Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

2023-24 ուստարվա առաջին ուսումնական շրջանն ինձ համար բարդ էր։ Դպրոցի դասերին գումարվեցին պարապմունքները, ինչը զգալիորեն խտացրեց իմ գրաֆիկը։ Բայց, չնայած սրան, այս կիսամյակում ես գրանցեցի հաջողություններ։ Օրինակ՝ նվագեցի մի քանի համերգ, եւ ընդգրկվեցի նորաստեղծ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմ։ Իմ մասնագիտական ոլորտում զգալիորեն աճել է իմ արդյունավետությունը, չնայած՝ դեռ աշխատելու շատ տեղ ունեմ։ Պարապմունքների պատճառով սկսեցի հաճախ բացակայել դպրոցից, ինչը վատ էր ազդում այդ թվում գնահատականներիս վրա, ինչի պատճառով որոշում կայացրեցի անցնել ուսուցման հեռավար ռեժիմի։ Ըստ իս՝ այդ որոշումը խիստ դրական կերպով ազդեց իմ պարապմունքներում գրանցած հաջողությունների եւ արդյունավետության վրա։ Ամփոփելով կարող եմ արձանագրել, որ ուսումնական այս շրջանն ինձ համար թեժ էր, բայց ես հաղթահարեցի այն։

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա

Հոդված 12

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

Ըստ այս կետի՝ եթե ես տվյալ ժամանակահատվածում ունեմ որեւէ երկրում գտնվելու իրավունք, ապա կարող եմ ազատ տեղաշարժվել դրա ողջ տարածքով։ Ինչպես նաեւ՝ եթե ես, օրինակ, Հայաստանի քաղաքացի եմ, իրավունք ունեմ ազատորեն ընտրել, թե որ քաղաքում կամ գյուղում բնակվեմ, եւ պետությունը չպետք է խոչնդոտի ինձ իմ բնակության վայրի ազատ ընտրության հարցում։

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

Այսինքն՝ մարդուն չպետք է առանց պատճառների արգելվի իր սեփական կամ այլ երկիրը լքել։

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:

Այս կետը ինձ դուր չի գալիս, քանի որ ըստ նրա՝ «բարոյականությունը» պետությունների համար կարող է հիմք հանդիսանալ՝ արգելելու իրենց կամ օտարերկրյա քաղաքացիներին լքել երկիրը, ինչն, ըստ ինձ, անհեթեթություն է։

4. Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից

Այս կետը, ինչպես եւ բոլոր մնացած կետերը, այս կոնվենցիան ստորագրած բազմաթիվ պետություններ չեն կատարում։ Կոնվենցիայի մեջ շատ «ծակուծուկեր» կան, որոնք օգնում են անդամ պետություններին շրջանցել դրա դրույթների փաստացի կատարումը։ Օրինակ՝ «բարոյականության» հիմքով Հյուսիսային Կորեան իր քաղաքացիներին կարող է թույլ չտալ պետությունից դուրս գալ։ Ըստ երեւույթի՝ նա կատարում է իր միջազգային պարտավորությունները, սակայն նրա գործողությունները ամբողջությամբ հակասում են կոնվենցիայի ոգուն եւ նպատակներին։ Նույն ԽՍՀՄ-ում, որը եւս այս կոնվենցիան ստորագրել էր, գրանցման տարածքից փաստացիորեն արգելված էր ինքնակամ հեռանալ, որոշակի բացառություններով։

Տարբեր երկրների աշխատանքային օրենսգրքերի տարօրինակ կետերը

Ըստ Եգիպտոսի աշխատանքային օրենսգրքի՝ միեւնույն աշխատանքը կատարողի փաստացի տարեկան աշխատավարձը չի կարող իջնել, այսինքն՝ քանի որ ինֆլյացիայի հետեւանքով եգիպտական ֆունտի արժեքն անընդհատ ընկնում է, գործատուն պիտի ամեն տարի բարձրացնի աշխատողի աշխատավարձը, որպեսզի նրա փաստացի աշխատավարձը չիջնի։

Ըստ Մադագասկարի օրենսգրքի՝ կանայք չեն կարող գիշերային ժամերին՝ մայրամուտից հետո աշխատել, բացառությամբ ընտանեկան բիզնեսների։ Դա կապված է տեղի կրոնական հավատքների հետ։

Շատ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Չինաստանում, կանանց արգելվում է կատարել որոշ աշխատանքներ, որոնք կարող են վնասել նրանց ֆիզիկական, մասնավորապես՝ վերարտադրողական առողջությանը։ Ռուսաստանում կանայք չեն կարող աշխատել որպես մետրոյի եւ էսկավատորի վարորդ, հանքարդյունաբերական եւ քիմիական վերամշակման ոլորտներում։

Հնդկաստանում 100 աշխատողից ավել ունեցող գործատուն իրավունք չունի որեւէ պատճառով հեռացնել աշխատանքից աշխատողներին՝ առանց կառավարության թույլտվության, բացառությաւմբ հանցանքի վայրում բռնվելու դեպքերից։

Ճամբարի առաջին շաբաթ. ամփոփում

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը բավականին հագեցած էր։ Առաջին օրը մենք ծանոթացանք ճամբարի ղեկավարի՝ ընկեր Մարիամի եւ միմյանց հետ՝ անցկացնելով հետաքրքիր խաղ. յուրաքանչյուրս թերթիկի վրա պատասխանում էր տրված հարցերին, իսկ վերջում կարդում էինք եւ փորձում գուշակել՝ ո՛վ է այդ թերթիկի հեղինակը։ Հասցրեցինք խաղալ նաեւ մի քանի այլ խաղեր, որոնց թվում էին «Պոլիտեան» եւ եւս մեկ խաղ՝ երկրագնդի հայտնի վայրերի մասին։ «Պոլիտեան» «Այլ կերպի» նման խաղ էր, բայց քաղաքացիական հասարակության հետ կապված բառերով։ Ես եւ Խաչիկը կարողացանք իրար լավ բացատրել բառերը։

Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում հասցրեցինք նաեւ այցելել Երեւանի Կապույտ մզկիթը։ Այն շատ հետաքրքիր էր։ Ընդհանրապես ինձ մահմեդական մշակույթը միշտ գերել է, այնպես որ ուրախացա, երբ գնացինք այնտեղ։ Ես կարողացա կարդալ Ղուրանի առաջին սուրան։ Տեսանք մինարեն, մզկթի նախշերը եւ աղոթքի քարերը։ Այցելեցինք նաեւ ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ տեսանք «շարժվող կտավներ» ցուցադրությունը։ Այն վերածննդի դարաշրջանի ականավոր նկարիչների եւ արվեստագետների մասին էր։ Ընդհանուր առմամբ ցուցադրությունը հետաքրքիր եւ ճանաչողական էր, սակայն ինձ դուր չեկավ, որ ցուցադրությանը զուգահեռաբար նվագարկվում էր ուշ շրջանի (19-րդ դարի) ռոմանտիզմի շրջանին պատկանող դասական երաժշտություն, որը ոչ մի կապ չունի վերածննդի ժամանակաշրջանի դասական բարոկկո ոճի երաժշտության հետ։

Ուրբաթ օրը ներկա գտնվեցինք «գիշերային կախարդանք» ներկայացմանը։ Ինձ այն շատ դուր եկավ, որովհետեւ սցենարը գրված էր հումորով, հերոսների տեքստերը հիմնականում գրագետ էին։ Պիեսը հետաքրքիր էր։ Իմ կարծիքով՝ սա թատերական խմբակի գործունեության սկզբից ի վեր նրանց ամենահաջողված ներկայացումն էր։

Տաղ Աստուածածնի – թարգմանություն

Նրա աչքերը՝ ծիծաղով լի ծովեր, որ ծավալվում էին առավոտյան
Երկու փայլող աչքերի տեսքով արեգակների նման։
Նրա դեմքի շողին իջավ առավոտյան լույսը։
Երեք տակ ծալված մազերը
Պատել են այտերը։
Այտից՝ գեղեցիկ ծաղկաստանից նռնենի,
Որի բունը սրտից էր սնվում։
Ձեռքերը կազմում էին մի դալար դափնի՝
Ներդաշնակ երգողվ։
Հոսում էին ելեւեջները դեպի միմյանց։
Հանգիստ խաղում էր, մեջքին հենված՝ ճեմում էր։
Բերանը՝ ասես երկու թերթ, շրթերից վարդ էր կաթում
Երբ լեզուն շարժում էր, տավղի երգը ավելի էր քաղցրանում։
Լուսափայլ կուրծքը կարմիր վարդով էր լցված,
Կարմիր դաստակը՝ մանուշակների բազմություն։
Կնդրուկի հաճելի բույր ուներ՝ աստվածային հրով լցված,
Քաղցր, դուրեկան ձայն։
Զարդարված էր գեղեցիկ պատմուճանով՝
Կապույտ, որդան կարմիր, մանուշակագույն,
Գոտին՝ արծաթափայլ, ոսկեզոծ, ծակերով,
Ծակերի մեջ կային թանկարժեք քարեր։
Երբ նա քայլում է մարգարտափայլ բացատով,
Ոտքերից շող է կաթում։
Այն թագավորին, այն նորածին փրկչին,
Քեզ երգ նվիրողին՝ փառք հավիտյանս, ամեն։

Ավստրալիայի անհետացած կենդանիները

Ավստրալիան հայտնի է իր էնդեմիկ, այսինքն՝ ոչ մի ուրիշ տեղ չհանդիպող ֆլորայով եւ ֆաունայով։ Սրա պատճառը մայրցամաքի շատ երկար տեւած մեկուսացումն է մնացած աշխարհից։ Եւ երբ առաին Եւրոպացիները 16-րդ դարում ոտք դրեցին Ավստրալիա, նրանք հայտնաբերեցին բույսերի եւ կենդանիների մի ողջ աշխարհ։ Սակայն մարդը չկարողացավ ահպանել այդ ամբողջ գեղեցկությունը․ վերջին մի քանի դարում Ավստրալիայում անհետացել են 38 տեսակի բույս, 10 տեսակ անողնաշարավոր, 9 թռչուն, 3 սողուն եւ 4 տեսակ գորտ եւ 34 տեսակ կաթնասուն։ Այս ամբողջի պատճառը հիմնականում մարդկանց անխնա որսն է՝ ինչպես ուտելիքի եւ մորթու համար, այլ նաեւ վախից։ Դրանցից ամենահայտնին անշուշտ Թամանյան կամ պարկավոր գայլն է։

Նրացից վերջինը մահացել է 30-ականների սկզբին։ Նրանց անհետացման հիմնական պատճառը որսագողությունն էր։ Որսագողերի մեջ առավել պահանջված էր պարկավոր գայլի մորթին, որը շատ արժեքավոր էր։

Համշենահայերէն

Համշենահայերէնը հայ-թուրքական խառը ենթաէթնիկ մի խմբի՝ համշենցիների լեզուն է։ Այն հիմնուած է արեւմտահայերէնի վրայ, բայց տարբերւում է մյուս արեւմտահայկական բարբառներից մեծ քանակի թուրքական փոխառութիւններով։ Երբեմն դրանք այնքան շատ են, որ արեւելահայերէն տիրապետող մարդը կը դժուարանայ հասկանալ համշենական խօսքը։ Ինչպէս եւ ցանկացած լեզուի՝ ստանդարտից շատ շեղուած բարբառի դէպքում, առկայ է «բարբա՞ռ, թե՞ առանձին լեզու» խնդիրը։ Հարցը նաեւ սերտօրէն կապուած է համշենահայերի ինքնութեան խնդրի հետ։

Համշենահայերէնը ունի որոշ առանձնայատկութիւններ․ նախ՝ եթէ արեւմտահայերենի այլ բարբառներում ներկայ ժամանակի 3-րդ դէմքը միշտ կազմւում է «կը» կամ «կու» մասնիկները դնելով բառից առաջ, ապա համշենահայերէնում խոնարհումը տարբեր է ձայնաւորով եւ բաղաձայնով սկսվող բառերի համար (համապատասխանաբար՝ բառից առաջ «գ» եւ բառից յետոյ «գու»․ օրինակ՝ «գուդիմի»(ուտում եմ) եւ «բերեի գու»(բերում եմ)։ Նաեւ բարբառի առանձնայատկութիւններից է անորոշ դերբայի «ուշ» վերջաւորութիւնը, օրինակ՝ «խօսուշ» – խօսել։

2021 Սեպտեմբերից դեկտեմբեր հաշվետվություն

Անցյալ կիսամյակը իմ առաջինն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սկզբի մի քանի օրերին ես դժվար էի կողմնորոշվում, թե ինչը երբ եւ ինչպես պետք է անել։ Սրա պատճառն այն էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցը, ինչպես պարզվեց, ամբողջությամբ իմ նախկին՝ Ֆիզմաթ դպրոցի հակապատկերն է։ Այստեղ չկա այն խստությունը, խիստ եւ հաճախ՝ անիմաստ կանոններին ենթարկվել պարտադրելը, եւ այլն։ Ընդհակռակաը՝ կրթահամալիրը սովորողին հնարավորություն է տալիս աշխատել ստեղծարար մթնոլորտում, աշխատելիս կոտրել կարծրատիպերը, եւ այլն։ Այս դպրոցում ինձ համար նաեւ բացահայտում էր մշակութային բաղադրիչը․ իմ անցյալ բոլոր դպրոցներից եւ ոչ մեկում ազգային երգին եւ պարին նման կարեւորություն չէին տալիս։ Ես միշտ էլ կարեւորել եմ ազգային մշակույթը դպրոցական տարիքից երեխաների մեջ մտցնելը, այդ իսկ պատճառով մարմարյա սրահում ամեն առավոտ ամբողջ դպրոցով երգելն ու պարելը ինձ մինչեւ այսօր էլ հիացնում է։

Ինչ վերաբերվում է ընտրովի առարկաներին՝ ընտրել եմ թուրքերեն, խորացված անգլերեն եւ խորացված պատմություն։ Թուրքերենն ընտրել եմ, քանի որ կարծում եմ, որ թշնամու լեզուն պետք է իմանալ։ Եւ, հաշվի առնելով, որ թուրքերենը համարվում է բավականին հեշտ լեզու, ընկեր Աննայի հետ աշխատելու արդյունավետությունը, եւ այն, որ փորձել եմ չսահմանափակվել դասերին ստացած գիտելիքներով, կարող եմ ասել, որ բավականին մեծ առաջընթաց կա։ Թուրքերենից այս կիսամյակ կատարված աշխատանքները կարող եք դիտել այստեղ։ Խորացված պատմություն առարկան ընտրել եմ մասնագիտական նկատառումներից՝ ցանկանում եմ դառնալ իրավաբան։ Բացի դրանի՝ց պատմությունը միշտ էլ եղել է իմ սիրելի առարկաներից մեկը, եւ այն ուսումնասիրելը ինձ համար միշտ հաճույք է։ Պատմությունից ունեցել ենք նաեւ մի շարք հանդիպումներ, հրավիրյալ մասնագետների հետ քննարկումներ, այցեր, եւ այլն։ Ահա իմ պատմության խորացված դասընթացի բաժինը, որտեղ կարող եք գտնել իմ կատարած բոլոր աշխատանքները, լուսաբանումները եւ այլն։ Խորացված անգլերեն առարկայից, ինչպես նաեւ ուսուցչուհուց՝ տիկին Սիլվայից, շատ գոհ եմ։ Լրացրել եմ անգլերենիս բառապաշարը եւ քերականության մասին գիտելիքներս։ Այս կիսամյակ անգլերենից կատարած թարգմանություններս/շարադրություններս, ինչպես նաեւ մյուս աշխատանքներս կարող եք գտնել այստեղ։

Նաեւ մասնակցում եմ արաբերենի եւ ֆոլք բենդի խմբակներին։ Ֆոլք բենդին միացել եմ դեռեւս կիսամյակի սկզբին, նվագում եմ էլեկտրական կիթառ։ Այս ընթացքում ունեցել ենք մի շարք ելույթներ եւ համերգներ։ Ամենահիշարժանները, թերեւս, հանպատրաստից հյուրերի ներկայությամբ կրտսեր դպրեցի երեխաների երգած ազգագրական երգերին նվագակցելն էր, կամ՝ նույնան հանպատրաստից Ֆրանսիացի հյուրի ներկայությամբ Էդիտ Պիաֆի երգերից մեկը նվագելը։ Սակայն, թերեւս, ամենահիշարժանը մեր նոր տարվա ծրագիրն էր, որը մենք պատրաստել էինք առանց նույնիսկ ընկեր Նելիի մասնակցության։ Ցավոք, կոռոնավիրուսով վարակվելու պատճառով՝ այդպես էլ չկարողացա այն իրականացնել մյուսների հետ միասին։ Բարեբախտաբար՝ փոխարինող գտնվեց, եւ, չնայած, որ ելույթի տեսագրություններ չկան, միեւնույնն է, չեմ էլ կասկածում, որ բենդը շատ լավ է ելույթ ունեցել։

Արաբերենի խմբակի մասին խոսելն էլ դեռ շատ վաղ է, քանի որ այն, կարելի է ասել, նոր է բացվել։ Միշտ հետաքրքրվել եմ իսլամով, արաբական աշխարհի պատմությամբ եւ մշակույթով, այդ պատճառով, երբ իմացա, որ արաբերենի խմբակ է բացվելու, շատ ուրախացա եւ միանգամից գրանցվեցի։ Ընկեր Հուրին շատ լավ մարդ եւ ուսուցչուհի է, եւ հույս ունեմ, որ նրա դասերը ինձ կօգնեն արաբերեն սովորելու ընթացքում։ Չնայած, որ ինձ ասում էին, որ երկու լեզու միաժամանակ սովորելը շատ բարդ է, սակայն առայժմ ոչ մի լուրջ բարդության առջեւ չեմ կանգնել։ Թերեւս՝ այն պատճառով, որ թուրքերենի բառապաշարի մոտ 15-30 տոկոսը ունի արաբական ծագում, սրա պատճառով էլ շատ արաբական բառերին արդեն ծանոթ եմ։

Հույս ունեմ, որ այս դպրոցում իմ սովորելը հետագայում եւս կլինի նույնքան արդյունավետ, որքան հիմա է։

Christmas vs New Year

Armenian apostolic church belongs to the non-Chalcedonian group of churches. That’s why we celebrate Christmas on the 6-th of January, unlike , for example, the followers of the Catholic church, who celebrate Christmas on the 25-th of December. The reasons of that are the differences between the Julian and Gregorian calendars. While Armenian apostolic church uses both of them, Catholics and Greek orthodox use only the Gregorian calendar.

But that’s not the main difference between us and other churches. This difference is more about the culture: while in the West Christmas is the main winter holiday, for Armenians the new year remains more important. But why? Why don’t we celebrate Christmas like the most of nations in the world?

The main and the only reason is the soviet past of Armenia: as we know, in the early Soviet Union the religion was illegal, and the government was trying to eliminate the religious traditions, including the importance of Christmas. But also they couldn’t just get rid of the winter holidays. So they decided to change the conception of Christmas, getting rid of the religious part, and that’s how new year became more popular and more important, than Eid Al-Adha in the Muslim post-soviet states and Christmas in the Christian post-soviet states.