Հայերի ծագումնաբանությունը, դրա մասին լեգենդները

Հայոց լեզուն պատկանում է հնդևրոպական լեզվաընտանիքին, հետևաբար ասում ենք, որ հայերը հնդևրոպական ժողովուրդ են։ Հայերի հայրենիքը՝ հայկական լեռնաշխարը, հանդիսանում է նաև հայերի նախահայրենիք, քանի որ Հայկական լեռնաշարհը մտնում է հնդևրոպական նախահայրենիքի մոտավոր տարածքների մեջ։

Հայերի առաջացման մասին տեսությունները բազմաթիվ են։ Ըստ Խորենացու նկարագրած լեգենդի՝ հայերը առաջացել են Հայկ նահապպետից, ով նետով խոցել է Բաբելոնական ռազմի աստված Բելի սիրտը։ Ըստ հայերի ծագումնաբանության մասին հունական լեգենդի՝ հայերը առաջացել են ագրոնավորդներից, ովքեր եկել էին Հայկական լեռնաշխարհի տարածք՝ առասպելական գանձեր փնտրելու, և մնացել են այստեղ։ Նոր ժամանակներում ևս կային լեգենդներ հայերի ծագումնաբանության մասին․ մինչև երկրորդ աշխարհամարտը ԽՍՀՄ ղեկավարությունը փորձում էր լավ հարաբերություններ վարել Թուրքիայի հետ, այդ պատճառով ընդունված էր համարել, որ հայերի բնօրրանը միայն ՀՍԽՀ տարածքն է, փորձվում էր մոռացության տալ այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայում։ Ինչ-որ պահի նույնիսկ ստեղծվում է տեսություն, ըստ որի, իբր, հայերը գաղթել են Հայկական լեռնաշխարհ Բալկանյան թերակղզուց։ Սակայն երկրորդ աշխարհամարտից հետո սովետ-թուրքական հարաբերությունները լարվում են, առաջանում է նոր պատերազմի հնարավորություն, այդ պատճառով այդ անհեթեթ լեգենդները մոռացվում են։

Բնական ռեսուրսների համեմատում՝ էկոլոգիական տեսանկյունից

Բնական ռեսուրսները լինում են վառելիքային, կենդանական, անտառային, ջրային, հողային, հանքային և այլն։

Վառելիքային ռեսուրսների օգտագործումը թերևս ամենամեծ վտանգն են ներկայացնում բնապահպանական տեսանկյունից։ Դրանց այրման պատճառով քայքայվում է օզոնի շերտը, մթնոլորտում կուտակվում է չափազանց մեծ քանակի ածխաթթու գազ, երկրագնդի վրա ստեղծվում է այսպես կոչված «ջերմոցի» էֆեկտ։ Վառելիքային ռեսուրսների օգտագոծումը նաև մեծ վտանգ է հասցնում համաշխարհային օվկեանոսին՝ աղտոտելով այն։ Հիմնական վառելիքային ռեսուրսներն են բնական գազը, նավթը և քարածուխը։

Ոչ պակաս վտանգավոր է նաև հանքային ռեսուրսների օգտագործումը։ Հանք փորելիս վնասվում է հանքի գտնվելու տեղանքի ֆլորան և ֆաունան, կտրվում են բազում հեկտար ծառեր, ոչնչանում են այդ ծառերի կազմած անտառներում բնակվող կենդանիները։ Բացի դրանից՝ շատ մետաղներ, օրինակ՝ պղինձը, պահանջում են պոչամբարներ, որտեղ լցվում են մետաղների մշակման ընթացքում առաջացած թափոնները, որոնք շատ հաճախ թունավոր են։ Պոչանքը վտանգ է ներկայացնում ստորերկրա գրունտային ջրերին, ինչպես նաև՝ մոտակա բնակավայրերում ապրող մարդկանց առողջությանը և տարածքում գյուղատնտեսությանը։

Մեծ վտանգ է ներկայացնում նաև ջրային ռեսուրսների անխնա վատնումը։ Դրա լավ օրինակ է Արալյան երբեմնի ծովը, որից այժմ գրեթե ոչինչ չի մնացել՝ բամբակի դաշտերի համար տեղի ունեցող ջրահավաքներից հետո։ Ջրի անխնա վատնումը բերում է տարածքի անապատեցմանը, խմելու և ոռոգման ջրերի հիմնախնդրի, երաշտի վտանգի։

«Ընկերներիս մեղքով»․ վերլուծություն

«Ընկերներիս մեղքով» ստեղծագործությունում Ուիլիամ Սարոյանը պատմում է, թե ինչես է հեգնել իր սովորած դպրոցի կրթական համակարգը։ Երբ հենց առաջին օրը պատմության ուսուցչուհին ասում է, որ Սթոունհենջի քարերը քսան հազար տարեկան են, հեղինակը առարկում է, ասելով՝ «որտեղի՞ց գիտեք»։ Ուսուցչուհին, ինչպես և դպրոցի տնօրենը, որը շուտով ևս իմանում է հեղինակի պահվածքի մասին, շատ է բարկանում և դասասենյակից վռնդում է հեղինակին, իսկ տնօրենը, որի մոտ և գնում է հեղինակը, սպառնում է, որ կծեծի վերջինիս։ Ավելին՝ երբ տնօրենն իմանում է, որ հեղինակը ազգությամբ հայ է, ասում է, որ իբր՝ միայն հայերից կարելի էր սպասել նման վարքագիծ։ Իրավիճակը հարթվում է, երբ հեղինակի քեռին՝ Ալեքսանդրը, գալիս է դպրոց և զրուցում է տնօրենի հետ։ Քեռին, զարմիկին սաստելու քողի տակ, սկսում է անպատվել տնօրենին՝ վերջինիս միակողմանի զարգացած լինելու և կարծրատիպների համար։ Շուտով պատմության ուսուցչուհին հեռանում է դպրոցից։ Նրան հետևում է նաև տնօրենը։ Ոչ մի նոր ուսուցիչ ևս երկար չի դիմանում հեղինակի հեգական պահվածքին, և ուսուցիչները անընդհատ գալիս և արագ հեռանում են, մինչև որ հեղինակը վերջապես չի ավարտում իր ուսումը Լոնգֆելոուի թերի-միջնակարգ դպրոցում։

Ես չգիտեմ էլ, թե ինչ հետևություններ այստեղ կարելի է անել։ Այո, անշուշտ համակարգը սխալվում է, լի է հնացած մտածողությամբ, կարծրատիպերով և այլն։ Սակայն այս ստեղծագործությունում հեղինակը ցուցաբերում է բացարձակ սանձարձակություն․ հակաճառում է տարիքով մեծ ուսուցչուհուն, տհաճ խոսակցության մեջ է ներքաշում իր քեռուն, կոպտում է տնօրենին, և որ ամենակարևորն է՝ ամենևին էլ չի ամաչում իր արածներից, ընդհակառակը՝ մեծամտորեն ենթադրում է, որ ուսուցչուհին կամ տնօրենը, պետք է հոդվածներ գրեին հայտնի ամսագրերում՝ այն մասին, թե ինչքան էր հեղինակը, իբր, ճիշտ։ Այսպիսի ամբարտավան պահվածքը դատապարտելի է իմ կողմից։

Թուրքերեն, վարժություններ

1)Su çanta mı?
Evet, şu çantadır․
Hayır, şu çanta değil ․

2)Şu şoför mü?
Evet, şu şofördür․
Hayır, şu şoför değil․

3)Şu perde mi?
Evet, şu perdedir․
Hayır, şu perde değil․

4)Bu kutu mu?
Evet, bu kutudur․
Hayır, bu kutu değil․

5)Şurası market mi?
Evet, şurası markettir․
Hayır, şurası market değil․

6)O ev mi?
Evet, o evdir․
Hayır, o ev değil․

7)O hemşire mi?
Evet, o hemşiredir․
Hayır, o hemşire değil․

8)O futbolcu mu?
Evet, o futbolcudur․
Hayır, o futbolcu değil․

9)Orası mağaza mı?
Evet, orası mağazadır․
Hayır, orası mağaza değil․

10)O şarkıcı mı?
Evet, o şarkıcıdır․
Hayır, o şarkıcı değil․

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության միջոց

Դիվանագիտությունը պետությունների առաջնորդների կամ նրանց ներկայացուցիչների կողմից իրականացվող քաղաքականությունն է՝ ուղղված տվյալ պետության արտաքին քաղաքականության նպատակների իրագործման և տվյալ պետության սահմաններից դուրս դրա շահերի պաշտպանմանը։ Դիվանագիտությունը լայն հասկացություն է, այդ բառի տակ կարող են թաքնված լինել պետության արտաքին քաղաքականությունը, բանակցությունները, ինչպես նաև այն միջոցառումների և հանդիպումների միասնությունը, որոնց օգնությամբ բանակցությունները տեղի են ունենում։

Դիվանագիտությունը առաջացել է դեռևս անհիշելի ժամանակներում․ հին ժամանակներում դրա միջոցով են, օրինակ, ցեղերը պայմանավորվել առևտրի, տարածքների իրար միջև բաժանման և այլ հարցերի մասին։

Փաստացիորեն՝ ժամանակակից աշխարհում <<դիվանագիտություն>> բառը նշանակում է պետությունների՝ իրար միջև հաղորդակցությունը։ Ճկուն քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է փորձեն առաջ տանել իրենց պետության շահերը՝ հաղորդակցվելով և պայմանավորվելով այլ երկրների դիվանագետների հետ։ Դիվանագետի մասնագիտությունը նույնպես շատ խորը արմատներ ունի․ դեռևս հին ժամանակներում ընդունված էր ձիավորների ուղարկել հարևան թագավորություններ և իշխանություններ։ Հին հունաստանում դիվանագետներին, ում ուղարկում էին ուրիշ պոլիսներ, տալիս էին իրենց իրավասությունների և պարտականությունների մասին հավատարմագրեր, որտեղ նաև Ժողովրդական Ժողովի կնիքով հաստատվում էր, որ տվյալ անձը ուղարկվում է այլ պոլիս և ներկայացնում է տվյալ քաղաք-պետության շահերը։ Այդ հավատարմագրերը ունեին այնպիսի ձև, որ առավել հարմար էր դրանք տեղափոխել կրկնակի ծալված վիճակում։ Հին հունարեն <<դիպլոմա>> բառը, որից առաջացել է <<դիպլոմատիան>>՝ դիվանագիտության միջազգային անվանումը, հենց այդ էլ նշանակում է՝ <<կրկնակի ծալված>>։

Այսիպիսով՝ դիվանգիտությունը միշտ կարևոր է եղել մարդկանց խմբերի միջև շփման հարցում, որովհետև ինքնին ենթադրում է հենց հաղորդակցություն այդ խմբերի միջև։ Դիվանագիտությունը օգնում է խուսափել արյունալի պատերազմներից, առաջ տանել սեփական պետության շահերը, շատ դեպքերում նույնիսկ՝ առանց ուժի դիմելու ստանալ պետությանը անհրաժեշտ բաները՝ խելացիության, ճկունության և հռետորական ունակությունների շնորհիվ։

Շեշտ

Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Պատ․՝ շեշտը բոլոր բառերում ընկնում է վերջին վանկերի վրա երկրորդ, երրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ շարքերում։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։

1․Փոքր ծառ է սովորական նշենին․ հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40 մմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվոըմ է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։

2․Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկեանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում։ Միջին մեծության որոր է, թևերը՝ մոխրագույն՝ սև ծայրերով․ մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգֆ կարմիր են։ Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով․

1․ Հայաստանի Հանրապետություն, Ակսել Բակունց, Արփա-Սեւան
2․ Աշոտ Երկաթ, Վերին Արտաշատ, Արարատյան դաշտ
3․ Դավիթ Անհաղթ, Եղիշե Չարենց, Հեռավոր Արևելք
4․ Առյուծաձև Մհեր, Լեոնարդո դա Վինչի, Նար-Դոս
5․Արա Գեղեցիկ, Ծիր Կաթին, Գայլ Վահան։

Պատ․՝ առաջին, երրորդ և հինգերորդ։

Gender Inequality

A lot of people say that Armenia is a patriarchal country, but I think that the both of the genders are almost equal in our society. Both men and women are allowed to vote in the elections, both men and women are allowed to drink alcohol and to smoke cigarettes, both men’s and woman’s rights are protected by the law in our country. The most of gender sterеotypes are gone. However, our society is not 100% fair. Still some of Armenians have few gender stereotypes. For example, there is a terrible tradition in Armenia: when the doctor tells the parents that they are going to have a girl, many stupid parents abort the pregnancy. That is a terrible practice, it’s time to stop that. Here is another example of gender inequality in Armenian society: many stupid people think that there are “male professions” and “female professions”, and a girl can’t become a soldier, policeman (policewoman?) etc. Of course there are some jobs, that women can not do due to the biological differences between men and women, for example pilot, fireman etc. However I think that women can and must be soldiers. If we speak about the women’s rights, let’s speak also about men’s rights! I think that women must serve in the army as men do. The military service is not something negative, it’s very important for the safety of our country, so I think that everyone in Armenia must know how to fight with a gun in hand. There are a lot of developed and safe countries where women serve in the army, for example in Israel, Switzerland and South Korea.

Գործնական աշխատանք

1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սբրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ., սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ.։

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ., տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղք, տրտմաշուգ., փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոտք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրց, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մաճակալ, առոջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։