Բնական ռեսուրսների համեմատում՝ էկոլոգիական տեսանկյունից

Բնական ռեսուրսները լինում են վառելիքային, կենդանական, անտառային, ջրային, հողային, հանքային և այլն։

Վառելիքային ռեսուրսների օգտագործումը թերևս ամենամեծ վտանգն են ներկայացնում բնապահպանական տեսանկյունից։ Դրանց այրման պատճառով քայքայվում է օզոնի շերտը, մթնոլորտում կուտակվում է չափազանց մեծ քանակի ածխաթթու գազ, երկրագնդի վրա ստեղծվում է այսպես կոչված «ջերմոցի» էֆեկտ։ Վառելիքային ռեսուրսների օգտագոծումը նաև մեծ վտանգ է հասցնում համաշխարհային օվկեանոսին՝ աղտոտելով այն։ Հիմնական վառելիքային ռեսուրսներն են բնական գազը, նավթը և քարածուխը։

Ոչ պակաս վտանգավոր է նաև հանքային ռեսուրսների օգտագործումը։ Հանք փորելիս վնասվում է հանքի գտնվելու տեղանքի ֆլորան և ֆաունան, կտրվում են բազում հեկտար ծառեր, ոչնչանում են այդ ծառերի կազմած անտառներում բնակվող կենդանիները։ Բացի դրանից՝ շատ մետաղներ, օրինակ՝ պղինձը, պահանջում են պոչամբարներ, որտեղ լցվում են մետաղների մշակման ընթացքում առաջացած թափոնները, որոնք շատ հաճախ թունավոր են։ Պոչանքը վտանգ է ներկայացնում ստորերկրա գրունտային ջրերին, ինչպես նաև՝ մոտակա բնակավայրերում ապրող մարդկանց առողջությանը և տարածքում գյուղատնտեսությանը։

Մեծ վտանգ է ներկայացնում նաև ջրային ռեսուրսների անխնա վատնումը։ Դրա լավ օրինակ է Արալյան երբեմնի ծովը, որից այժմ գրեթե ոչինչ չի մնացել՝ բամբակի դաշտերի համար տեղի ունեցող ջրահավաքներից հետո։ Ջրի անխնա վատնումը բերում է տարածքի անապատեցմանը, խմելու և ոռոգման ջրերի հիմնախնդրի, երաշտի վտանգի։

Leave a comment