Տավուշի (Իջեւանի) բարբառ

Հայերենը բաժանվում է երեք հիմնական բարբառային խմբերի․ դրանք են՝ «ում», «կը» եւ «էլ»։ Այս դասակարգումն արված է ըստ անկատար ներկա ժամանակաձեւում բայերի վերջավորությունների։ Դժվար չէ կռահելը, որ այն լեզուն, որը մենք առօրյայում Երեւանում օգատործում ենք, կարելի է դասել «ում» խմբին։ Եւ հենց գրական արեւելահայերենն էլ է պատկանում «ում» խմբին, քանի որ մենք ասում ենք, օրինակ, «խաղում եմ, նայում եմ»։ Իսկ այ գրական արեւմտահայերենը, կամ, օրինակ, Գյումրու բարբառը, պատկանում են «կը» խմբին՝ «կը խաղամ, կը նայիմ», կամ՝ «խաղամ կը, նայեմ կը»։ Երրորդ խմբին են պատկանում Հայաստանի ու Արցախի ծայր հարավի եւ Իրանի հյուսիսային հայաբնակ շրջանների բարբառները, օրինակ՝ Մեղրու բարբառը, կամ՝ Հադրութի բարբառը, որտեղ, օրինակ, «սիրում եմ» ասելու համար պիտի ասես «սիրիս իմ»։ Իջեւանի բարբառը, գրական արեւելահայերենի նման, պատկանում է «ում» խմբին։ Բարբառը շատ է նման Արցախի, Գորիսի եւ Կապանի շրջանների բարբառներին։ Հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանը Իջեւանի տարածաշրջանի բարբառը համարել է Արցախի բարբառի ենթաբարբառ։ Այժմ Իջեւանի բարբառի մի քանի տարբերություններ գրական հայերենից եւ Արցախի մայր բարբառից։ Նախ՝ տարբերվում է ձայնավորային համակարգը․ Իջեւանի բարբառում, Արցախի բարբառի նմանությամբ, առկա են «Ä», «Ö», «Ü» ձայնավորները, իսկ երկբարբառները պարզվում են, օրինակ՝ զրույց-զրից։ Ի տարբերություն Արցախի բարբառի՝ վաղակատար դերբայի վերջավորությունը պարունակում է «է» հնչյունը, ոչ թե «ա»։ Օրինակ՝
Գրական – ընկել եմ,
Արցախ – ընգալ ըմ,
Իջեւան – ընկել եմ։
Բառասկզբում որոշ ձայնեղ բաղաձայններ ձայնազրկվում եւ փափկում , ինչպես՝ ձ-ծյ, բ-պյ, գ-կյ, դ-տյ։ Օրինակ՝ դու-տյու, գալ-կյալ, բան-պյէն։ Որոշ տեղերում էլ ընդհակառակը՝ դրանք դառնում են շնչեղ խուլ, օրինակ՝ գնալ-քինալ։ Ի տարբերություն Արցախի բարբառի՝ ֆ տառը հանդիպում է բուն հայկական բառերում, երբեմն փոխարինելով Հ տառը, օրինակ՝ հոտ-ֆետ։ Որպես կանոն՝ շեշտվում է նախավերջին վանկը։ Շեշտին նախորդող վանկի ձայնավորը հաճախ ընկնում է։ Օրինակ՝ երեխաներ – րեխեք, սովորել – սըվորիլ։
Իջեւանի բարբառի ամենամեծ տարբերակող հատկանիշն է ապառնին։ Այն կազմվում է պիտիմ, պիտիս, պիտի բառերի կրճատ ձեւերով՝
Ես դեմ  մենք դենք
Տյու դես  տյուք դեք
Նա դի   նհյանք դին
Օրինակ՝ գալու եմ-կյալ դեմ, գալու ենք-քինալ դենք։ Նույնի ժխտական ձեւերը ստանալու համար պետք է սկզբից ավելացնել «չ»․ չեմ գալու-կյալ չդեմ, չեմ գալու-քինալ չդենք։ Իսկ անորոշ դերբայում ժխտական իմաստ հաղորդելու համար պետք է վերջից ավելացնել «վըչ» մասնիկը․ չգնալ-քինալ վըչ։ Հատկանշական է, որ ներկա ժամանակի ժխտական օժանդակ բայերը, ի տարբերություն գրական եւ Երեւանի խոսակցական լեզուների, դրվում են բայից հետո, ոչ թե առաջ, օրինակ՝ ոչ թե «չեմ կարում», այլ «կարում չըմ»։

Problems and solutions/Camping 

I.  Here are some problems. Read them and think of possible solutions. 

1. Problem: Students often struggle with managing their time effectively between homework, extracurricular activities, and personal life.
Question: How can they construct an achievable schedule to balance academics and other responsibilities? 
Answer: For me, this always has been a problem. Although now I’m trying to be more efficient, I still have not entirely found the solution to this, so I don’t know the answer of this. Possibly every person has their own stile of work and you can not give a universal solution of the efficiency problem.
2. Problem: Many students experience anxiety during exams, changing their performance. 
Question: How can students cope with and overcome test anxiety to perform at their best during exams? 
Answer: It is a tough question. I have never seriously experienced this problem, maybe because I have big experience of performing on stage, I am a (future) musician. Maybe the solution of this is just that, try to perform on stage more often (fortunately our school gives such a chance), and that will increase your self confidence on the exams.
II.  Provide a detailed definition of the meaning and significance of the proverb and support your explanation by offering real-life examples or situations that highlight the importance of the proverb. 

– Don’t cry over spilled milk. – I think this means that you must be able to overcome the bad situations and think about the future, not the past.
– Those who live in glass houses shouldn’t throw stones. – I think this one means that you shouldn’t blame people for things that you know you are guilty in too.
– Pride goes before a fall. I think this one means that you should be aware of your capabilities and not to be overconfident about your capabilities.
– All work and no play makes Jack a dull boy. – I think this one means you can’t live doing work all the time, so you should take breaks too.

III.  Think about the questions below regarding camping and answer them. 
 
– Why do people go camping? – Because it’s fun! Being out of your comfort zone in the nature relaxes you from your everyday routine.
– What activities do people engage in while camping? – Many people go camping just for it, without doing anything else than climbing the mountain, for example. Other than that you can fish and swim, if there’s a water body near you, make barbeque and many other things.
– Is camping a popular pastime in your native country? – Armenia’s nature is ideal for camping, so in last few years camping became popular pastime here. However, I think that there are still many people who should at least try camping too.
– What activities do people typically do around a bonfire? – Basically everything. From telling stories and chatting to singing and playing the guitar.
– How do you pitch a tent? – You have all the instructions on the backside of the tent’s case.
– How do you choose a location to pitch a tent? – It should be a dry place without stones. Also the surface of the ground must be flat.
– How do you light a fire? – When our family goes camping, we take a lighter with us. At the start you just burn some napkins, because they flame fast. If you don’t have them with you, dry leaves and pine cones could be used. When you already have the stable fire, you can add thicker woods.

Պատում

2023-ը բավականին դժվար, բայց, միեւնույն ժամանակ, ձեռքբերումներով լի տարի էր ինձ համար։ Նոր տարին ես սկսեցի նոր, հետաքրքիր իրադարձությունների ակնկալիքով։ Ընտանիքիս հետ այցելեցինք մեր բարեկամներին, նոր տարվա առիթով հանդիպեցի նաեւ ընկերներիս։ Այս տարին իմ կյանքում շատ ավելի կարեւոր է լինելու, քան անցածը։ Նախ՝ պետք է ավարտեմ դպրոցը։ Դեռեւս ամբողջությամբ չեմ գիտակցել, որ արդեն 12 տարի է, ինչ սովորում եմ դպրոցում, եւ շուտով իմ կյանքի այս փուլն ավարտվելու է։ Հույս ունեմ ավարտել բարձր գնահատականներով, լավ հանձնել քննությունները եւ դրական նոտայով հրաժեշտ տալ դպրոցին։ Սակայն դպրոցն ավարտելը դեռ միայն սկիզբն է, որովհետեւ հետո պետք է ընդունվեմ համալսարան։ Սա եւս մի դժվարին ճանապարհ է, որին ընդառաջ ես շարժվում եմ։ Եւ, ի վերջո, ամռանը ես մեկնում եմ բանակ, ինչը երեւի թե ամենադժվարն է վերոնշյալ խնդիրներից, սակայն ես դադարել եմ դրա մասին մտահոգվելուց եւ ընդունել եմ այդ իրողությունը, հետեւաբար, գոնե հոգեբանական իմաստով, պատրաստ եմ ծառայությանը։ 2024-ը ինձ համար լինելու է մեծ դժվարություններով, բայց նաեւ, ըստ իս, դրական մեծ տեղաշարժերով լի տարի։

Հին շրջանի գրականություն

Հայ գրական ավադույթն ավելի քան 1500-ամյա պատմություն ունի։ Քիչ ժամանակակից լեզուներ կան, որի կրողները կարող են պարծենալ նման արդյունքով։ Մեր լեզուն եւ գրականությունը մշտապես փոխվել են, ճյուղավորվել, իրենց վրա կրել բազմաթիվ օտարերկրյա ազդեցություններ, բայց ի վերջո հասել մեզ՝ որպես 5-րդ դարում սկսված գրական ավանդույթի ուղիղ հետնորդներ։
Ինչպես եւ ցանկացած իրեն հարգող վաղմիջնադարյան գրական մշակույթ, հայ գրականությունն ի սկզբանե մեծապես հիմնված է եղել կրոնի վրա․ Մեսրոպ Մաշտոցն, ինչպես հայտնի է, եկեղեցական է եղել, գրերի ստեղծման գործում նրան անմիջական աջակցություն է ցուցաբերել կաթողիկոս Սահակ Պարթեւը, Մաշտոցի աշակերտները գրագիտություն են սովորել են եկեղեցիներին կից նրա հիմնած դպրոցներում։ Եւ առհասարակ, 5-րդ դարում գրականությունը հասանելի է եղել աշխարհիկ կյանքի շատ քիչ ոլորտներում, ուստի հիմնվել է եկեղեցու վրա։ Տարօրինակ չէ, որ մեսրոպատառ գրված առաջին գիրքը եղել է Աստվածաշունչը։ Հետագայում էլ կրոնական գործերը կազմել են հայ գրականության զգալի մասը։ Այս առումով առավել հատկանշական են Եզնիկ Կողբացու կրոնափիլիսոփայական աշխատությունները։ Բացի կրոնական տեքստերից վաղմիջնադարյան գրականության շարքերում կան նաեւ այլ՝ աշխարհիկ գրական ձեւեր։ Դրանցից առավել հատկանշականը պատմագրություն է։ Այդ «ժանրում» են աշխատել Ագաթանգեղոսը, Եղիշեն, Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը եւ այլք։ Նշանակալի են նաեւ այլ ոլորտների աշխատություններ, ինչպես՝ «Աշխարհացույցը»՝ Մովսես Խորենացու գրած եւ Անանիա Շիրակացու կողմից լրամշակած աշխարհագրական աշխատությունը, որից մենք ստանում ենք այն ժամանակվա հայտնի աշխարհի բնագիտական եւ քաղաքական կառուցվածքի մասին կարեւոր տեղեկություններ։ Շիրակացին նաեւ հայտնի է իր մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատություններով։ Բնականաբար՝ ժամանակի հետ հայ գրականության ձեւաչափերը լայնանում էին։ Օրինակ՝ միջնադարյան բժիշկ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը, որը պատմում էր 40-ից ավել ախտանիշների մասին եւ ըստ դրանց խորհուրդներ տալիս հիվանդներին։

Առօրյա-խոսակցական լեզվում հաճախ հանդիպող սխալները

Լեզուն կենդանի օրգանիզմ է։ Այս պարզ ճշմարտությունը, թվում է, ապացույցի կարիք չունի։ Ցանկացած խոսակցական լեզու մշտապես փոխվում է, եւ լեզվի շարժը գործնականում անհնար է կանգնեցնել։ Ժամանակի հետ, իհիարկե՝ շատ ավելի դանդաղ, փոխվում է նաեւ գրական լեզուն, չնայած մեր լեզուն այդ առումով խոստ պահպանողական է համեմատ մյուսների։ Վերոնշյալ պնդման վառ ապացույցն է Ե խոնարհման բայերի ըղձական եղանակի վերջավորությունը․ դեռեւս մոտ հարյուր տարի առաջ գրական խոսելաձեւում գերիշխում էին «տեսնե, երգե, նայե» ձեւերը, իսկ հետո սկսեցին ավելի ու ավելի շատ հանդիպել մինչ այդ խոսակցական համարվող «տեսնի, նայի, երգի» ձեւերը, իսկ «ե» վերջավորությունը հետզհետե դուրս եկավ օգտագործումից, եւ այժմ նոր տեքստում նման ձեւեր գտնելը գործնականորեն անհնար է։ Կան որոշ սխալներ (գրական լեզվի չափանիշներով), որոնք արդեն գրեթե մտել են բոլորիս բառապաշարները, եւ եթե ոչ արդեն, ապա որոշ ժամանակ հետո, ըստ իս, թույլատրելի կդառնան եւ գրական լեզվի մեջ։ Օրինակ՝ հայերենում ի սկզբանե «հարցը բարձրացնել» ձեւ չկա, դա ռուսաբանություն է՝ «поднять вопрос»-ի օրինակով։ Որոշ աղբյուրներում այս ձեւը նշվում է որպես սխալ կամ անցանկալի, սակայն այն արդեն, ըստ իս, դուրս չի գա մարդկանց բերաններից։ Կան նաեւ նմանատիպ սխալներ, որոնք ինձ հունից հանում են։ Օրինակ՝ իմ ընկերները հոգնել են, որ ես «եթե ինչ» (ռուս․ “если что”-ի օրինակով) բառն ամեն անգամ լսելիս չեմ կարողանում ինձ զսպել եւ ասում եմ, որ հայերենում նման արտահայտություն չկա։ Ըստ իս՝ այդ արտահայտությունը հայոց լեզվում ներդաշնակ չի հնչում։ Այո, հայերենում նույնիմաստ արտահայտություն չկա, սակայն եթե խորանանք հարցի մեջ, կպարզվի, որ դա ընդհամենը այսպես կոչված «մակաբույծ-արտահայտություններից» է եւ ոչ մի գործնական իմաստ չի ավելացնում խոսքին, ուստի կարելի է այն ուղղակի բաց թողնել՝ առանց իմաստային կորստի, կամ, որոշ դեպքերում, փոխարինել «համենայն դեպս»-ով։ Ինձ նյարդայնացնող հաճախակի սխալներից է նաեւ «լրիվությամբ» բառը, բայց չեմ կարող ասել, թե ինչու։ Որպես ամփոփում կարելի է ասել, որ լեզվի զգացողությունը տարբերվում է բոլորիս մոտ, ուստի խիստ սուբյեկտիվ է, եւ ամբողջ աշխատանքը իմ այդ սուբյեկտիվ զգացողության արտահայտումն է։

Are celebrities bad for you?


Public, role, vast, general, chat, gossip, harmless, reality

1. something that is enjoyable and not damaging = harmless fun.
2. a type of TV programme that shows ‘real-life’ people in a particular situation = reality TV
3. a type of TV programme including interviews with or conversations about celebrities = a chat show
4. someone who another person wants to be like = a role model
5. another way to say ‘famous’ is = in the public eye
6. ordinary people = the general public
7. approximately 80% or more = the vast majority
8. a publication in which you can read about celebrities’ private lives = a gossip magazine

I. Are the sentences true or false?
1. The article is about whether celebrity culture is harmful, for either the public or the celebrities themselves. True.
2. 15% of teenagers have an interest in celebrities that probably isn’t a cause for concern. True.
3. Young people who feel they have an ‘intense-personal’ relationship with a celebrity do not experience any negative consequences related to it. False.
4. A study found that celebrities were more self-centred than business administration masters students. True.
5. Celebrities from reality TV were found to be the most vain and exploitative. True.
6. Actors were the least self-obsessed group of celebrities. False.
7. The research concluded that the experience of being a celebrity made people more narcissistic than they were previously. False.
8. The author says that celebrities tend to exhibit negative qualities and are therefore not good role models. True.

II. Write an essay in 200 – 250 words or less on the topic “Do you agree that celebrities make disastrous role models? Which celebrities do you think are good role models?”

I don’t think that you can put all the celebrities in one category and one can’t say definitely whether are they good role models or not. Each celebrity has their own individual characteristics. But the fact that we actually do rely on our favorite actors’, musicians’ and comedians’ choices is undeniable too. Even if we see a movie character that we like smoking cigarettes, it definitely makes smoking more acceptable in our eyes. I think that celebrities should be more responsible towards their audience and try to be good role models for their fans. Also, although I understand why are some people going insane on influencers (I believe it’s like watching a serial but in real life), I still find it uninteresting monitoring other people’s personal lives on the internet. Nonetheless I think that it’s mostly normal in our days, when every famous person has official pages on every social media site, and every single one of them thinks that its their duty to have opinion about everything in the world and share it with their audience. It’s hard to say where is the border of this being harmless, but I’ve seen people that literally live just to follow their favorite celebrities, and that is definitely not normal. As said in the article, usually people that are not happy with their personality or body tend to be more interested in idolizing celebrities. So, generally speaking, I’m not interested in following celebrities, but find it normal, unless it’s too unhealthy.