհանուր առմամբ՝ գրքում շատ սուր է դրված կրոնական թեման։ Ի վերջո՝ հենց շնորհիվ Սոնյայի կարդացած աստվածաշնչյան առակների է Ռասկոլնիկովը որոշում ապաշխարհել եւ խոստովանել։ Վեպը, չնայած՝ իր մռայլ բովանդակությանը, ունենում է շատ դրական ավարտ։ Երբ Ռոդիոնը սկսում է գիտակցել Սոնյայի զոհաբերությունը եւ սիրել նրան, այդժամ նրան մնում են 8 տարվա տաժանակիր աշխատանքներ, որոնք նա ընդունում է քրիստոնեական հնազանդությամբ։
«Ոճիր եւ պատիժ» վեպն ինձ դարձրեց ավելի հավատացյալ։

«Իտալացի աղջկա երգը»՝ միջսլավոներեն հանգավորված թարգմանություն

Սլավոնական լեզուները բաժանվել են միմյանցից ընդամենը մ․թ․ 600-ական թվականներին, ինչը, պատմական չափանիշներով ոչ այնքան վաղուց էր։ Դրա պատճառով սլավոնական լեզուները ունեն 60-70 տոկոս ընդհանուր բառապաշար, ինչը 2017 թվականին մի խումբ էնտուզիաստների թույլ տվեց ընդհանուր բառապաշարի, սլավոնական լեզվաբանական առանձնահատկությունների, հնչյունաբանության եւ հոլովումների հիման վրա ստեղծել միջսլավոներենը։ Դա արհեստականորեն ստեղծված լեզու է, որը կարող է հասկանալ ցանկացած սլավոական լեզու իմացող յուրաքանչյուր ոք՝ առանց այն սովորելու։ Երբ ես իմացա միջսլավոներենի մասին, միանգամից գերվեցի այդ գաղափարով եւ իսկույն սկսեցի հետազոտել այդ լեզուն, եւ խոսակցական մակարդակով սովորեցի այն մի քանի օրում։ Շնորհիվ համացանցում նոր ձեռք բերած «միջսլավոնախոս» ընկերներիս եւ գոյություն ունեցող միջսլավոներենի ազատ բառարաններին, սկսեցի թարգմանություններ կատարել, սկզբում՝ ռուս դասական բանաստեղծների, հետո՝ հայ։ Եւ ահա, թարգմանել եմ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը միջսլավոներեն։ Կարդալու կանոնները՝
e = է
ě = յէ
c = ց
č = չ
š = շ
ž = ժ
dž = ջ
h = խ

Եթե գիտեք ռուսերեն, Դուք, ուշադիր լինելով, կկարողանաք հասկանալ տեքստի բառերի մոտ 95 տոկոսը:

Pěsnja italjanskoj děvčiny

”Otčina naša, neščestna, neboga,
Nastupjena vraga nogoju
Svojih dětij tutčas zove
Odplačati mstu svoju.

Otčina naša, lancuhami
Tak mnogo lět svezana,
Svetoju krvoju sovih synov
Bude osvobodžena.

Vozmi se zname, brate moj,
Ktorо jesm ja izrabil,
Nočami ja ne jesm spal,
Solzami jego ja myl.

Gljedi na nego, s trěmi barvami,
To jest naša sveta оznakа.
Nehaj veje se prěd vragami,
Nehaj niščit se Avstrija.

Koliko děvčina, slabo sozdanje,
V dělah strašnoj vojny
Može pomogti svojego brata,
Toliko i dělam za tvojej ljubvi.

Vsekde smrt jest jedinaka
člověk raz umiraje.
Slava tym, kto za svobodu
Nacije dušu daje.

Brate, bog s toboju, idi,
Hrani ljubov k narodu.
Ne možu s toboju idti,
Moja duša je s toboju.

Idi, brate, smělo na smrt,
Ne daj vragam viděti
Tvoju spinu, ne daj rěkti
že Italjani sut zli.”

Rěkla; i dala děvčina
Svojemu bratu zname:
Ono je bylo iz šolka,
Bylo tri kolorov v nem.

I brat je vzel i praščal se
Sa svojej lěpoj sestroj.
Vzel oružje – meč, avtomat,
Sedl na svoj crny konj.

”Sestro, – kriknul hrabry hlapec, –
”Do viděnja! Na tuto
Lěpo zname bude zrěti
Vse italjansko vojsko.

Ono je sveta za to, čto ono
Jest myta solzami tvojimi.
Ty jesi dala me jego
V pamet našej otčiny.

Ako ja umreh, ty ne skrbi
Znaj, že jesm odvel s soboj
V obimanje strašnoj smrti
Duže mnogo dušmanov.”

On je skazal, i poskakal
Ko Avstrijskym dušmanam
Daby kupiti krvoju
Svobodu italjanam.

Moje srdce razbiva se
Кogda vidžu sa ljubovj
Ko nebogoj otčine –
Vragami nastupjenoj.

Pol sej ljubvi, mala čest,
Jestli by my imali…
No kde sut naši děvčiny
I kde sut italjani…

Moji solzy mene dušet,
Veče ne mogu rěkti.
Ně, Italja ne jest bědna
Ako jih děvi sut taki․

7 քայլ՝ բնությունը խնայողաբար օգտագորշելու համար

  1. Աստիճանաբար կրճատել ավանդական բենզինային եւ դիզելային ներքին այրման շարժիչներով մեքենաների ազդեցությունը՝ փոխարինելով դրանք էլեկտրական մեքենաներով։ Եւրոպական շատ երկրներում արդեն էլեկտրական մեքենաները մեքենաների ընդհանուր թվի մեծ մասն են կազմում։ Օրինակ՝ Նորվեգիայում ավտոմեքենաների 74 տոկոսը արդեն էլեկտրական են։
  2. Ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ այլընտրանքային տրանսպորտային միջոցների համար (հեծանիվ, ինքնագլոր եւ այլն)։ Պետք է ստեղծվեն հեծանիվների համար հատուկ ճանապարհի գծեր։ Ամստերդամում գրեթե բոլոր փողոցներում դրանք կան։ Ընդ որում՝ Երեւանի եւ Ամստերդամի տարածքները գրեթե հավասար են։
  3. Գյուղատնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ՝ մինիմիզացնելով թունաքիմիկատների կիրառությունը։ Դրանց մեծ քանակությունը վնասում է հողը եւ ստացված պտուղները օգտակարությունը կորցնում են։ Թունաքիմիկատները փոխարինելու համար կարելի է, օրինակ, ջրել բույսերը կաթիլային եղանակով, հողատարածքն ավելի արդյունավետ դարձնել, թեք լանջերին հողը վարել կողքից կողք, ոչ թե վերեւից ներքեւ, եւ այլն։
  4. Խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ այն անտեղի չվատնելով։ Օրինակ՝ տնից դուրս գալուց ամեն անգամ անջատել բոլոր լույսերը եւ հանել բոլոր լարերը վարդակներից։
  5. Աստիճանաբար մեծացնել աղբի վերամշակման ծավալները՝ ձգտելով այն դարձնել առավել արդյունավետ։ Այնպիսի երկրներում, ինչպիսի, օրինակ, Սինգապուրն է, աղբը մշակում են գրեթե առանց թափոն։
  6. Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվել՝ գերադասելով բազմանգամյա օգտագործման տոպրակները։ Միանգամյա օգտագործման սպասքից հրաժարվել՝ ընտրելով բազմանգամյաները։ Պլաստիկ շշերը վերամշակել, եւ դրանց քանակը նույնպես նվազեցնել։
  7. Աղբը թափել միայն աղբամանները։

Սխալների ուղղում

(Տվյալ աշխատանքի նյութը չի համապատասխանում իմ հայացքներին)

Եթե նույնիսկ մենք ճանաչենք Արցախը Ադրբեջանի մաս, այն չի դառնալու Ադրբեջան, որովհետև Հայաստանը չի, որ պիտի որոշի դա, այլ ՄԱԿ-ը։ Ինչպես Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը չէր դարձնելու Արցախն անկախ, այնպես էլ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի դարձնելու այն Ադրբեջանի մաս։ Բայց այ ռազմատուգանք, վնասի փոխհատուցում 30 տարի Ադրբեջանի տարածքն օկուպացնելու համար Հայաստանը պիտի վճարի այդ ճանաչման հետեւանքով։ Նիկոլը շատ լավ գիտի սրա մասին ու ըստ իր թյուր կարծիքի՝ սրանով ինքը Սյունիքի հանձնման նախապայմաններն է ապահովում, որ ասի՝ «փող չունենք՝ պիտի հողով վճարենք»:

Նիկոլի ամբողջ դարդը հիմա Սյունիքը հանձնելն է։ Պատերազմի միջոցով այլևս չի ստացվում` սկզբում մեր բանակը դա թույլ չտվեց, հիմա էլ ԱՄՆ-ը թույլ չեն տալիս, որ Ադրբեջանը հարձակվի, իսկ թուղթը նա արդեն ստորագրել է ու հիմա իրենից պահանջում են անել այն, ինչին նա համաձայնվել է երկրորդ անգամ վարչապետ լինելու դիմաց։

***

«Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցված Ռուսաստանի ավիահարվածները պատերազմի բնույթի խորքային փոփոխություն են»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի արևմուտք կատարած ուղևորության ժամանակ, գրում է Bloomberg-ը։
Նա ասել է, որ Փարիզ վերադառնալուն պես նա կհրավիրի իր ռազմական և դիվանագիտական խորհրդականներին՝ «իրավիճակը վերլուծելու համար»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը։
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային հրթիռային հարվածի արդյունքում վնասվել է ավելի քան 30 բնակավայրի ենթակառուցվածք։

***

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
«Այո, իհարկե»,- ասել է Վելայաթին ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Նա նշել է, որ Իրանի հարեւան տարածաշրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։
«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։
Ըստ նրա՝ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և տեղային պատերազմներ, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է հրադադարի ռեժիմի հաստատման պատրվակով, ովքեր օգտտագործում են իրավիճակը իրենց օգտին»,- հավելել է Իրանի արտգործնախարարության նախկին ղեկավարը։

Սերգեյ Դովլաթով – «Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք լեռներում» (թարգմանություն)

Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք լեռներում։ Դրանք մեր ոտքերի առաջ էին փռված՝ որպես բրդոտ շներ։ Մեզ համար այդ սարերը վաղուց արդեն ընտանի էին՝ քաշում էին վրաններով, պատերազմներով եւ երգերով լի մեր ուղեբեռները։ Մեր խարույկները սափրում էին դրանց բուրդը։ Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք սարերում։ Մեր՝ ամպերի նմանվող ոչխարները ծածկում էին ծաղկող ձորերը։ Արագահոս, փրփրոտ գետերը՝ սպիտակ, ինչպես դաշույնը, կամ ցասումը, շուռ էին տալիս ծանր, թաց քարերը։ Արեւը հալչում էր զորեղ հայկական ծոծրակների վրա։ Թփուտներում թափառում էին ստվերները՝ վախեցնելով զգուշավորներին։
Անցնում էին տարիները՝ ուսերին գցելով շիկացած արեւի ծանրությունը, թափահարելով տեղական ամսագրերը, դանդաղեցնելով քայլերը՝ «էսկիմո» գնելու համար։ Անցնում էին տարիներ․․․
Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք սարերում։ Հիմա մենք բնակվում ենք կոոպերատիվ բնակարաններում։
Երեկ զանգահարեց Արմենակ քեռիս․
-Կգաս ծննդյանս տարեդարձին։ Ես ծնվել եմ վաղը։ Չգաս՝ կնեղանամ ու կխփեմ․․․
Երբ ես եկա, հյուրերն արդեն հավաքվել էին։
-Չորս տարի քեզ չեի տեսել, – ուրախացավ Արմենակ քեռին, – ահագին կարոտել էի։
-Տասնմեկ տարի քեզ չէի տեսել, – շարունակեց Աշոտ քեռին, – շատ էի կարոտել։
-Առաջին անգամ եմ քեզ տեսնում, – քայլեց դեպի ինձ Խորեն քեռին, – ահավոր կարոտել էի։
Ու բոլորն սկսեցին լալ, իսկ ես գնացի խոհանոց։ Ուզում էի գրկել Սիրանուշ քեռակնոջը։ Եռեսուն տարի առաջ Արմենակը առեւանգել էր նրան ծեր Բելգարենց տնից։ Ահա թե ինչպես էր դա եղել։
Արմենակը մոտեցավ Տեր-Մատթեւոսովների տանը՝ կարմրահեր նժույգ հեծած։ Նա կապեց ձիուն դարպասից եւ գոչեց․
-Բելգա՛ր Ֆոմիչ։ Գործ ունեմ քեզ հետ։
Հունիսյան տոթ կեսօր էր։ Բելգար Ֆոմիչը դուրս եկավ պատշգամբ եւ ջղային հարցրեց․
-Ի՞նչ է, հո չե՞ս պատրաստվում միակ աղջկաս փախցնել։
-Ես դեմ չէի լինի, – համաձայնվել է քեռիս։
-Ո՞վ է քեզ խորհուրդ տվել նրան։
-Սարգիսն է խորհուրդ տվել։
-Եւ դու որոշեցիր նրան փախցնե՞լ։ – Քեռին գլխով արեց։
-Հատա՞տ ես որոշել։
-Հաստատ։
Ծերուկը ծափ տվեց։ Միանգամից հայտնվեց Սիրանուշ Բելգարի Տեր-Մաթեւոսովը։ Նա բարձրացրեց գլուխը եւ ի լուր համայն ախշարհի՝ երեւացին նրա մուգ աչքերը։ Նրա մազերի հեղեղը անմիջապես տարածվեց։ Հաղթված արեւը նահանջեց մոշի թփի ետեւը։
-Ձեզ երջանկություն եմ մաղթում, – արտաբերեց Բելգարը, – ոտքներդ շատ կախ չգցեք։ Հետապնդողներին կուղարկեմ քառասուն րոպեից։ Իմ որդիները հենց այդ ժամանակ վերադառնալու են բաղնիքից։ Կարծում եմ՝ նրանք կուզենան քեզ սպանել։
-Բնականաբար, – գլխով արեց Արմենակը։ Նա քայլեց դեպի դարպասը։ Բայց այստեղ պարզվեց, որ ձին սատկել է։
-Ոչինչ, – ասաց Բելգար Ֆոմիչը, – ես քեզ իմ հեծանիվս կտամ։
-Կուզեի, հայր իմ, որ հետապնդումը կարգին տեսք ունենար։ Թող հագնեն մաքուր վերնաշապիկներ։ Գիտեմ ես քո տղաներին։ Այնպես արա, որ առիթ չունենամ էդ տղեքի պատճառով կարմրելու։
-Գնա եւ մի անհանգստացիր, – հավաստիացրեց ծերուկը, – ես կզբաղվեմ հետապնդման հարցով։
-Մենք կսպասենք նրանց սարի վրայի շաուրմայանոցում։
Արմենակի ու Սիրանուշի պատկերները փոշու ամպում անհետացան։ Կես ժամից նրանք նստած էին շաուրմայանոցում։
Եւս կես ժամ անց դռները բացվեցին եւ Տեր-Մաթեւոսովները խուժեցին ներս։ Նրանք մուգ կոստյումներ եւ մաքուր վերնաշապիկներ էին կրում։ Բրդոտ փափախները շողում էին թեթեւամիտ գլուխների վրա։ Կատաղած գոռում-գոչումից պատերին հայտնվեցին քերծվածքներ։
-Օ՜ դու, շնագայ, – գոռաց ավագը՝ Արամը, – Դու մեր միակ քրոջն ես առեւանգել։ Դու կմահահնաս։ Հեյ, ո՞վ է ավելի մոտ, սպանե՛ք նրան։
-Գլողը տանի, – թլոշ ձայնով ասաց կրտեսրը՝ Լեւոնը, – կնելեք ինձ։ Ես թողել եմ հլացանը տաքսիի բելնախցիկում։
-Լավ է, որ ես գրեցի մեքենայի համարանիշները, – հանգստացրեց միջինը՝ Գիգոն։
-Բայց ախր մենք սիրու՜մ ենք միմյանց, – բացականչեց Սիրանուշը։
-Ահա՞ թե ինչ, – զարմացավ Արամը, – դա ամեն ինչ փոխում է։
-Առավել եւս, որ մենք հրացանը կորցրինք, – ավելացրեց Գիգոն։
-Դե, կալող ենք եւ խեղդել, – ավելացրեց Լեւոնը։
-Ավելի լավ է՝ խմենք, – խաղաղասիրաբար առաջարկեց Արմենակը։
Դրանից հետո նրանք անբաժան են։
Ես գրկեցի քեռակնոջը եւ հարցրեցի․
-Առողջությունդ ինչպե՞ս է։
-Հիվանդ եմ, – պատասխանեց Սիրանուշ քեռակինը, – Պիտի պոլիկլինիկայում ստուգվեմ։
-Ավելի լավ է՝ սեփական անձնագիրդ ստուգիր, – պատասխանեց կոպիտ Արմենակը, եւ ավելացրեց․ – այնտեղ ամեն ինչ գրված է․․․
Այդ ընթացքում հյուրերը նստեցին սեղանի շուրջը։ Կենտրոնում հոկեյի դաշտի նմանվող դոնդողը փայլատակում էր։ Ալ վարդի գույնով վառվում էր երշիկը։ Վինեգրետի խճճված նախշը հակասում էր կարագի ու պանիրների երկրաչափական պարզությունը։ Նրբերշիկների դասավորվածությունը հուշում էր դրանց տխուր նախապատմության մասին։ Տառեխների կաշիները աղոտ արտացոլում էին գերմանական ջահերի լույսերը։
Խորեն քեռին բարձրացրեց բաժակը։ Բոլորը լռեցին․
-Ես ուրախ եմ, որ մենք միասին ենք, – ասաց նա, – դա հիասքանչ է։ Հայերը արդեն վաղուցվանից պետք է միավորվեն։ Իհարկե, բոլոր ազգերը հավասար են։ Սպիտակները, դեղինները, կարմրամորթները․․․ եւ, դե, դրանք․․․ ո՞նց էին դրանց ասում․․․ դե, սպիտակի ու նեգրի խառնուրդը․․․
-Մուլ, մուլեր, – հուշեց ավելի կիրթ Աշոտը։
-Հա, եւ մուլերը, – շարունակեց Խորենը, – եւ մուլերրը։ Բայց, միեւնույն է, հայը առանձնահատուկ ազգ է։ Եթե մենք միանանք, բոլորը մեզ կսկսեն հարգել, նույնիսկ վրացիները։ Այնպես որ խմենք մեր հայրենիքի կենացը։ Մեր սարերի կենացը․․․
Խորեն քեռին դժվար կյանք էր ապրել։ Մինչ պատերազմը նա ինչ-որ տեղ մատակարարման պետ է եղել։ Հետո խոշոր կորուստ գրանցվեց՝ մեկ միլիոն․․․
Դատը մի ամիս տեւեց։
-Դուք դատապարտվում եք․․․ – հանդիսավոր կերպով հայտարարեց դատավորը, – պատժի առավելագույն չափին, գնդակահարությո՛ւն։
-Վա՛յ, – գոռաց Խորեն քեռին եւ ընկավ գետնին։
-Կներեք, – ժպտաց դատավորը, – կատակ եմ անում։ Տասը օր՝ պայմանական պատիժ․․․
Ծերանալով՝ Խորեն քեռին սկսեց սիրելով պատմել, թե ինչքան է ինքը տուժել երեսունականների բռնաճնշումների տարիներին․․․
Սեղանի շուրջը աղմկոտ էր։ Գինու բծերը սփռոցը նմանեցնում էին աշխարհագրական քարտեզի։ Ափսեների աղմուկը աղետ էր խոստանում։ Դոնդողի դողդողացող ավերակների վրա հանգչում էին ծխախոտի մնացորդները։
Աշոտ քեռին բարձրացրեց բաժակը եւ գոչեց․
-Խմենք մեր հոր կենացը։ Հիշու՞մ եք՝ ինչ իմաստուն մարդ եք։ Հիշու՞մ եք՝ ոնց էր մեզ ծեծում սանձով։ Հանկարծ Արմենակ քեռին իր փորը թփթփացրեց։ Հետո ոտքով հարվածեց հղկված պահարանին։ Պարը սկսվեց։
Խորեն քեռին շրջվեց դեպի ինձ եւ ասաց․
-Օղին քիչ է։ Դու ամենաերիտասարդն ես։ Գնա մթերային։
-Հեռու՞ է, – հարցնում եմ։
-Երկու թաղ այստեղից։
Ես դուրս եկա փողոց, հետեւում թողնելով խմբային երգեցողություն եւ պարային խառնաշփոթ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես՝ երկու հարյուր հոգի միաժամանակ կոշիկ են փորձում։
Տասնհինգ րոպեից վերադարձա։ Դեպի քեռիենց տուն ձգվում էր հրշեջ մեքենաների շարք։ Պատշգամբներում հետաքրքրասերները կանգնած դիտում էին։
Չորրորդ հարկի պատուհաններից դուրս էր փչում ծխի փող, ձուլվելով երկնագույն երկնքին։
Գլխավոր մուտքի դռները կտրուկ բացվեցին։ Միլիցիոներները տանում էին Արմենակ քեռուն։ Ինձ նկատելով՝ քեռին աշխուժացավ․
-Հայերը արդեն վաղուց պետք է միավորվեն, – բացականչեց քեռին։
Եւ քայլեց դեպի իմ կողմը։
Բայց միլիցիոներները ամուր բռնել էին նրան։ Նրանք տարան քեռուն ճաղավանդակով պատուհանով ավտոմեքենայի ուղղությամբ։ Դուռը փակվեց։ Մեքենան կորավ շրջադարձից այն կողմ։
Սիրանուշ քեռակինը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է՝ քեռին առաջարկել էր խարույկ վառել եւ խորոված անել։
-Դու մանրահատակը կայրես, – կանգնեցրել էր նրան Սիրանուշը։
-Մոտս մի քիչ տանիքի երեսապատման երկաթ ունեմ, – ասել էր Խորեն քեռին։
-Այստեղ տուր, – հրամայել էր քեռիս՝ զննելով ֆիննական կահույքը․․․
Կար ժամանակ, երբ մենք լեռներում էինք ապրում։ Նրանք՝ ձիերը, Ռուսաստանի սահմաններից հարավ թափառել են։ Մենք նրանց ընտելացրել էինք անազատությանը, սանձերին։ Մենք նրանց չենք դադարել սիրել։ Բայց այդ սերը մնացել է միայն մեր երգերում։
Կար ժամանակ, երբ մենք ավելի սեւ էինք։ Օրերով թավալվում էինք Սեւանի ափին։ Եւ, տեսնելով գեղեցիկ աղջկա, փայտով գրում էինք ավազին սիրո խոսքեր․․․
Կար ժամանակ, երբ մենք ձի էինք հեծնում։ Իսկ այժմ ճզմվում ենք տրոլեյբուսների ետին շարքերում։ Եւ քնում ենք կանգնած։
Կար ժամանակ, երբ մենք իջնում էինք գինու նկուղ։ Հիմա վազում ենք մթերային։
Մենք նորակառույց շենքերի նկուղները գերադասեցինք սարերից։
Մենք նեղացնում ենք կանանց եւ խարույկ ենք վառում մանրահատակին։
ԲԱՅՑ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՍԱՐԵՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՊՐՈՒՄ։

Սկզբնաղբյուր