Ավանի ձուլարան․ հնարավոր ռիսկերը

Ավան վարչական շրջանում (որտեղ ես եմ ապրում) նախատեսվում է բացել մետաղի ձուլարան։ Խոսքը գնում է Աճառյան 2 փակուղի հասցեում արդեն գոյություն ունեցող մետաղական ջարդոնների պահեստի հարեւանությամբ երկաթի, պղնձի եւ ալյումինի ձուլարան բացելու մասին։ Առաջին անգամ շահագործող «Քոփփեր» ընկերությունը հայտ էր ներկայացրել սեպտեմբերին, սակայն բնապահպանության նախարարությունից եւ քաղաքապետարանից բացասական եզրակացություններ էր ստացել։ Պատճառը, բացի էկոլոգիական վնասից, նաեւ այն էր, որ ձուլարանը պատրաստվում էին բացել առանց անգամ համայնքի բնակիչների կարծիքը հարցնելու, կոպիտ ասած՝ բնակիչներից թաքուն․ սույն թվականի սեպտեմբերին, իբր, կայացել են հանրային լսումներ, սակայն, բնակիչների շրջանում որեւէ լուրջ իրազեկման բացակայության պատճառով, իրական բնակիչներից ոչ ոք չի եկել։ Սեպտեմբերի 16-ին, երբ տեղի են ունեցել առաջին իրական հանրային լսումները, բնակիչներն այդ մասին իրենց բողոքն են ներկայացրել, այդ պատճառով էլ այդ անգամ ընկերությանը չի հաջողվել ստանալ թույլտվություն։ Սակայն այժմ, մի քանի ամիս անց, ընկերությունը նորից է հայտ ներկայացրել համայնքապետարան, հանրային լսումները շարունակվում են։

Այժմ մի քիչ տեղեկություն նախագծի մասին․ ըստ նախագծի պլանի՝ մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ: Սրանք շատ մեծ ծավալներ չեն, սակայն կասկածներ կան, որ իրականում ընկերությունը ստում է արտանետումների ծավալի մասին, առավել եւս, որ նման նախադեպեր, նման այլ իրավիճակներում, բազմիցս եղել են։ Բացի դրանից՝ այժմ գոյություն ունեցող պահեստում կան նաեւ կապարի թափոններ, որոնք ձուլելու դեպքում շրջակա միջավայրին կհասցվի շատ ավելի մեծ ծավալի վնաս։ Ընկերությունն, իհարկե, հերքում է, որ ձուլարանում կապար է ձուլվելու: Նրանք խոստովանում են, որ պահեստում կա նաեւ կապար, սակայն նրանք նաեւ ասում են, թե իբր՝ այդ կապարը նրանք չեն ձուլելու եւ հենց թափոնների տեսքով էլ վերավաճառելու են արտասահմանյան ընկերություններին, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։

Նաեւ կա հարցի եւս մեկ կողմ․ ձուլարանը գտնվելու է բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ։ Ավելին՝ ձուլարանը նաեւ շատ մոտ է գտնվելու մոտակա մանկապարտեզին, ինչը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը։ Եւ ընդհանրապես՝ բնակելի տարածքում ձուլարան կառուցելը, ըստ բնակիչների, անթույլատրելի է։ Հանրային լսումների ժամանակ կարծիքներ են հնչել, թե ընկերությունը չի ցանկանում կառուցել ձուլարան ոչ բնակելի տարածքում, զի ուղղակի չի ցանկանում մի փոքր ավել գումար ծախսել ջարդոնների տեղափոխման համար՝ ավելի նպատակահարմար գտնելով վտանգել բնակիչների առողջությունը եւ աղտոտել շրջակա միջավայրը։ Մի խոսքով՝ ունենք մի շատ կասկածելի ծրագիր, որը երկար ժամանակ թաքցվում էր համայնքի բնակիչներից։ Հետաքրքիր է՝ ինչու՞, եթե ընկերությունը ասում է, որ ձուլարանը ոչ մի լուրջ վտանգ ոչ ոքին չի ներկայացնելու։

Christmas vs New Year

Armenian apostolic church belongs to the non-Chalcedonian group of churches. That’s why we celebrate Christmas on the 6-th of January, unlike , for example, the followers of the Catholic church, who celebrate Christmas on the 25-th of December. The reasons of that are the differences between the Julian and Gregorian calendars. While Armenian apostolic church uses both of them, Catholics and Greek orthodox use only the Gregorian calendar.

But that’s not the main difference between us and other churches. This difference is more about the culture: while in the West Christmas is the main winter holiday, for Armenians the new year remains more important. But why? Why don’t we celebrate Christmas like the most of nations in the world?

The main and the only reason is the soviet past of Armenia: as we know, in the early Soviet Union the religion was illegal, and the government was trying to eliminate the religious traditions, including the importance of Christmas. But also they couldn’t just get rid of the winter holidays. So they decided to change the conception of Christmas, getting rid of the religious part, and that’s how new year became more popular and more important, than Eid Al-Adha in the Muslim post-soviet states and Christmas in the Christian post-soviet states.

2021-2022 թվականի առաջին կիսամյակում պատմության խորացված դասընթացի շրջանակներում կատարված աշխատանքի ամփոփում

2021-22 ուստարվա սկզբում  ես ընտրել եմ խորացված պատմության դասընթացը, քանի որ միշտ պատմությունը ինձ չափազանց շատ է հետաքրքրել։ Այն, թերեւս, միշտ գլխավորել է իմ սիրելի առարկաների ցանկը։ Այդ իսկ պատճառով հետաքրքիր էր՝ ինչպե՞ս է կազմակերպվում պատմության ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Եւ, մեկ ուսումնական շրջան աշխատելով Ավագ դպրոցի պատմության դասավանդողների հետ, կարող եմ ասել, որ միանշանակ գոհ եմ ուսուցման այս եղանակից։ Պատմության դասընթացի շրջանակում պարբերաբար իրականացվում են ճամփորդություններ, արտագնա պարապմունքներ, քննարկումներ, հետազոտություններ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ  եւ այլն։ Այս ուսումնական շրջանում ես փորձել եմ մասնակցել նշված նախագծերին՝ լրացնելով գիտելիքներիս պաշարը և ավելի զարգացնելով հմտություններս։
Ստորեւ ներկայացնում եմ առաջին ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքները՝



Մեծ Հայքի նահանգների բնութագիր

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության միջոց

Հայերի ծագումնաբանությունը, դրա մասին լեգենդները

Փյունիկեցիների գրային համակարգի ազդեցությունը՝ ժամանակակից այբուբենների վրա

Հայկական վաղ պետական կազմավորումները

Արժույթի միավորները՝ ժամանակակից աշխարհում

Հանդիպում՝ Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ. լուսաբանում

Ուրարտերենի ազդեցությունը՝ ժամանակակից հայերենի վրա

Ճամփորդություն՝ դեպի Լոռի․ նախապատրաստական աշխտանք

«Վանո Սիրադեղյան» կլոր սեղան․ նախապատրաստական աշխատանք

Հայ վրացական հարաբերությունների պատմություն

ԵՊՀ-ում պանելային քննարկման լուսաբանում

Who inspires me the most

Garegin Nzhdeh inspires me very much. I’ve red all of his books. He is one of greatest sons of our nation. Every Armenian around the world must be proud of him. Garegin Nzhdeh is Armenian national hero. Armenian nation and Armenian state exist thanks to him. If he didn’t stop Syunik region from being given to Turks by the bolsheviks (like Nakhijevan, Artsakh, Kars and Western Armenia), that would be the end of our nation’s history. Nzhdeh fought alone against two regional superpowers at one time (Bolshevik Russia and Turkey of Atatürk). He didn’t surrender and leaved Syunik only when bolsheviks gave to him guaranties that Syunik will be a part of soviet Armenia, not Azerbaijan. So he won! And that win was a necessary for our nation. His battle of Syunik was our second Sardarapat.

Garegin Nzhdeh was the creator of the modern Armenian nationalism. He wrote several books which inspire Armenian nationalists so far. That’s because of their relevance. For example, in one of Nzdeh’s books (The struggle of Sons against Fathers) he describes the fall of Kars, and it’s very similar to the fall of Artsakh: everyone blames each other, blames army, blames the government, but nobody blames himself. Nzhdeh says that every Armenian is guilty of the fall of Kars, because the reason of that is that we didn’t love our country enough and we didn’t value what we had, so these are the reasons why we lose it part by part every time.

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»

Այս ստեղծագործությունը պատմում է մի տղայի մասին, ով դեղատանը փորձում էր ամեն գնով ստանալ հոր համար դեղ, սակայն այդ դեղը վերջացել էր։ Նա բերել էր իր հոր նկարները եւ մրցանակը, որը կոչվում էր «Բյուրեղյա Սիմորղ», եւ դեղատան բոլոր աշխատողներին եւ հաճախորդներին փորձում էր համոզել, որ նրանք ճանաչում են իր հորը։ Հայրն աշխատում էր թատրոնի եւ կինոյի դերասան։ Նա բոլորին ցույց էր տալիս հոր նկարները, մրցանակը, որ նա լավագույն երկրորդ պլանի դերի համար էր ստացել, ինչպես նաեւ թվարկում էր այն ֆիլմերի ու ներկայացումների անունները, որոնցում իր հայրն էր խաղացել։ Վերջում դեղատան տնօրենը, տեսնելով, թե ինչպես է տղան փորձում ամեն գնով փորձում ստանալ դեղը, զանգահարեց տղայի հորն ու ասաց, որ իմանա իր տղայի արժեքը, ինչպես նաեւ խնդրեց, որպեսզի նրանք մի օր հանդիպեն, սուրճ խմեն եւ տղայի հայրն իրեն ստորագրություն տա։

Իմ եւ դասարանցիներիս առաջադիմությունը

Փաշինյան Տարոն – (7+9+8)/3=8
Հովսեփյան Հրայր – (5+6+7)/3=6
Մարտիրոսյան Սյուզի – (7+8+8)/3=8
Կյուրեղյան Համլետ – (5+5+5)/3=5
Հովհաննիսյան Նունե – (9+9+9)/3=9
Բալայան Զավեն – (4+0+0)/3=1
Աբրահամյան Մելինե – (6+5+4)/3=5
Բադալյան Մարիամ – (5+6+6)/3=6
Այվազյան Էլիզա – (4+4+4)/3=4

Նախագծի հղումը

ԵՊՀ-ում պանելային քննարկման լուսաբանում

Դեկտեմբերի 10-ին պատմության ընտրության խմբով այցելեցինք ԵՊՀ՝ մասնակցելու միջազգային հարաբերությունների եւ արեւելագիտության ֆակուլտետների ուսանողների համատեղ ջանքերով կազմակերպված քննարկմանը՝ «Հայաստանը եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հանդիպման ընթացքում  իրենց դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ պրն Վարդան Ոսկանյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ պրն Հայկ Քոչարյանը, ինչպես նաեւ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, թուրքագետ պրն Վարուժան Գեղամյանը։ Նրանց զեկուցումները չափազանց հետաքրքիր էին․ քննարկման թեմաները ոչ միայն մեր տարածաշրջանային երկրները եւ դրանց փոխհարաբերություններն էին, այլև այն, թե ինչպես են այդ երկրները առնչվում աշխարհի այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, քննարկման առանցքային հարցն այն էր, թե ինչպես են տարածաշրջանային- աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում մեր պետության վրա։ Այս քննարկման շնորհիվ լրացրի գիտելիքներս այնպիսի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են քրդերի հիմնախնդիրը, Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի նեղուցների դերը համաշխարհային առեւտրի մեջ, սիրիական պատերազմը, տարբեր պետությունների ռազմաբազաները եւ դրանց ազդեցությունը Մերձավոր Արևելքի երկրների վրա, պատերազմը Եմենում, շիա եւ սունի մահմեդականների հակամարտությունը, հնարավոր «միջանցքները» Հարավային Կովկասում, ու թե որ ուղղություններով դրանք կարող են բացվել, սահմանների բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսրայելա-պաղեստինյան պատերազմները, Իրանի եւ Իսրայելի հարաբերությունների սրումը եւ դրա հնարավոր հետեւանքները մոտ ապագայում, Չինաստանի եւ Իրանի մերձեցման պատճառները, Պարսից ծոց-Սեւ ծով առեւտրական ճանապարհի՝ Ադրբեջանով կամ Հայաստանով անցնելու հարցը, եւ այլն։
Մի խոսքով, բավականին արդյունավետ և օգտակար քննարկում էր:

Հայ վրացական հարաբերությունների պատմություն

Հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են հակասան. եղել են պատմական այնպիսի փուլեր, որ մեր երկու ժողովուրդները ունեցել են բարիդրացիական հարաբերություններ, սակայն եղել են նաեւ այնպիսի դրվագներ, երբ հայկական եւ վրացական պետական կազմավորումները մինչեւ անգամ  պատերազմել են իրար դեմ։

Անտիկ ժամանակաշրջանում վաղ վրացական թագավորությունները եղել են Հայքից կախվածության մեջ։ Արտաշեսյանների օրոք Վիրքը, ինչպես նաեւ Աղվանքը, եղել են դե-ֆակտո Հայաստանի վասալները։ Սա, որոշ բացառություններով, շարունակվեց նաեւ Արշակունիների ժամանակաշրջանում։ Երբ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, երկար ժամանակ վրաց եկեղեցին ուղիղ կախվախության մեջ էր հայ առաքելական եկեղեցուց։

Եղել է նաեւ հակառակը՝ երբ Հայաստանն է եղել Վրաստանից կախվածության մեջ։ Այդպիսի ժամանակաշրջանի վառ օրինակ է Զաքարյանների իշխանությունը Հայաստանում։ Դրանք ենթարկվում էին վրաց արքունիքին, սակայն, միեւնույն ժամանակ պահպանում էին իրենց ներքին ինքնավարությունը։

Երբ Արեւելյան Հայաստանն ու Վրաստանը անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ, կատարվեց այնպիսի վարչատարածքային բաժանում, որպեսզի բոլոր բաժանմունքներում ոչ մի ազգ չկարողանա կազմել բացարձակ մեծամասնություն։ Բացառություն չէր նաեւ Թիֆլիսի մարզը, որի մեջ մտան Լոռին եւ Ջավախքը, որոնք բնակեցված էին, եւ մինչեւ այժմ էլ բնակեցված են հայերով։ Կայսրության սահմաններում այս հարցն ընդհամենը ներքին սահմանների հարց էր, սակայն երբ 1918 թվականին Հայաստանն ու Վրաստանը ստացան անկախություն, այս հարցը նոր ուժգնությամբ բարձրացավ, ինչը հանգեցրեց պատերազմի։ Մի քանի ամիս տեւած պատերազմի արդյունքում եւրոպացի դիվանագետների օժանդակությամբ կնքվեց Թիֆլիսի հաշտության պայմանագիրը, ըստ որի՝ Լոռին հայտարարվում էր չեզոք գոտի, իսկ Ջավախքը անցնում էր Վրաստանին։ Չնայած՝ հայերի՝ պատերազմի արդյունքներից գոհ չլինելուց, սա օգնեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ։

Երբ երկու պետությունները գրավվեցին բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից, Լոռին վերջնականապես ամրագրվեց որպես հայկական տարածք։ Խորհրդային միության ժամանակաշրջանում խորհրդային Հայաստանն ու Վրաստանը չունեին գրեթե ոչ մի ինքնուրույնություն, հետեւաբար եւ դրանց միջեւ չէր կարող լինել որեւէ հակամարտություն։

Մեր օրերում հայ-վրացական հարաբերությունները մնում են լարված եւ հակասական։ Վրացիները սիրում են հիշեցնել, որ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Աբխազիայում բնակչության զգալի մասը կազմող հայերից շատերը կռվում էին Վրաստանի դեմ։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի տնտեսական եւ ռազմական դաշնակիցը, չնայած վերջին ցնցումներին, դեռ Ռուսաստանն է, որը հանդիսանում է Վրաստանի համար մեկ թշնամին։ Նաեւ հակառակը՝ Վրաստանը՝ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք եւ դրանից ի վեր, շատ ամուր տնտեսական, ինչպես

Նաեւ հակառակը՝ Վրաստանը, Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք եւ դրանից ի վեր, շատ ամուր տնտեսական, ինչպես նաեւ՝ ռազմական կապեր ունի թուրքիայի հետ։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհուն գազատարի բացումը, Բաքվի հետ մի շարք տարբեր բովանդակությունների պայմանագրերի կնքումը, թուրքերի՝ վրացական տնտեսության մեջ «արմատներ թողնելը», մեր հայրենակիցներից շատերի կարծիքով, անհնարին են դարձնում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը։

Անձամբ ես կարծում եմ, որ մենք չպետք է ընկնենք ծայրահեղությունների գիրկը, քանզի անկախ ամեն ինչից՝ պետք է հիշել, որ քանի դեռ Իրանը գտնվում միջազգային առեւտրական պատժամիջոցների ներքո, Վրաստանը հանդիսանում է մեր միակ ելքը՝ արտաքին աշխարհ։ Եթե հայ-վրացական հարաբերություններում բռնկվի դիվանագիտական սկանդալ եւ հայ-վրացական սահմանը փակվի, Հայաստանը, որն առանց այդ էլ 30 տարի է՝ գտնվում է, փաստացի, շրջափակման մեջ, գրեթե ամբողջությամբ կզրկվի առեւտուր առեւտուր անելու հնարավորությունից։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա հյուսիսային հարեւանի հետ հարաբերությունների լարման ճանապարհով։