Թուրքերեն, վարժություններ

1)Su çanta mı?
Evet, şu çantadır․
Hayır, şu çanta değil ․

2)Şu şoför mü?
Evet, şu şofördür․
Hayır, şu şoför değil․

3)Şu perde mi?
Evet, şu perdedir․
Hayır, şu perde değil․

4)Bu kutu mu?
Evet, bu kutudur․
Hayır, bu kutu değil․

5)Şurası market mi?
Evet, şurası markettir․
Hayır, şurası market değil․

6)O ev mi?
Evet, o evdir․
Hayır, o ev değil․

7)O hemşire mi?
Evet, o hemşiredir․
Hayır, o hemşire değil․

8)O futbolcu mu?
Evet, o futbolcudur․
Hayır, o futbolcu değil․

9)Orası mağaza mı?
Evet, orası mağazadır․
Hayır, orası mağaza değil․

10)O şarkıcı mı?
Evet, o şarkıcıdır․
Hayır, o şarkıcı değil․

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության միջոց

Դիվանագիտությունը պետությունների առաջնորդների կամ նրանց ներկայացուցիչների կողմից իրականացվող քաղաքականությունն է՝ ուղղված տվյալ պետության արտաքին քաղաքականության նպատակների իրագործման և տվյալ պետության սահմաններից դուրս դրա շահերի պաշտպանմանը։ Դիվանագիտությունը լայն հասկացություն է, այդ բառի տակ կարող են թաքնված լինել պետության արտաքին քաղաքականությունը, բանակցությունները, ինչպես նաև այն միջոցառումների և հանդիպումների միասնությունը, որոնց օգնությամբ բանակցությունները տեղի են ունենում։

Դիվանագիտությունը առաջացել է դեռևս անհիշելի ժամանակներում․ հին ժամանակներում դրա միջոցով են, օրինակ, ցեղերը պայմանավորվել առևտրի, տարածքների իրար միջև բաժանման և այլ հարցերի մասին։

Փաստացիորեն՝ ժամանակակից աշխարհում <<դիվանագիտություն>> բառը նշանակում է պետությունների՝ իրար միջև հաղորդակցությունը։ Ճկուն քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է փորձեն առաջ տանել իրենց պետության շահերը՝ հաղորդակցվելով և պայմանավորվելով այլ երկրների դիվանագետների հետ։ Դիվանագետի մասնագիտությունը նույնպես շատ խորը արմատներ ունի․ դեռևս հին ժամանակներում ընդունված էր ձիավորների ուղարկել հարևան թագավորություններ և իշխանություններ։ Հին հունաստանում դիվանագետներին, ում ուղարկում էին ուրիշ պոլիսներ, տալիս էին իրենց իրավասությունների և պարտականությունների մասին հավատարմագրեր, որտեղ նաև Ժողովրդական Ժողովի կնիքով հաստատվում էր, որ տվյալ անձը ուղարկվում է այլ պոլիս և ներկայացնում է տվյալ քաղաք-պետության շահերը։ Այդ հավատարմագրերը ունեին այնպիսի ձև, որ առավել հարմար էր դրանք տեղափոխել կրկնակի ծալված վիճակում։ Հին հունարեն <<դիպլոմա>> բառը, որից առաջացել է <<դիպլոմատիան>>՝ դիվանագիտության միջազգային անվանումը, հենց այդ էլ նշանակում է՝ <<կրկնակի ծալված>>։

Այսիպիսով՝ դիվանգիտությունը միշտ կարևոր է եղել մարդկանց խմբերի միջև շփման հարցում, որովհետև ինքնին ենթադրում է հենց հաղորդակցություն այդ խմբերի միջև։ Դիվանագիտությունը օգնում է խուսափել արյունալի պատերազմներից, առաջ տանել սեփական պետության շահերը, շատ դեպքերում նույնիսկ՝ առանց ուժի դիմելու ստանալ պետությանը անհրաժեշտ բաները՝ խելացիության, ճկունության և հռետորական ունակությունների շնորհիվ։

Շեշտ

Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Պատ․՝ շեշտը բոլոր բառերում ընկնում է վերջին վանկերի վրա երկրորդ, երրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ շարքերում։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։

1․Փոքր ծառ է սովորական նշենին․ հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40 մմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվոըմ է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։

2․Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկեանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում։ Միջին մեծության որոր է, թևերը՝ մոխրագույն՝ սև ծայրերով․ մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգֆ կարմիր են։ Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով․

1․ Հայաստանի Հանրապետություն, Ակսել Բակունց, Արփա-Սեւան
2․ Աշոտ Երկաթ, Վերին Արտաշատ, Արարատյան դաշտ
3․ Դավիթ Անհաղթ, Եղիշե Չարենց, Հեռավոր Արևելք
4․ Առյուծաձև Մհեր, Լեոնարդո դա Վինչի, Նար-Դոս
5․Արա Գեղեցիկ, Ծիր Կաթին, Գայլ Վահան։

Պատ․՝ առաջին, երրորդ և հինգերորդ։