Հայերի ծագումնաբանությունը, դրա մասին լեգենդները

Հայոց լեզուն պատկանում է հնդևրոպական լեզվաընտանիքին, հետևաբար ասում ենք, որ հայերը հնդևրոպական ժողովուրդ են։ Հայերի հայրենիքը՝ հայկական լեռնաշխարը, հանդիսանում է նաև հայերի նախահայրենիք, քանի որ Հայկական լեռնաշարհը մտնում է հնդևրոպական նախահայրենիքի մոտավոր տարածքների մեջ։

Հայերի առաջացման մասին տեսությունները բազմաթիվ են։ Ըստ Խորենացու նկարագրած լեգենդի՝ հայերը առաջացել են Հայկ նահապպետից, ով նետով խոցել է Բաբելոնական ռազմի աստված Բելի սիրտը։ Ըստ հայերի ծագումնաբանության մասին հունական լեգենդի՝ հայերը առաջացել են ագրոնավորդներից, ովքեր եկել էին Հայկական լեռնաշխարհի տարածք՝ առասպելական գանձեր փնտրելու, և մնացել են այստեղ։ Նոր ժամանակներում ևս կային լեգենդներ հայերի ծագումնաբանության մասին․ մինչև երկրորդ աշխարհամարտը ԽՍՀՄ ղեկավարությունը փորձում էր լավ հարաբերություններ վարել Թուրքիայի հետ, այդ պատճառով ընդունված էր համարել, որ հայերի բնօրրանը միայն ՀՍԽՀ տարածքն է, փորձվում էր մոռացության տալ այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայում։ Ինչ-որ պահի նույնիսկ ստեղծվում է տեսություն, ըստ որի, իբր, հայերը գաղթել են Հայկական լեռնաշխարհ Բալկանյան թերակղզուց։ Սակայն երկրորդ աշխարհամարտից հետո սովետ-թուրքական հարաբերությունները լարվում են, առաջանում է նոր պատերազմի հնարավորություն, այդ պատճառով այդ անհեթեթ լեգենդները մոռացվում են։