“Անծանոթ աղջիկ” վերլուծություն

Ռաբինդրանաթ Թագորը եղել է 19-20-րդ դարերի հնդիկ գրող։ Նրա ստեղծագործությունները Բենգալիայում ունեն ոչ միայն աշխաչհիկ, այլ նաև հոգևոր արժեք։ Ռաբինդրանաթ Թագորը եղել է առաջին ոչ եվրոպացին, ով ստացել է նոբելյան մրցանակ։ Կյանքի ընթացքում հասցրել է ճանապարհորդել աշխարհով մեկ՝ եղել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ Նրա <<անծանոթ աղջիկը>> ստեղծագործությունը պատմում է այն մասին, թե ինչպես հեղինակը պետք է ամուսնանար, սակայն հորեղբոր չափից դուրս ժլատությունը դառնում է պատճառ, որ աղջկա հայրը իր դստեր ձեռքը <<չտա>>։ Հորեղբայրը իրոք շատ գարշելի անձնավորություն էր։ Նա, կասկածելով հարսնացուի աղքատ հոր խոստացած օժիտի զարդերի ոսկու իսկությանը, հարսանիքին հրավիրեց ոսկերչի, ով հաստատեց, որ այդ աղջկա ընտանիքի նվիրած զարդերի ոսկին իսկական է, ի տարբերություն այն զարդի, որը հեղինակի ընտանիքն էր նվիրել հակառակ կողմին։ Սակայն, ըստ ինձ, սա չէր սկանդալի հիմնական պատճառը․ հեղինակի հարազատների կողմից տգեղ վերաբերմունքի արժանանալով՝ աղջկա հայրը ձեռնամուխ է լինում պարզելու՝ արդյո՞ք ապագա փեսան հնազանդ է իր հորեղբորը և առանց նրա թույլտվության ոչինչ չի կարող ինքնուրույն անել, թե՞ նրա պահվածքի մեջ կերևեան ինքնուրույնության նշույլներ։ Իր հարցին բացասական պատասխան ստանալով՝ աղջկա հայրը համոզվում է, որ ճիշտ չի լինի իր աղջկա ձեռքը տալ նման մարդկանց և հարգալից կերպով վռնդում է տղայի հարազատներին։ Այստեղ ընթերցողը ականատես է լինում տղայի հոգեկան տառապանքներին։ Նրան թվում է, թե աղջիկը պետք է որ ևս տառապի, ինչպես ինքն էր տառաում։ Նա, ասես, տեսիլք է տեսնում այն մասին, թե ինչպես է աղջիկը լալիս իր նկարի վրա։ Այնինչ ինքը նույնիսկ չէր տեսել այդ աղջկան․ ըստ ավանդույթի՝ փեսացուն տեսնում էր իր ապագա կնոջը միայն ամուսնության արարողությունից հետո։

Անցնում է մի տարի, և մի անգամ գնացքում, մոր հետ ուխտի գնալիս, նա հանդիպում է այդ աղջկան։ Թեև հանդիպումը կարճ է տևում, սակայն հեղինակը հասցնում է իմանալ այն մասին, որ աղջիկը արդեն երեխաեր ունի։ Ինքը նաև հասցնում է իմանալ, թե որտեղ է նա ապրում։ Տուն վերադառնալով՝ գլխավոր հերոսը խզում է հորեղբոր հետ բոլոր կապերը և մեկնում է իր սիրած աղջկա ապրած քաղաքը։ Այնտեղ նա, մի կողմ դնելով իր պատվախնդրությունը, աղերսում է աղջկա հորը, որ իր աղջկա ձեռքը տա իրեն, սակայն այս անգամ առարկում է արդեն ինքը՝ աղջիկը՝ ասելով, որ չի կարող, քանի որ մայրը արգելել է իրեն ամուսնանալ։ Հասկանալով, որ <<մայր>> ասելով՝ աղջիկն ի նկատի ունի իր ընտանիքը՝ երեխաերին, հեղինակը հրաժարվում է աղջկա հետ ամուսնանալու մտքից։ Սակայն հետագա տարիներին նա այդպես էլ չի դադարում աղջկան սիրել։

Ես, ի տարբերություն գլխավոր հերոսի, չէի մնա աղջկա կողքին նրա կողմից մերժվելուց հետո, քանի որ չէի կարողանա դիմանալ նման մեծ ամոթի։ Ես ընդհանրապես չէի փորձի խնդրել աղջկա ձեռքը նրա հորից, քանի որ այդ անելով՝ գլխավոր հերոսը իր զգացմունքները ավելի բարձր դասեց, քան իր պատիվը, ինչը, ըստ ինձ, անթույլատրելի է։