Սահադաշտ․ պատում

Չորեքշաբթի օրն այցելեցինք սահադաշտ։ Անկեղծ ասած՝ նախկինում ընդհամենը 2 անգամ էի սահել սառոյցի վրայ, եւ երբեք, մեղմ ասած, վստահ չէի զգացել ինձ սահադաշտում։ Այս անգամ վստահաբար կարող եմ ասել, որ առաջընթաց կայ։ Այս այցելութեան ընթացքում ոչ մի անգամ չընկայ։ Սակայն սառցաչմուշկս չափազանց կիպ էր, ինչի պատճառով ոտքիս վրայ բաւականին նկատելի վերք է առաջացել։ Ինչեւէ, չհաշուած դա՝ ամէն ինչ լաւ անցաւ։ Ցաւոք՝ մեր ջոկատի նկարուելու պահի դրութեամբ դեռեւս ինձ անվստահ էի զգում սառոյցի վրայ, որպեսզի գոնէ մէկ մետրով հեռանամ ամրակներից, որոնցից բռնուած էի, այդ իսկ պատճառով ոչ մի նկար չունեմ, որ կցեմ։

One thought on “Սահադաշտ․ պատում”

Leave a comment