Յունուարեան ճամբարի ամփոփում

2022 թուականի յունուարեան ճամբարը ինձ համար առաջինն էր կրթահամալիրում։ Սկզբում ինձ համար տարօրինակ էր թւում դրա գաղափարը, սակայն այժմ ես տեսնում եմ նաեւ դրա դրական կողմերը։ Եւ այսպէս՝ ես գրանցուեցի թուրքերէնի ուսուցչուհի ընկեր Աննայի ջոկատ։ Այս ամբողջ ընթացքում մենք անցկացրեցինք լաւ ժամանակ՝ չմոռանալով, իհարկէ, ուսուցողական բաղադրիչի մասին։ Համշենի մասին ունեցանք համագործակցային նախագիծ, այսինքն՝ ։ Ահա իմ համշենի բարբառի մասին կատարուած աշխատանքի յղումը։ Ճամբարի ընթացքում այցելեցինք կապոյտ մզկիթ, սահադաշտ, քուեսթ։ Նաեւ ունեցանք տարբեր քննարկումներ՝ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտութեան վերաբերեալ բանավէճ, ինչպէս նաեւ՝ Թուրքիայում գործունէութիւն ծաւալած հայ գործիչների մասին քննարկում, որի շրջանակներում ես պատրաստեցի եւ ներկայացրեցի Կոմիտաս վարդապետի մասին աշխատանքս։ Տիկին հասմիկի հետ արեցինք համագործակցային նախագիծ՝ քննարկեցինք «ինքնասպան տղան» կոչուող փոքրիկ պատմուածքը։ Ահա այդ պատմուածքի իմ կողմից արուած վերլուծութիւնը։ Զի ճամբարը դեռեւս չի աւարտուել մենք դեռ եւս մէկ-երկու անելիք ունենք, մասնաւորապէս՝ պիտի ջոկատով որեւէ համեղ բան պատրաստենք եւ ոչ միայն։ Մի խօսքով՝ ունեցանք հետաքրքիր ձմեռային ճամբար։

Սահադաշտ․ պատում

Չորեքշաբթի օրն այցելեցինք սահադաշտ։ Անկեղծ ասած՝ նախկինում ընդհամենը 2 անգամ էի սահել սառոյցի վրայ, եւ երբեք, մեղմ ասած, վստահ չէի զգացել ինձ սահադաշտում։ Այս անգամ վստահաբար կարող եմ ասել, որ առաջընթաց կայ։ Այս այցելութեան ընթացքում ոչ մի անգամ չընկայ։ Սակայն սառցաչմուշկս չափազանց կիպ էր, ինչի պատճառով ոտքիս վրայ բաւականին նկատելի վերք է առաջացել։ Ինչեւէ, չհաշուած դա՝ ամէն ինչ լաւ անցաւ։ Ցաւոք՝ մեր ջոկատի նկարուելու պահի դրութեամբ դեռեւս ինձ անվստահ էի զգում սառոյցի վրայ, որպեսզի գոնէ մէկ մետրով հեռանամ ամրակներից, որոնցից բռնուած էի, այդ իսկ պատճառով ոչ մի նկար չունեմ, որ կցեմ։

Այցելութիւն կապոյտ մզկիթ եւ քուեսթ

Երէկ այցելեցինք կապոյտ մզկիթը։ Թէեւ՝ միշտ հետաքրքրուել եմ իսլամական մշակոյթով, սակայն երբեք ինչ-ինչ պատճառներով չի յաջողուել մտնել մզկիթը, եւ մեր ջոկատի այցելութիւնը պատեհ առիթ հանդիսացավ՝ վերջապէս դա անելու։ Մզկիթը շատ հետաքրքիր էր։ Չնայած՝ ոմանք չհամարձակուեցին գլխաշոր քաշել եւ կոշիկները հանել, ես որոշեցի բաց չթողնել առիթը եւ անպայման մտնել։ Շատ հետաքրքիր էր։ Զի ես սովորում եմ արաբերէն, կարողացայ կարդալ պատերին արուած որոշ արաբերէն գրութիւններ՝ թէեւ ոչինչ չհասկացայ։

Մզկիթից յետոյ այցելեցինք քուեսթ։ Քանի որ մեր ջոկատում կայ 20 հոգուց աւել մարդ, մենք մտանք ոչ թէ մի քուեսթ, այլ ցրուեցինք տարբեր քուեսթային սենեակներով։ Վիճակախաղութեան արդիւնքում ես յայտնուեցի «անտիվիրուս» սենեակում։ Մեր սենեակը շատ վախենալու չէր։ Մենք պարբերաբար լսում էինք հարեւան սենեակներից եկո վախեցած ճիչեր։ Համենայն դէպս՝ մերն անկասկած ամենադժուարն էր։ Եթէ չլինէին հաղորդավարուհու հուշումները, մենք, թերեւս, մէկ շաբաթից աւել կւ մնայինք այդ սենեակում։

Այսպիսով՝ ունեցանք հետաքրքիր օր։

«Ինքնասպան տղան»

Այս փոքր պատմուածքը պատմում է մի խորամանկ մարդու մասին, ով մտնում է ձկնորսական պանդոկ, եւ, լսելով, թե ինչպէս են այցելուներն ու պանդոկպանը քննարկում փոքր տղայի վերջերս տեղի ունեցած ինքնասպանութիւնը, տեղում հնարում է մի պատմութիւն, ըստ որի՝ այդ տղան, ծնուելուց առաջ, իբր, Աստծուց խնդրել էր, որ ինքը կեանքի ընթացքում ոչ թէ մեծանայ, այլ փոքրանայ։ Այդ տղան, ըստ խորհդրաւոր օտարականի, ծնուել էր դագաղում՝ որպէս ծերունի, յետոյ, աստիճանաբար փոքրանալով, հասել էր մի քանի տարեկան երեխայի տարիքի։ Երբ նա երիտասարդ էր՝ 35-15 տարեկան, կեանքը նրան հիասքանչ էր թւում։ Բոլոր կանայք իրեն էին ցանկանում, նա յաջողակ էր եւ հարուստ, եւ այլն, սակայն երբ նա մեծացաւ, այսինքն՝ փոքրացաւ, նա սկսեց գիտակցել, որ դժբախտ է, քանի որ նրան սպասւում էր վերածում տզրուկի, յետոյ՝ սերմի, այդ պատճառով, նա, իբր, որոշել էր ինքնասպան լինել՝ քանի կարող էր։ Այս պատմութիւնով շեղելով բոլոր ներկաների եւ պանդոկպանի ուշադրութիւնը՝ օտարականը կարողացավ հեռանալ՝ առանց հաշիւը վճարելու։

Ըստ ինձ՝ այս պատմութիւնն առաջին հերթին ոչ թէ տղայի մասին է, որը մեծանալու փոխարեն փոքրանում էր, կամ էլ՝ խորը փիլիսոփայական մտքերի մասին՝ կեանքի կարճութեան վերաբերեալ, այլ այն մասին, թէ ինչպէս է խորամանկ մարդը կարողացել յիմարեցնել մարդկանց՝ օգտագործելով նոյնիսկ այդպիսի աննշան, եւ, կը թուար՝ անկապ մի թեմա։

Կոմիտասի կեանքն ու գործունեութիւնը՝ Թուրքիայում եւ ոչ միայն

Կոմիտասը հայ ժողովրդական երաժշտութեան մէջ հսկայական ներդրում է ունեցել։ Նա հաւաքագրել է հազարաւոր հայկական ժողովրդական երգեր եւ գրառել ՝ մաքրելով դրանք թուրքական եւ քրդական տարրերից։ Ծնուել է Օսմանեան կայսրութեան Կուտինայ քաղաքում։ Նա ծնուել եւ մանկութիւնն է անցկացրելա այս տանը․


Այսօր այս տունն, առաջին հայացքից, ոչնչով չի տարբերւում Կուտինայի այլ նման տներից, այն համարւում է սովորական բնակելի տուն, որտեղ թուրքեր են ապրում։ Բնականաբար՝ այնտեղ ոչ մի տեղ չի յիշատակւում, որ հէնց սա է այն տունը, որտեղ ծնուել է Կոմիտասը, ԶԻ հայազգի երաժիշտ, զի թուրքերը խուսափում են Արեւելեան Անատոլիայում հայկական մշակութային հետքը յիշատակելուց։

Սկզբնական կրթութիւն Կոմիտասը ստացել է Պրուսայում, սակայն, հօր մահից յետոյ ստիպուած է եղել վերադառնալ եւ ապրել տատի հետ։ Սակայն շուտով նրա տաղանդը յայտնաբերեց Գէորգ վարդապետ Դերձակեանը, ով տղային վերցրեց իր հետ Էջմիածնի Գեւորգեան ճեմարան։ Հարկ է նշել, որ հակահայկական օրենքների, մասնաւորապէս՝ հայերէնի օգտագործման վրայ դրուած արգելքների պատճառով՝ Կոմիտասը, մինչեւ Էջմիածին մեկնելը, խօսել է միայն թուրքերէն։ Գեւորգեան ճեմարանը Կոմիտասը լքեց 1895 թուականին՝ մեկնելով Թիֆլիս, այնուհետեւ՝ Բեռլին, շարունակելու ուսումը Գերմանիայի կայսերական համալսարանում։ 1900-ականներին նա սկսում է շրջագայել Եւրոպայով (եւ ոչ միայն) մէկ եւ ունենալ դասախօսութիւններ ու համերգներ Փարիզում, Վենետիկում, Բաքւում, Պոլսում, Եգիպտոսում եւ այլուր։ Վերահաստատւում է Օսմանեան կայսրութիւնում 1910 թուականին։ Այնտեղ ստեղծում է երգչախումբ եւ շարունակում է հանդես գալ շրջագայութիւններով։

1915 թուականի ապրիլի 24-ին ձերբակալւում է, սակայն, ի տարբերութիւն մի շարք այլ հայ մտաւորականների՝ ազատ է արձակւում՝ շնորհիւ Եւրոպական դեսպանների միջամտութեան։ Սակայն Մեծ Եղեռնը չափազանց մեծ տպաւորութիւն է թողնում արուեստագէտի, առանց այդ էլ՝ չափազանց նուրբ ներքնաշխարհի վրայ, եւ նրա հոգեկան հաւասարակշռութիւնը խաթարւում է եւ նա ընկնում է Պոլսի ֆրանսիական հիւանդանոց։ 1919 թուականից տեղափոխւում է Ֆրանսիա՝ բուժուելու, սակայն նրա հոգեկան հաւասարակշռութիւնը այդպէս էլ չի վերականգնւում։ Կոմիտասը մահանում է 1935 թուականին։ Մահից ոչ շատ անցած՝ նրա աճիւնը տեղափոխւում է Հայաստան եւ վերաթաղւում Կոմիտասի անուան պանթէոնում։

Համշենահայերէն

Համշենահայերէնը հայ-թուրքական խառը ենթաէթնիկ մի խմբի՝ համշենցիների լեզուն է։ Այն հիմնուած է արեւմտահայերէնի վրայ, բայց տարբերւում է մյուս արեւմտահայկական բարբառներից մեծ քանակի թուրքական փոխառութիւններով։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ արեւելահայերէն տիրապետող մարդը կը դժուարանայ հասկանալ համշենական խօսքը։ Ինչպէս եւ ցանկացած լեզուի՝ ստանդարտից շատ շեղուած բարբառի դէպքում, առկայ է «բարբա՞ռ, թե՞ առանձին լեզու» խնդիրը։ Հարցը նաեւ սերտօրէն կապուած է համշենահայերի ինքնութեան խնդրի հետ։

Համշենահայերէնը ունի որոշ առանձնայատկութիւններ․ նախ՝ եթէ արեւմտահայերենի այլ բարբառներում ներկայ ժամանակի 3-րդ դէմքը միշտ կազմւում է «կը» կամ «կու» մասնիկները դնելով բառից առաջ, ապա համշենահայերէնում խոնարհումը տարբեր է ձայնաւորով եւ բաղաձայնով սկսվող բառերի համար (համապատասխանաբար՝ բառից առաջ «գ» եւ բառից յետոյ «գու»․ օրինակ՝ «գուդիմի»(ուտում եմ) եւ «բերեի գու»(բերում եմ)։ Նաեւ բարբառի առանձնայատկութիւններից է անորոշ դերբայի «ուշ» վերջաւորութիւնը, օրինակ՝ «խօսուշ» – խօսել։