Կենդանիների պաշտպանության անհրաժեշտությունը

Կենդանիները մեզ պես օրգանիզմներ են։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ մարդն էլ է կենդանի։ Մինչեւ մարդկության պատմության նորագույն ժամանակաշրջանը, եւ անգամ նորագույն ժամանակաշրջանում, կենդանիների հետ հաճախ վարվել են շատ դաժան։ Ըստ էության, կենդանիները միշտ համարվել են բնական անսպառ ռեսուրս։ Նրանց միսը, կաշին, մորթին, ներքին օրգանները միշտ լայնորեն օգտագործվել են եւ շարունակում են օգտագործվել բժշկական, սննդի եւ հագուստի արտադրության եւ մի շարք այլ ոլորտներում, անգամ ռազմական։ Դրանց անխնա օգտագործումը հանգեցրել է մի շարք տեսակների իսպառ ոչնչացման (օրինակ՝ ծովային կովերը, սպիտակ ռնգեղջյուրները, թասմանյան գայլերը, եւ այլն)։ Այժմ մարդիկ, դասեր քաղելով անցեալից, պետք է դադարեն կենդանիներին անսպառ ռեսուրս համարելը եւ դրանց տված բարիքներն անխնա օգտագործելը։ Այսօր աշխարհի երկրների մեծ մասում որսագողությունը քրեորեն պատժելի հանցանք է։ Այն տեղերում, որտեղ կան վերացման վտանգի տակ կանգնած կենդանիներ, ստեղծվում են արգելոցներ եւ արգելավայրեր։ Սակայն, չնայած այս ամենին, որսագողությունը շարունակում է ծաղկել մեր օրերում։ Չնայած՝ թվում է, որ արդեն վաղուց անցյալում են օրերը, երբ կենդանիների ողջ տեսակներ անհետանում են, դա այդպես չէ, 2010-2020 տասնամյակում մի քանի տեսակ ոչնչացել են։ Ավելին՝ որոշ տեսակներ անխուսափելիորեն կվերանան մոտ ապագայում, օրինակ՝ սպիտակ ռնգեղջյուրները, որոնցից աշխարհում մնացել է 2 գլուխ, 2-ն էլ՝ էգ։ Այնինչ վերացման վտանգի տակ գտնվող կենդանիներից շատերը մեծ դեր ունեն իրենց էկոհամակարգերում, եւ եթե դրանք իսպառ ոչնչանան, այդ էկոհամակարգերից շատերը եւս կոչնչանան։ Այսպիսով՝ մարդիկ պետք է հնարավորության սահմաններում պահպանենա բնության մեջ ապրող կենդանիների բազմազանությունը։

Leave a comment