«Ինքնասպան տղան»

Այս փոքր պատմուածքը պատմում է մի խորամանկ մարդու մասին, ով մտնում է ձկնորսական պանդոկ, եւ, լսելով, թե ինչպէս են այցելուներն ու պանդոկպանը քննարկում փոքր տղայի վերջերս տեղի ունեցած ինքնասպանութիւնը, տեղում հնարում է մի պատմութիւն, ըստ որի՝ այդ տղան, ծնուելուց առաջ, իբր, Աստծուց խնդրել էր, որ ինքը կեանքի ընթացքում ոչ թէ մեծանայ, այլ փոքրանայ։ Այդ տղան, ըստ խորհդրաւոր օտարականի, ծնուել էր դագաղում՝ որպէս ծերունի, յետոյ, աստիճանաբար փոքրանալով, հասել էր մի քանի տարեկան երեխայի տարիքի։ Երբ նա երիտասարդ էր՝ 35-15 տարեկան, կեանքը նրան հիասքանչ էր թւում։ Բոլոր կանայք իրեն էին ցանկանում, նա յաջողակ էր եւ հարուստ, եւ այլն, սակայն երբ նա մեծացաւ, այսինքն՝ փոքրացաւ, նա սկսեց գիտակցել, որ դժբախտ է, քանի որ նրան սպասւում էր վերածում տզրուկի, յետոյ՝ սերմի, այդ պատճառով, նա, իբր, որոշել էր ինքնասպան լինել՝ քանի կարող էր։ Այս պատմութիւնով շեղելով բոլոր ներկաների եւ պանդոկպանի ուշադրութիւնը՝ օտարականը կարողացավ հեռանալ՝ առանց հաշիւը վճարելու։

Ըստ ինձ՝ այս պատմութիւնն առաջին հերթին ոչ թէ տղայի մասին է, որը մեծանալու փոխարեն փոքրանում էր, կամ էլ՝ խորը փիլիսոփայական մտքերի մասին՝ կեանքի կարճութեան վերաբերեալ, այլ այն մասին, թէ ինչպէս է խորամանկ մարդը կարողացել յիմարեցնել մարդկանց՝ օգտագործելով նոյնիսկ այդպիսի աննշան, եւ, կը թուար՝ անկապ մի թեմա։

One thought on “«Ինքնասպան տղան»”

Leave a comment