Լեւոն Շիրինյանի հետ փետրվարյան ապստամբության մասին ունեցած հանդիպման լուսաբանում

Փետրվարի 18-ին Ավագ դպրոց այցելեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ հանդիպելու 10-րդ դասարանցիների պատմության ընտրության խմբի հետ, որոնց թվում նաեւ ես էի։ Մեր քննարկման թեման էր՝ Փետրվարյան ապստամբությունը։ Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանի բռնի սովետականացումը, դրա հետեւանքները, մասնավորապես՝ Սովետական կարգերի հաստատմանը հետեւած Հայաստանի տարածքային կորուստները, ինչպես նաեւ Փետրվարյան ապստամբության նախադրալները եւ հետեւանքները Հայաստանի համար։ Պարոն Շիրինյանը նշեց, որ, իր կարծիքով, Հայաստանի պատմության մեջ կոնկրետ կերպարների դերը թերագնահատված է, իսկ որպես օրինակ բերեց Առաջին հանրապետության մեծ գործիչ Արամ Մանուկյանին։ Նա նաեւ հնչեցրեց մի շարք հակասական մտքեր, օրինակ այն, որ Հայաստանի առաջին հանրապետության անկման պատասխանատվությունը զինվորականների վրա է, այլ ոչ՝ քաղաքական ղեկավարության։ Այդ միտքը հակասում է Գարեգին Նժդեհի կարծիքին․ նա իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքում Կարսի անկման պատճառների մասին գրում է, որ զինվորականների վրա մեղք գցելն անիմաստ է, եւ որ մեղավոր են, նախ եւ առաջ, աշխարհի բոլոր հայերը, որովհետեւ բավարար քանակով չեն սիրել իրենց երկիրը։

Պարոն Շիրինյանը նաեւ անդրադարձավ այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությանը տարածաշրջանում եւ աշխարհում։ Նա նշեց, որ այսօր էլ Ռուսաստանը, պայմանավորվելով Թուրքիայի հետ, կիսում է ազդեցության գոտիներ մեր տարածաշրջանում, եւ, պատմությունից դասեր քաղելով, մենք պետք է դադարենք հույսներս դնել ուրիշների, նախ եւ առաջ՝ Ռուսաստանի վրա։ 

Այսպիսով, քննարկելով փետրվարյան ապստամբությունը, դրա դերն ու նշանակությունը, հասկացանք, թե ինչու 1920 թվականի իրադարձությունները մեր ազգային պատմությունից երբեք չպետք է ջնջվեն։

Առաջին քառորդի գնահատականներ

Առաջին քառորդի գնահատականներ

Կոնկրետ մաթեմատիկա առարկայի ուսուցման պարագայում խնդիրներ առանձնապես չեմ ունեցել։ Թերեւս, իմ կարծիքով, կրթահամալիրում չափազանց քիչ ժամ է հատկացված մաթեմատիկային՝ այլ ուղղություններ ընտրած սովորողների համար։ Ըստ ինձ՝ մաթեմատիկային տրվող շաբաթական երկու ժամը շատ քիչ է, եւ խնդիրն առավելապես ոչ թե քննություն հանձնելու կամ չհանձնելու մեջ է, այլ նրա, որ սովորողին՝ անգամ հումանիտար կամ ստեղծագործական հոսքերով գնացած սովորողին, միեւնույնն է, անհրաժեշտ են որոշակի քանակությամբ սկզբնական մակարդակի գիտելիքներ մաթեմատիկական ոլորտում՝ ինքնազարգացման, ուղեղի մարզման եւ տրամաբանության համար։ Նույնիսկ արվեստի ոլորտի շատ հայտնի գործիչներ են ընդգծել մաթեմատիկայի կարեւորությունը բոլոր ոլորտներում։

Դժվար է ասել՝ արդյոք առաջադիմել եմ անցյալ տարվա համեմատ, թե հետընթաց գրանցել։ Իմ նախորդ՝ Ֆիզմաթ դպրոցում եւ Սեբաստացի կրթահամալիրում ամեն ինչ չափազանց տարբեր է՝ ներառյալ գնահատման համակարգը։ Մաթեմատիկայում, համենայն դեպս, հաստատ հետընթաց եմ գրանցել, չնայած, որ Ֆիզմաթում հազիվ էի կարողանում բավարար գնահատական ստանալ (ինչպես արդեն նշեցի՝ չափազանց տարբեր են գնահատման համակարգերը)։ Մեղավորն, անշուշտ, կրթահամալիրում մաթեմատիկային տրվող շաբաթական խղճուկ 2 ժամն է։ Այնուամենայնիվ՝ հույս ունեմ գոնե արդեն իմացածս չկորցնել, զբաղվելով մաթեմատիկայով դասերից դուրս։

Արքիմեդես եւ Ալ-Խորեզմի

Արքիմեդեսն ու Ալ-Խորեզմին համարվում են հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոսներից։ Նրանք ապրել են մեզանից բազում դարեր առաջ, այդուհանդերձ՝ այսօր էլ նրանց աշխատությունները հսկայական դեր են ներկայացնում ժամանակակից գիտության մեջ։ Այս հոդվածում կներկայացվեն նրանց արժանիքները։

Արքիմեդեսը ծնվել է մոտ մ․թ․ա․ 287 թվականին։ Մեծ գիտնականը ծնվել եւ ամբողջ կյանքն ապրել է Սիցիլիա կղզում, որն այդ ժամանակներում եղել է հունական պետությունների կազմի մեջ։ Ուսում է առել Ալեքսանդրիայում, որը հին աշխարհում Երկրի գլխավոր գիտական եւ կրթական մեծագույն կենտրոնն էր հանդիսանում։ Ուսումից հետո վերադարձել է ծննդավայր, որտեղ արդեն հռչակավոր դարձած գիտնականին մեծ շուքով են դիմավորել։ Կան լեգենդներ, ըստ որոնց՝ Արքիմեդեսը հաճախ այնքան էր տարվում մաթեմատիկական հաշվարկներով, որ անգամ մոռանում էր ուտել, քնել եւ լոգանք ընդունել։ Ըստ մեկ այլ հայտնի լեգենդի (որն ապացուցված չէ), մի անգամ լոգանք ընդունելիս Արքիմեդեսի մոտ հանկարծակի միտք է առաջանում՝ մարմինը հեղուկից դուրս հրող ուժի մասին, եւ նա, մոռանալով ամեն ինչի մասին, հրճվանքից սկսում է մերկ վիճակում վազել քաղաքով մեկ՝ գոռալով «Էվրիկա» արտահայտությունը, ինչը նշանակում է «գտա (լուծումը)»։

Մի քիչ՝ Արքիմեդեսի գիտական բացահայտումների մասին։ Բացի վերոնշյալ Արքիմեդյան ուժի բացահայտումից, Արքիմեդեսը նաեւ առաջիններից է եղել, ով գրեթե ճշգրիտ կարողցել է գտնել Պի թվի արժեքը։ Նաեւ Արքիմեդեսն է լծակի սկզբունքը բացատրել։ Նրա հսկայական տաղանդը մաթեմատիկայի ոլորտում եւ տրամաբանական մոտեցումը ֆիզիկայում թույլ տվեցին նրան ոչ միայն տեսականորեն ապացուցել շատ տեսություններ եւ բանաձեւեր, այլ նաեւ գործնականում ի ցույց դնել դրանք, նախ եւ առաջ՝ ռազմական նպատակներով։ Արքիմեդեսը հայտնի էր Սիցիլիայում որպես երկրի համար ռազմական մեքենաներ նախագծող։ Հենց դա էր հիմնական պատճառներից մեկը, որ Հռոմեացիները երկար ժամանակ չէին կարողանում գրավել Սիցիլիան։ Սակայն մ․թ․ա․ 212 թվականին նրանց մի կերպ դա հաջողվեց։ Հռոմեացի զորավար Մարկուսը հրամայել էր ոչ մի դեպքում չսպանել Արքիմեդեսին։ Այդուհանդերձ՝ լեգեոներների՝ քաղաք ներխուժման աղմուկի տակ Արքիմեդեսը սպանվում է մի հռոմեացի զինվորի կողմից։ Արքիմեդեսի մահվան մասին մի քանի վարկած կա․ Ըստ առաջին վարկածի՝ հռոմեացի զինվորը նրան փորձում էր ստիպել իր հետ գնալ իր զորավարի մոտ, սակայն Արքիմեդեսը հրաժարվում է գալ՝ պատճառաբանելով, թե խնդիր է լուծում, եւ չի կարող այն անավարտ թողնել։ Այս բանից կատաղած զինվորը սրի է քաշում մաթեմատիկոսին։ Ըստ երկրորդ վարկածի՝ հռոմեացի զինվորը Արքիմեդեսի հաշվարկների գործիքները թանկարժեք իրերի տեղ դնելով՝ սպանում է գիտնականին, որպեսզի վերցնի իր հետ դրանք։ Ինչեւէ, հռոմեացիների զորավար Մարկուսը բարկանում է, երբ իմանում է, որ Արքիմեդեսը սպանվել է, զի ցանկանում էր օգտագործել նրա գիտելիքը՝ Հռոմի համար ռազմական մեքենաներ ստեղծելու համար։ Այդուհանդերձ՝ Հռոմեական ռազմական զենքերից շատերը, որոնք ապագայում ստեղծվեցին, սարքված են եղել ըստ Արքիմեդեսի ստեղծած մեքենաների օրինակների, կամ էլ ըստ նրա գծագրերի։

Մուհամմեդ Ալ-Խորեզմին միջնադարյան պարսիկ գիտնական է եղել։ Ի տարբերություն Արքիմեդեսի՝ Ալ-Խորեզմին բազմաթիվ գիտական ուղղություններում ականավոր դեր է ունեցել՝ աստղագիտությունում, աշխարհագրությունում եւ անգամ պատմագրությունում։ Համարվում է դասական հանրահաշվի հիմնադիրը եւ հանդիսանում միջնադարյան մահմեդական գիտնականներից մեծագույններից մեկը։ Ծնվել է մ․թ․ 783 թվականին՝ Խորեզմում։ Խորեզմը պատմական վարչական միավոր է, որն այժման Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի տարածքների մի մասն է ընդգրկում։ Այդ տեղանունից էլ եկել է նրա մականունը։ Սկզբնական կրթություն ստացել է ծննդավայրում, սակայն այնքան է զբաղվել ինքնակրթությամբ, որ երբ ժամանել է Բաղդադ՝ ուսումը շարունակելու, նրան այնտեղ արդեն ճանաչել են որպես երեւելի գիտնականի։ Բաղդադում էլ նա անցել է Աբբասյան խալիֆայության խալիֆ Ալ-Մամունի հովհանավորության տակ, ով ֆինանսավորում եւ օգնում էր գիտնականին։ Ալ-Խորեզմին մասնակցել է աշխարհում առաջին միջորեականի չափման փորձերին, որոնք, ինչպես մեր օրերի վերահաշվարկով պարզել են, անթերի են եղել։ Բացի գիտությամբ զբաղվելուց Ալ-Խորեզմին եղել է նաեւ ականավոր զորավար, եւ իր զինվորական հուշերից շատ բաներ ենք իմանում այն ժամանակվա միջին արեւելքի պատմությունից։ Նա գլխավորել է խազարների դեմ մղված արշավանքները, որոնցում հաղթություն է բերել խալիֆայությանը։ Ալ-Խորեզմին հնարել է մակերեսներ եւ ծավալներ հաշվելու մի շարք պարզեցված բանաձեւեր, առաջինն է բացահայտել շատ եռանկյունաչափական ֆունկցիաներ, կարողացել է ճշգրտորեն բնութագրել արեւի եւ լուսնի խավարուների պատճառները, եւ շատ ու շատ այլ բացահայտումներ է կատարել։ Ալ-Խորեզմիի հետ կապված կա եւս մի հատկանշական եւ հետաքրքիր փաստ․ անցնելով լատինալեզու աղբյուրներին՝ նրա մականունը փոփոխվել եւ վերածվել է ալգորիթմ բառին։ Այսպիսով՝ նա հսկայական դեր է ունեցել հանրահաշվի, պատմագրության, աստղագիտության եւ աշխարհագության զարգացման մեջ։

Թուրքերենից թարգմանություն

Բարեւ։ Իմ անունը Գյուլ է։ Ես ապրում եմ Կոստանդնուպոլսում։ Ես մեծ եւ երջանիկ ընտանիք ունեմ։ Հայրիկիս անունը Մուրաթ է, մայրիկինս՝ Ասլը։ Հայրս 35 տարեկան է եւ բժիշկ։ Նա հիվանդանոցում է աշխատում եւ շատ զբաղված է։ Նա ժամանակի մեծ մասը հիւանդանոցում է անցկացնում։ Մայրս 33 տարեկան է եւ տանտիրուհի։ Ամբող օրը մեր մասին է հոգ տանում։ Եղբորս անունը Բերք է։ Բերքը ինձանից 4 տարով փոքր է։ Բերքի հետ նույն դպրոց ենք հաճախում։ Նա շատ չարաճճի է։ Մայրիկիս մայրն ու հայրը մեզ հետ են ապրում։ Պապիկիս անունը Յուքսել է։ Նա 65 տարեկան է։ Տատիկիս անունը Շուքրան է։ Նա 60 տարեկան է։ Նրանք երկուսն էլ թոշակառու են (Մեծն Սուլթանը նրանց անցյալ ամիս վճարել է 10 լիրա, սակայն դրանք արժեզրկվել են, եւ այժմ տիկին Շուկրանն ու պարոն Յուքսելը ունեն, 1 ամիս առաջվա կուրսով, 0,1 լիրա)։ Ես հաճախ եմ նրանց այցելում։ Ես եւ նրանք միասին այգի ենք գնում եւ ման գալիս։ Մայրս մի քույր ունի։ Իմ մորայքույր Սեդան 30 տարեկան է եւ ամուսնացած է։ Նա Քաբաթաշի ավագ դպրոցում դասախոսություն է անում։ Իմ քեռայրի անունը Մեհմեթ է։ Մեհմեթ քեռայրը խանութ ուներ։ Նրա երեխաներ Զեյնեփը եւ Էրենը իմ զարմիկներն են։ Նրանք ինձանից շատ են փոքր։ Զեյնեփը 3 տարեկան է, իսկ Էրենը՝ 1։ Նրանք իսկապես շատ համով են։ Բոլորը նրանց շատ են սիրում։ Հայրիկիս հայրը եւ մայրը ապրում են Սեբաստիայում։ Պապիկիս անունը Ֆիքրեթ է, տատիկիս անունը՝ Այշե։ Նրանք Սեբաստիայում մի փոքր գյուղում են ապրում։ Նրանք հողագործներ են։ Ամեն տարի գնում ենք նրանց այցելելու։ Այնտեղ նրանք այգով տուն ունեն։ Նրանց այգում պտղատու ծառեր կան։ Նրանք այնտեղ իրենց բանջարեղենն են աճեցնում։ Հայրիկս երկու մեծ եղբայր ունի։ Իմ մեծ հորեղբայր Ահմեթը 50 տարեկան է, նա էլ է Սեբաստիայում տատիկիս եւ պապիկիս հետ միասին ապրում։ Հորեղբորս կինը՝ Ներմին մորաքույրս տանտիրուհի է։ Նրանք 3 երեխա ունեն։ Նրանց անուններն են՝ Ֆաթմա, Նուրսել եւ Մուսթաֆայ։ Նրանք բոլորը համալսարանում ուսանող են։ Նրանք շատ խելացի են եւ աշխատասեր։ Իմ փոքր հորեղբայր Քեմալը 40 տարեկան է եւ մեխանիկական ինժեներ։ Հորեղբորս կինը՝ Սիբելը 35 տարեկան է եւ դերձակ է։ Նրանք էլ են Կոստանդնուպոլսում ապրում։ Նրանք մի երեխա ունեն։ Էդա զարմուհիս իմ տարիքակիցն է։ Մենք նրան լավ ենք վերաբերվում։ Ես ունեմ մեծ ընտանիք։ Միասին տոներին եւ արձակուրդներին հավաքվում ենք։ Մեկ-մեկ տեսազանգեր ենք ունենում։ Ես նրանց շատ եմ սիրում։

Հովհաննես Թումանյանի գործունեությունը՝ քաղաքական ասպարեզում

Ինչպես գիտենք՝ Հովհաննես Թումանյանը համարվում է ինչպես արձակ, այնպես էլ՝ չափածո հայ ստեղծագրության գանձերից մեկը։ Նա ստեղծագործել է բոլոր տարիքի մարդկանց համար։ Նրա ստեղծագործության մշակութային արժեքն այնքան մեծ է, որ մենք մինչեւ այժմ՝ մեկ դար անց, փառաբանում ենք նրան։ Նա եղել է նաեւ իր ժամանակի ականավոր հայ մտավորականներից, քաղաքական եւ հասարակական գործիչներից մեկը։ Այս նյութում կներկայացվեն նրա մյուս արժանիքները՝ բացի գրական լեգենդ լինելուց։

Ինչ վերաբերվում է կուսակցական պատկանելիությանը՝ Թումանյանը միշտ հերքել է իր՝ հայկական կուսակցությունների հետ կապեր ունենալը, քանի որ կարծել է, որ դրանք միայն պառակտում են հայերին։ Այնուամենայնիվ՝ նրա ժամանակակիցները պնդում են, որ նա կարճ ժամանակով եղել է հնչակյան կուսակցության անդամ՝ շնորհիվ Ղազարոս Աղայանի։ Սակայն այդ համագործակցությունն արագ է ավարտուել, քանի որ Թումանյանը արագ հիասթափվել է հնչակներից։

Ընդհանուր առմամբ Թումանյանը ունեցել է խաղաղասիրական աշխարհայացք։ Միշտ հանդես է եկել հայ-թուրքական եւ հայ-թաթարական հաշտեցմանը։ 1907 թվականին, օրինակ, Բաքվի հայ-թաթարական բախումների ժամանակ, նա հանդես է եկել որպես կողմերի միջեւ միջնորդ, եւ նրա միջամտությամբ բախումները դադարել են։ Միեւնույն ժամանակ՝ համիդյան ջարդերի ժամանակ Թումանյանը մշտապես բարձրացրել է այս թեման, որը, հաճախ, լռեցվում եւ արգելվում էր Ռուսական կայսրությունում, ինչի համար 2 անգամ ցարական բանտում է հայտնվել, թեեւ՝ արագ ազատ է արձակվել։

Հայաստանի բռնի խորհրդայինացումից հետո Թումանյանը հիմնականում համագործակցել է խորհրդային իշանությաան հետ, ինչի շնորհիվ, ի տարբերություն շատ այլ բանաստեղծ-մտավորականների, առանձնապես չի հալածվել խորհրդային կարգերի կողմից՝ ո՛չ կյանքի ընթացքում, եւ ո՛չ մահվանից հետո։ 1920-ի փետրվարյան ապստամբության ժամանակ Թիֆլիսից հեռագիր է ուղարկել ապստամբության առաջնորդ Սիմոն Վրացյանին՝ զենքը վայր դնելու կոչով։ Թումանյանի այս արարքը մինչեւ օրս էլ վիճաբանության թեմա է նրա քաղաքական հայացքներին հարողների եւ դրանց հակառակորդների միջեւ։

Իմ ընտանիքի անդամների անունների ծագումը եւ նշանակությունը

Տարոն անունը ծագել է հայկական Տարոն (կամ Մուշ) գավառի անունից։
Դավիթը երբայական աստվածաշնչային անուն է, նշանակում է «առատաձեռն»։
Արամայիսը հին հայկական հեթանոսական անուն է։ Նաեւ այդպես է եղել Հայկ նահապետի թոռներից մեկի անունը։
Լիլիթը մի հայտնի եբրայական առասպելի կերպար էր։ Նշանակում է «բոցածին»։
Արտեմիս է կոչվել հունական դիցաբանության որսի, կենդանիների եւ ընտանիքի աստվածուհին։
Հովհաննեսը աստվածաշնչյան անուն է։ Աստվածատուր անվան եբրայերեն տարբերակը։
Սոֆիա հունարեն նշանակում է իմաստություն։
Վիկտոր լատիներեն նշանակում է «հաղթող»։
Աստղիկ – հայերեն «աստղ» բառից, նաեւ հայ հեթանոսական աստվածուհի։
Լեւոն – հունարեն նշանակում է «առյուծ»։
Արտակ – հին պարսկերենից սրընթաց։
Սրբուհի – Հայերեն «սուրբ» բառից եւ «-ուհի» իգական վերջավորությունից։

Կենդանիների պաշտպանության անհրաժեշտությունը

Կենդանիները մեզ պես օրգանիզմներ են։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ մարդն էլ է կենդանի։ Մինչեւ մարդկության պատմության նորագույն ժամանակաշրջանը, եւ անգամ նորագույն ժամանակաշրջանում, կենդանիների հետ հաճախ վարվել են շատ դաժան։ Ըստ էության, կենդանիները միշտ համարվել են բնական անսպառ ռեսուրս։ Նրանց միսը, կաշին, մորթին, ներքին օրգանները միշտ լայնորեն օգտագործվել են եւ շարունակում են օգտագործվել բժշկական, սննդի եւ հագուստի արտադրության եւ մի շարք այլ ոլորտներում, անգամ ռազմական։ Դրանց անխնա օգտագործումը հանգեցրել է մի շարք տեսակների իսպառ ոչնչացման (օրինակ՝ ծովային կովերը, սպիտակ ռնգեղջյուրները, թասմանյան գայլերը, եւ այլն)։ Այժմ մարդիկ, դասեր քաղելով անցեալից, պետք է դադարեն կենդանիներին անսպառ ռեսուրս համարելը եւ դրանց տված բարիքներն անխնա օգտագործելը։ Այսօր աշխարհի երկրների մեծ մասում որսագողությունը քրեորեն պատժելի հանցանք է։ Այն տեղերում, որտեղ կան վերացման վտանգի տակ կանգնած կենդանիներ, ստեղծվում են արգելոցներ եւ արգելավայրեր։ Սակայն, չնայած այս ամենին, որսագողությունը շարունակում է ծաղկել մեր օրերում։ Չնայած՝ թվում է, որ արդեն վաղուց անցյալում են օրերը, երբ կենդանիների ողջ տեսակներ անհետանում են, դա այդպես չէ, 2010-2020 տասնամյակում մի քանի տեսակ ոչնչացել են։ Ավելին՝ որոշ տեսակներ անխուսափելիորեն կվերանան մոտ ապագայում, օրինակ՝ սպիտակ ռնգեղջյուրները, որոնցից աշխարհում մնացել է 2 գլուխ, 2-ն էլ՝ էգ։ Այնինչ վերացման վտանգի տակ գտնվող կենդանիներից շատերը մեծ դեր ունեն իրենց էկոհամակարգերում, եւ եթե դրանք իսպառ ոչնչանան, այդ էկոհամակարգերից շատերը եւս կոչնչանան։ Այսպիսով՝ մարդիկ պետք է հնարավորության սահմաններում պահպանենա բնության մեջ ապրող կենդանիների բազմազանությունը։

Ավստրալիայի անհետացած կենդանիները

Ավստրալիան հայտնի է իր էնդեմիկ, այսինքն՝ ոչ մի ուրիշ տեղ չհանդիպող ֆլորայով եւ ֆաունայով։ Սրա պատճառը մայրցամաքի շատ երկար տեւած մեկուսացումն է մնացած աշխարհից։ Եւ երբ առաին Եւրոպացիները 16-րդ դարում ոտք դրեցին Ավստրալիա, նրանք հայտնաբերեցին բույսերի եւ կենդանիների մի ողջ աշխարհ։ Սակայն մարդը չկարողացավ ահպանել այդ ամբողջ գեղեցկությունը․ վերջին մի քանի դարում Ավստրալիայում անհետացել են 38 տեսակի բույս, 10 տեսակ անողնաշարավոր, 9 թռչուն, 3 սողուն եւ 4 տեսակ գորտ եւ 34 տեսակ կաթնասուն։ Այս ամբողջի պատճառը հիմնականում մարդկանց անխնա որսն է՝ ինչպես ուտելիքի եւ մորթու համար, այլ նաեւ վախից։ Դրանցից ամենահայտնին անշուշտ Թամանյան կամ պարկավոր գայլն է։

Նրացից վերջինը մահացել է 30-ականների սկզբին։ Նրանց անհետացման հիմնական պատճառը որսագողությունն էր։ Որսագողերի մեջ առավել պահանջված էր պարկավոր գայլի մորթին, որը շատ արժեքավոր էր։