Ճամփորդություն՝ դեպի Լոռի․ նախապատրաստական աշխտանք

Լոռին հայտնի է իր չնաշխարհիկ բնությամբ, Թումանյանով, հարուստ պատմությամբ, տնտեսական անցյալով (եւ դրա այժմ պահպանված չնչին մնացորդներով) եւ այլն։

Հնում այժմյան Լոռու մարզի տարածքը եղել է Մեծ Հայքի նահանգներից Գուգարքի կազմի մեջ։ Մ․Թ․ 4-րդ դարում կարճ ժամանակով անցնում է Վիրքին, սակայն շուտով Արշակունիները վերադարձնում են երկրամասը։ Հետագայում Լոռու տարածքը եւս պարբերաբար դառնում էր հայ-վրացական հակամարտության կռվախնձորը՝ իր սահմանային դիրքի շնորհիվ։ 12-րդ դարում Լոռին կրկին անցնում է վրաց թագավորության տիրապետության տակ։ Վիրքի գերիշխանության ներքո Լոռվա իշխաններ էին հիմնականում հայերը՝ սկզբում՝ Օրբելյանները, հետո՝ Զաքարյանները։ Ռուսական կայսրության շրջանում, չնայած՝ հաճախ փոփոխվող վարչատարածքային բաժանմանը, Լոռին միշտ մնում էր Երեւանի նահանգի/Հայկական մարզի սահմաննեերից դուրս։ Ըստ ցարական վերջին վարչատարածքային բաժանմանը՝ Լոռին Թիֆլիսի նահանգի մաս էր կազմում, եւ հենց դա էր պատրվակը, որի շնորհիվ 1918 թվականին նորանկախ Վրաստանի կառավարությունը փորձեց բացատրել Լոռու հանդեպ ունեցած տարածքային նկրտումները։ Սակայն Լոռին գրավել վրացիներին չհաջողվեց, եւ, անգլիացիների շնորհիվ՝ այն ճանաչվեց չեզոք գոտի։ Վերջնականապես հարցը որոշվեց Սովետական Ռուսաստանի կողմից երկու հանրապետությունների գրավվումով՝ Վրաստանին տրվեց Ջավախքը, Հայաստանին՝ Լոռին։

Լոռի այցելելիս՝ Քոբայրի վանք ընտանիքով վերջին անգամ գնալիս, նկատեցի, որ վանքի պատերին ինչ-որ անհասկանալի տառեր են գրված։ Ահա դրանք․

Այս տառերն ինձ շատ հետաքրքրեցին։ Հաջորդ մի քանի օրը ես անցկացրեցի փնտրելով այս տարօրինակ տառերի մասին գոնե ինչ-որ հիշատակություն՝ առցանց եւ իրական կյանքում։ Բարեբախտբար՝ հետո ես հիշեցի, որ հեռախոսիս մեջ կարող եմ ներբեռնել մի ծրագիր, որը համացանցում կարող է գտնել քո՝ ծրագիր ներմուծած լուսանկարի նման այլ նկարներ, եւ կայքեր, որտեղ այդ նկարի նման այլ նկարներ են տեղադրված։ Սրա շնորհիվ ես պարզեցի, որ սրանք վրացական հատուկ կրոնական նշանակության տառեր են, որոնց անունը ասոմթավրուլի է։ Պարզվում է՝ Զաքարյանների ժամանակաշրջանում հայ եկեղեցին եղել է որոշակի թույլ կախվածության մեջ վրաց ուղղաբառ եկեղեցուց, այդ իսկ պատճառով եկեղեցու պատերին կարելի է գտնել այս հին վրացական գրերը։ Նաեւ, ցավոք, սրանք հիմք են հանդիսացել շատ վրացի, այսպես կոչված՝ «պատմաբանների», համար՝ Քոբայրը վրացական վանք համարելու։

Մեր գալիք ճամփորդությունն ունի նաեւ էկոլոգիական խնդիրները բացահայտելու առաքելություն․ Լոռին հարուստ է հանքերով, բնական ռեսուրսների պաշարներով, կոմբինատներով, պոչաբարներով։ Իմ ծնողների բնապահպան լինելու շնորհիվ՝ ես նույնիսկ փոքր ժամանակ մասնակցել եմ դրանցից մեկի՝ Թեղուտի հանքի բացմանը դեմ ցույցերին (ցավոք՝ հանքը բացվեց, չափազանց ցավոտ կլինի այն այցելել այսօր՝ հաշվի առնելով հանքի, պոչամբարի եւ դրանց շրջապատի, մեղմ ասած՝ տխուր վիճակը)։

One thought on “Ճամփորդություն՝ դեպի Լոռի․ նախապատրաստական աշխտանք”

Leave a comment