Յունուարեան ճամբարի ամփոփում

2022 թուականի յունուարեան ճամբարը ինձ համար առաջինն էր կրթահամալիրում։ Սկզբում ինձ համար տարօրինակ էր թւում դրա գաղափարը, սակայն այժմ ես տեսնում եմ նաեւ դրա դրական կողմերը։ Եւ այսպէս՝ ես գրանցուեցի թուրքերէնի ուսուցչուհի ընկեր Աննայի ջոկատ։ Այս ամբողջ ընթացքում մենք անցկացրեցինք լաւ ժամանակ՝ չմոռանալով, իհարկէ, ուսուցողական բաղադրիչի մասին։ Համշենի մասին ունեցանք համագործակցային նախագիծ, այսինքն՝ ։ Ահա իմ համշենի բարբառի մասին կատարուած աշխատանքի յղումը։ Ճամբարի ընթացքում այցելեցինք կապոյտ մզկիթ, սահադաշտ, քուեսթ։ Նաեւ ունեցանք տարբեր քննարկումներ՝ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտութեան վերաբերեալ բանավէճ, ինչպէս նաեւ՝ Թուրքիայում գործունէութիւն ծաւալած հայ գործիչների մասին քննարկում, որի շրջանակներում ես պատրաստեցի եւ ներկայացրեցի Կոմիտաս վարդապետի մասին աշխատանքս։ Տիկին հասմիկի հետ արեցինք համագործակցային նախագիծ՝ քննարկեցինք «ինքնասպան տղան» կոչուող փոքրիկ պատմուածքը։ Ահա այդ պատմուածքի իմ կողմից արուած վերլուծութիւնը։ Զի ճամբարը դեռեւս չի աւարտուել մենք դեռ եւս մէկ-երկու անելիք ունենք, մասնաւորապէս՝ պիտի ջոկատով որեւէ համեղ բան պատրաստենք եւ ոչ միայն։ Մի խօսքով՝ ունեցանք հետաքրքիր ձմեռային ճամբար։

One thought on “Յունուարեան ճամբարի ամփոփում”

Leave a comment